Պլեներյան առաջին օրվա լուսաբանում

Այսօր բանգլադեշյան պլենների առաջին օրներ:Իմ դասընկերուհիները՝Տաթևը և Լիզան ներկայացնում էին 4-5 դասարանցիների ծրագրավորման խումբը և նրանց գործունեությունը:

Այսօրվա բուն թեմաներն էին նաև՝ App inventor ծրագիրը,և Լիզայի ու Տաթևի դասավանդման առաջին փորձը:

Ըստ աղջիկների App inventor ծրագիրը շատ հեշտ է թե՛ մեծերի ,թե՛ փոքրերի ուսուցման և օգտագործման համար:
Նախորդ ամռան նրանց առաջին օնլայն դասերին մասնակցել եմ նաև ես, և ինքս համոզվել,որ այն շատ հեշտ և հասանելի է,հատկապես Լիզայի և Տաթևի օգնությամբ:

App inventor -ը շատ է հետաքրքում կրտսրեր դպրոցի ծրագրավորման խմբի երեխաներին:Նրանք մեծ սիրով են աշխատում իրենց նախագծերի շուրջ և ստեղծում են իրենց խաղերը:

Քանի որ ներկայիս սերունդը շատ հետաքրքրված է օնլայն խաղերով ,նրանք ունենտերմինաբանության հիմնային գիտելիքներ :Դա նրանց շատ է օգնում նախագծային աշխատանքներում:

Աղջիկները պատմեցին,որ այս աշխատանքը թեև նոր ու անսովոր էր նրանց համար,բայց շատ հետաքրքիր էր:Երեխաների հետ շփման և աշխատանքի ընթացքում աղջիկները ստացան նոր փորձ և նոր գիտելիքներ:Փորձեցին իրենց ուժերը երեխաների հետ դժվար աշխատանքի մեջ և միասին կարողացան իրականացնել շատ նախագծեր հավելվածների տեսքով:

Ես ներկա եմ եղել իրենց դասերից մի քանիսին,և կարողեմ ասել որ երեխաների հետ աշխատանքը շատ դժվար է,հատկապես երբ որ երեխան կորցնում է խաղի և դասի միջև սահմանը:Պետք է շատ համբերություն և կամքի ուժ,որպեսզի հասնել աշխատանքի արդյունքին,որը Տաթևի և Լիզայի մոտ անկասկած ստացվեց:

Հոդված 27

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.
Եթե անձը կատարել է հանցագործություն և կա դրա ապացույցը, ապա նա պետք է զրկվի ազատությունից։

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.
Երբ անձը չի ենթարկվում դատարանին կամ դատարանի իրավաչափ կարգադրությանը, ուրեմն նա չի հարգում օրենքները և պետք է զրկվի ազատությունից։

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
Եթե անձը չի ենթարկվում ՀՀ Սահմանդրության օրենքներին, ապա պետք է նրան ազատությունից զրկել։

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
Եթե ապացուցված չէ անձի մեղավոր լինելը, ապա կարելի է ուղղակի սահմանափակել իր ազատությունը։

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.
Անչափահասը դեռ չկայացած և ձևավորվող մարդ է և նրան չի կարելի դաստիրակչական հսկողություն հանձնել։ Այս դեպքում ազատությունից թղ զրկվի հանձնողը, ոչ թե անչափահասը։

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.
Հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը ունեցողը կարող է սահմանափակել իր ազատությունը, իսկ վերևում նշված մնացացծները՝ զրկվել ազատությունից։

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
Պետք է զրկել ազատությունից, որովհետև չգիտես թե ինչ նպատակով է արել դա։

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:
Համամիտ եմ այս կետի հետ, քանի որ չի կարելի մարդուն զրկել ազատությունից առանց պատճառ կամ առանց այդ պատճառը իրեն ասելու։

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:
Այս կետի հետ համաձայն եմ, քանի որ ընտանիքը, ընկերները, ծանոթները կարող են անհանգստանալ, և իմ կարծիքով պարտավոր են իմանալ դրա մասին։

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
Եթե դատարանը որոշի, որ անմեղ է կամ ոչինչ չկարողանա անել, ապա այո, ազատությունից զրկված մարդը ազատ է։ Բայց կարելի է նրա ազատությունը սահմանափակել։

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
Համաձայն եմ, քանի որ լինում են դեպքեր, երբ անպատճառ մարդուն զրկում են ազատությունից և բաց թողնում միայն 24 ժամ անց։

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Այո, ոչ բոլորը կարող են լիովին կատարել իրենց քաղաքացիաիրավական պարտավորությունները։

Թեստային առաջադրանք իրավունքից

1. Ազգային ժողովն ո՞ր իշխանությունն է իրականացնում

Օրենսդիր

2․Ազգային ժողովը ո՞ր իշխանության վրա է վերահսկողություն իրականացնում

Գործադիր

3․Ազգային ժողովը կազմված է առնվազն քանի՞ պատգամավորից

Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից:

4․Ազգային ժողովը ո՞ր ընտրակարգով է ընտրվում:

Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: 

5․Ազգային ժողովը քանի՞ տարի ժամկետով է ընտրվում

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

6․Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն իրականացվում է թե՞ ոչ:

Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում:

7․Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները ո՞վ է նշանակում:

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

8․Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն ո՞ր ոլորտներում

Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

9․Պատգամավորը կարող է զբաղեցնել ի՞նչ պաշտոններ

Պատգամավորը կարող է զբաղվել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքներով։

10․Պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար կարո՞ղ է պատգամավորը հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել

Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

 11․Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում ինչպե՞ս կարող է հարուցվել

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: 

12․Պատգամավորի լիզորությունների դադարումը և դադարեցումը

Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

13․ԱԺ նախագահ ո՞վ կարող է լինել
Ազգային ժողովի կողմից:

14․ԱԺ նախագահը քանի՞ տեղակալ կարող է ունենալ

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է նրա երեք տեղակալ:

15․Ընդդիմադիր խմբակցության կազմից կարո՞ղ է ԱԺ տեղակալ ընտրվել

Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

16․ԱԺ-ն ինչպե՞ս է ընդունում պետական բյուջեն

Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ:

17․ԱԺ-ում պատգամավորները բացի բանավոր հարցերից, ուրիշ ