Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Les magasins,la nourriture (Le Voccabulaire)

Les aliments — սնունդ


les fruits : մրգեր

l’ananas, la banane, le citron, la fraise — արքայախնձոր, բանան, կիտրոն, ելակ
l’orange, la peche, Ia poire, la pomme, le raisin,
la tomate. .. — նարինջ, դեղձ, տանձ, խնձոր, խաղող, լոլիկ


les legumes : բանջարեղեն

Ia carotte, l’oignon, le poireau,
le poivron, la pomme de terre, la salade… — գազար, սոխ, կանաչ սոխ, պղպեղ, կարտոֆիլ, աղցան


le pain, les viennoiseries, les pAtisseries : հաց, խմորեղեն, խմորեղեն:


Ia baguette, le croissant, le pain au chocolat,
Ia tarte… — բագետ հաց, կրուասան, ֆրանսիական շոկոլադե թխվածք, տորթ


Ies produits laitiers : կաթնամթերք

le beurre, la crEme,
le fromage, Ie camembert, le lait, le yaourt.. . — կարագ, սերուցք, պանիր,պանրի տեսակ կամամբեր, կաթ, յոգուրտ
l’oeuf (n.) — ձու
le poisson — ձուկ
Ia viande — միս


la boucherie/le boucher, la bouchdre — մսի խանութ, մսավաճառ(ողուհի)
la boulangerie/le boulanger, la boulangbre — հացաբուլկեղենի խանութ, հացթուխ(ուհի)
Ia fromagerie/le fromager, Ia fromagdre — պանրի խանութ, պանրեվաճառ(ողուհի)
la poissonnerie/le poissonnier, la poissonnidre — ձկնան խանութ, ձկնավաճառ(ողուհի)

Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբներին:Ռուս-թուրքական պատերազմը:

Որոնք էին պատերազմի պատճառները: Ներկայացնել պատերազմի ընթացքն ու արդյունքները:

Պատերազմի հիմնական պատճառներ՝1870-ականներին թուրքական տիրապետության տակ գտնվող ժողովուրդը ոտքի է կանգնում անկախություն ձեռք բերելու համար: Այդ ժամանակ թուրքական կայսրության կազմում էր գտնվում Բալկանյան թերակղզու մեծ մասը՝ Բուլղարիան, Մակեդոնիան, Բոսնիան, Հերցեգովինան: Սերբիան և Ռումինիան կիսանկախ իշխանություններ էին և ձգտում էին լրիվ անկախության: 1875 թ. ապստամբում են Բոսնիան և Հերցեգովինան, 1876-ին՝ Բուլղարիան:
Այդ ապստամբությունները Ռուսաստանում առաջացրին լայն շարժում՝ «սլավոն եղբայրներին օգնելու» կարգախոսով: Ռուսաստանն օգտագործեց բալկանյան ժողովուրդների պայքարը իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար: Կ.Պոլսում մեծ տերությունների դեսպանները 1876թ. դեկտեմբերին Թուրքիային առաջարկեցին մշակել և իրագործել բալկանյան ժողովուրդների դրության բարելավման մի ծրագիր: Սուլթան Աբդուլ Համիդը, ապահովելով Անգլիայի աջակցությունը, մերժեց դեսպանների առաջարկությունը՝ այն համարելով միջամտություն իր ներքին գործերին: Դա հանգեցրեց ռուս-թուրքական պատերազմի սանձազերծմանը: 1877թ. ապրիլին ռուսական ցար Ալեքսանդր II-ը Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց Քիշնևում և, ապահովելով նրա դաշինքը, նույն օրը՝ ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը:

Պատերազմը տևեց տասն ամիս: Ռազմական գործողություններն ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի սկզբի փոփոխական հաջողություններից հետո Շիպկայի և Պլևնայի համար մղված մարտերում ռուսները վճռական հաղթանակ տարան և 1878թ. հունվարի 4-ին մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կ.Պոլսին:
Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները վարում էր 52 հազարանոց կովկասյան կորպուսը Միխայիլ Լորիս-Մելիքովի հրամանատարությամբ:
1877թ. ապրիլի 12-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման անցան երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավում է Բայազետն ու Ալաշկերտը:
1877թ. հունիսին թուրքերը մեծ ուժեր են կենտրոնացնում և պաշարում Բայազետի բերդը: Թուրքական 10.000-անոց զորքերը կատաղի գրոհներ են սկսում բերդի վրա, որը պաշտպանում էր կայազորի պետ մայոր Շտոկվիչը` փոքրաթիվ ռուսական զորաջոկատի և հայ կամավորների ուժերով: Միակ փրկությունը դրսի օգնությունն էր: Պաշարվածներն իրենց վիճակի մասին ցանկանում են լուր հասցնել Տեր-Ղուկասովին, սակայն բոլոր լրատարները բռնվում են թուրքերի կողմից: Հայ կամավոր Սամսոն Տեր-Պողոսյանը, ծպտված, բրդի շորերով, անցնում Է թուրքերի մոտով և լուր է հասցնում Տեր-Ղուկասովին: Վերջինս մեծ թվով վիրավորներով և հայ գաղթական բնակչության հետ իրականացնում էր իր նշանավոր նահանջը: «Եղբայրներ,- դիմում է նա իր զինվորներին,- մերոնք սովամահ են լինում, տանջվում և մեռնում են Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»: Արշակ Տեր-Ղուկասովը հասնում է Բայազետ և փրկում 23 օրվա պաշարվածներին: Պատմական այդ փաստն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» վեպում:
Կովկասյան ռազմաճակատի կարևոր հաղթանակներից էր Կարսի գրավումը: Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվեցին: Երկրորդ անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին, որը վճռականորեն կազմակերպեց գրոհը` հայտարարելով. «Եթե գրոհը չավարտեմ ցերեկը, կշարունակեմ գիշերը»: Իսկապես, գիշերային գրոհով գրավվեց Կարսը:
Մեծ էր պատերազմին մասնակցող հայ զորավարների թիվը՝ 7 գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա: Այդ պատերազմը ոգևորել էր և’ արևմտահայերին, և’ արևելահայերին: Անդրկովկասի տարբեր վայրերում ձևավորվել էին ութ զորամիավորումներ՝ բաղկացած մեծ մասամբ հայերից: Արևելահայերը Ախուրյանի վրա կամուրջ կառուցեցին ռուսական զորքերի անցումն Արևմտյան Հայաստան ապահովելու համար: Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր: Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը: Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում ռուսական զորամասերին թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ:
Պատերազմի երկրորդ փուլում ռուսական զորքերի հաղթանակն ակնհայտ էր: 1878թ. հունվարի սկզբներին ռուսներն առանց մարտերի գրավեցին Ադրիանապոլիսը և մտան Կ.Պոլսից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Սան-Ստեֆանո ավանը, որտեղ էլ հունվարի 19-ին կնքվեց զինադադար:

http://www.findarmenia.com/arm/history/24/453

Գյումրի

Սեպտեմբերի 11ին Ֆրանսերենի և Իսպաներենի խմբերով որոշեցինք գնալ  մեկ օրյա ճամփորդության դեպի Գյումրի:

Մեկնումը՝ Սասունցի Դավիթ կայարանից արագընթաց գնացքով: Գնացքներով շատ եմ ճամփորդել,շատ եմ սիրում,մանավանդ երբ ընկերներիս հետ եմ:

Մեր այցելությունների ծրագիրը շատ հետաքրքիր ու հագեցած էր:Հասնելուն պես այցելեցինք Իտալիաjի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին:Մի փոքր զրույցից հետո արդեն իսկ հիացաց էի մնացել նրանից:Նա այնքան սիրով ու մոտիվացիայով էր լցվաց,սիրում էր հայաստանը,ինչպես իր հարազատ երկիրը:Նա արժանի է հարգանքի,քանի որ շատ մեծ գործունեություն է ծավալել Գյումրիում:
Հանդիպումից հետո մի փոքր նկարվեցինք Վիլլա Կարսի տարածքում: Ամեն փոքր դետալ շատ հետաքրքիր ու հրապուրիչ էր: Հյուրանոցի տարածքում կար նաև Կերամիկայի թանգարան: Թանգարանի ցուցադրությունը ֆոտոշարքում:

Հաջորդ մեր այցելելու վայրը դա Արեգակ  ներառական փուռն էր:
Փռի հիմնադրողներից լսեցինք իրենց պատմնություն,ինչ  ճանապարհով են անցել:
Սնվելուց անմիջապես հետո շրջեցինք քաղաքով,շատ լուսանկարներ արեցինք:

Հաջորդը այցելեցինք Սթիլ գրաֆիկայի թանգարանը:
Բոլորս հիացած էինք մնացել: Բոլոր թանգարանների ու ժամանակակից արվեստի սիրահարներին խորհուրդ եմ տալիս:

Վերջում այցելեցինք Արտակ Թադևոսյանի արվեստանոց: Լսեցինք նրա կյանքի և գործունեության  պատմությունը,հիացած մնացի նրա աշխատանքներով:

Այսպես և ավարտվեց մեր ճամփորդությունը,ետդարձի ճանապարհը անցավ երգերով,հաճելի շփումով:
Շնորհակալ եմ բոլորին հատկապես մեր ուսուցիչներին,այս հրաշալի ճամփորդության համար:

Ֆոտոշարք՝

Իմ ձեռքբերումները կրթահամալիրում ուսման ժամանակ

Արդեն ինչ մեկ տարի է,որ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Ես ունեմ մեծ առաջընթաց ու բազում ձեռքբերումներ: Սովարական հանրակրթական դպրոցում սովորելուց հետո,շատ անսովոր էր հաճախել այլ կարգի և կանոնների դպրոց: Ես,կարելի է ասել,դարձել եմ ավելի ազատ: Ձեռք եմ բերել ազատ,ոչ սահմանափակ մտածելակերպ:

Ուսման մեջ մեծ դեր խաղաց առարկաների ինքնուրույն ընտրությունը:

Ուրախ եմ որ այս մեկ տարվա մեջ ես փոխվել եմ դեպի լավը,սկսել եմ ճամփորդել, հանդիպել եմ նոր մարդկանց,ովքեր մեծ դեր խաղացին իմ կյանքում և զարգացման մեջ, դարձան իմ համար հարազատ ընկերները:

Այս ժամանակահատվածում շատ կարևոր է օգտագործել ամեն հնարավորություն զարգացման ոլորտում: Ինձ այդ հնարավորությունը տալիս են ուսուցիչները,Տիարը և հենց կրթահամալիրի ծրագիրը:

«Սասնա Ծռեր»փառատոն

Այսօր երկրորդ անգամ մասնակցեցի «Սասնա Ծռեր» փառատոնի շրջանում կազմակերպված կավագործության/նկարչության դասընթացներին: ՝

Ես ընտրեցի նկարչություն կտորների վրա: Անկեղծ ասած,ինքս ինձնից չէի սպասում,որ կստացվի,քանի որ նկարչության հետ առանձնապես սեր չունեմ: Բայց մի քանի ուղղություն ստանալուց հետո,արդեն կարողանում էի հմուտ աշխատել:

Այս նախագծի մասին մեզ տեղեկացրել է տ. Սոֆյան, իսկ աշխատել ներկերի և կավի հետ աշխատել սովորեցրեց ընկեր Թագուհին:

Ահա իմ աշխատանքները՝


Այլ՝

Նկարի հեղինակ՝Նունե Խաչիկողլյան

Մայիս ամսվա մաթեմատիկայի ամփոփում

Ահա իր ավարտին է մոտենում ուսումնական տարին:
Ժամանակն է նաև ամփոփել մայիս ամսվա իմ կատարած աշխատանքը մաթեմատիկա առարկայից:

Ես յուրացրել եմ բոլոր թեմաները և կատարել եմ տնային աշխատանքները:

Դաս 31-Պարզագույն եռանկյունաչափական հավասարումների լուծման բանաձևերը

Դաս 32-Եռանկյունաչափական հավասարումներ

Ես իմ կատարած աշխատանքը գնահատում էմ 7:

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանը շատ թեթև ու արագ անցավ,քանի որ քչից շատ ժամանակը անցկացրել ենք հեռավար ուսուցմամբ:

Բոլոր ուսուցիչների կազմակերպած տեսադասերը անցան շատ մատչելի:

Ես Կատարել եմ բոլոր հանձնարարված առաջադրանքները :

Բլոգում ունեմ նաև նախագծեր տարբեր թեմաներով:
Ես արագ ադապտացվեցի դրությանը,բայց միևնույնն է նախընտրում եմ մարդկային շփումը:

Մաթեմատիկա առարկայից ապրիլ ամսվա բոլոր տնային հանձնարարություններով ամփոփում եմ կատարել:

Անգլերեն առարկայից կատարելեմ բազմաթիվ քերականական աշխատանքներ,բոլորը կան իմ բլոգում:
Կատարել եմ նախագծեր՝
Freedom
How to be a center of attention
Letter
it was just a simple day but it changed my life
A photo from my album
Readings`The necklace ,Irene’s sister
Ամփոփում Անգլերեն առարկայից

Հայոց լեզու և գրականություն
Նախագծեր՝
«Սասնա ծռեր» էպոսի վերադարձը»
Աշխարհին մաքրություն է պետք
Համո Սահյան 1914 – 1993
Եղիշե Չարենց
Հովհաննես Թումանյան
Շրջում եմ աշխարհի թանգարաններով առացանցՙՙ 
Կատարել եմ նաև այլ քերականական աշխատանքներ:

Հայոց պատմություն առարկայից իրականացրել եմ հետևյալը՝
Սերնդեսերունդ,
՚՚Իմ տունը իմ ամրոցն է՚՚,
Կիլիկյան Հայաստան,
Բագրատունյաց Հայաստանի Տնտեսական կյանքի զարգացումը,
Բագրատունյաց թագավորության անկումը,
Անի

Հասարակագիտություն
Նախագիծ Սերնդեսերունդ
Այլ՝Կապիտալի արտահանում,
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներն ու առկա մտահոգությունները
Պահանջարկ
Փող
Բանկերի և նրանց գործունեության մասին

Ֆրանսերեն առարկայից
Կատարել ենք հեքիաթների թարգմանություններ:
Ինչու է ծովի ջուրը աղի
Il était une fois trois arbres…
Pourquoi l’eau est saléé
La légende de Bill, le lapin de Pâques/Բիլի լեգենդը,Զատկի նապաստակ
Le secret des oeufs de paques/Զատիկի ձվերի գաղտնիքը
Նախագիծ՝ Je peux
Այլ առաջադրանքներ՝իմ բլոգի ֆրանսերենի բաժնում:

Ընտանեկան նախագծեր՝
՚՚Սերնդեսերունդ՚՚
ՙՙԻմ տունը իմ ամրոցն էՙՙ
՚՚Ընտանեկան կինոդիտում և համեղ կարկադակների պատրաստում.Ընտանեկան նախագիծ՚՚

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ամփոփում

Այս չորս շաբաթների ընթացքը փորձել եմ համենայնդեպս արդյունավետ անցկացնել և ակտիվ լինել մաթեմատիկա առարկայից: Հեռավար ուսուցումը իմ համար շատ չի տարբերվում մեր սովորական դասերից,քանի որ ամեն հետաքրքրող հարցը ես կարող եմ տալ ուսուցչին:Բայց միևնույն է ես նախընտրում եմ մարդկային շփումը:
Մասնակցել եմ բոլոր առցանց դասերին և հասկացել եմ բոլոր թեմաները: Կատարել եմ տնային աշխատանքները:
Ահա իմ աշխատանքները՝

Դաս 26: ֆունկցիայի հետազոտման ուրվագիծը և գրաֆիկի կառուցումը:

Դաս 27: Հակադարձ ֆունկցիան և նրա գրաֆիկը:

Դաս 28: Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկությունները:

Դաս 29: Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

Իմ կատարած աշխատանքը ես գնահատում եմ 7

Առցանց շաբաթվա ամփոփում

Այս շաբաթը,կարելի է ասել,որ արդյունավետ եմ անցկացրել:


Հայոց լեզու և գրականություն առարկայից կատարել եմ Համո Սահյան նախագիծը.ՙՙՇրջում եմ աշխարհի թանգարաններով առացանցՙՙ նախագիծ
Հայոց լեզու առարկայից ունեմ նաև անհատական քերականական աշխատանքներ:


Ֆրանսերեն ընտրությամբ առարկայից կատարել եմ թարգմանություն և վարժություններ ՙՙԶատիկՙՙ տոնի թեմայով:


Անգլերեն առարկայից կատարել եմ վարժություններ և տեքստային աշխատանքներ:

Հայոց պատմություն առարկայից ունեմ աշխատանք Կիլիկյան Հայաստանի մասին և նախագիծ ՙՙԻմ տունը իմ ամրոցն էՙՙ

Հասարակագիտություն առակայից կատարել եմ հետևալ առաջադրանքը

Կատարել եմ նաև անհատական Ընտանեկան նախագիծ :

Մասնակցել եմ նաև բոլոր տեսադասերին մաթեմատիկա,անգլերեն,Հայոց լեզու և գրականություն,ֆրանսերեն առարկաներից: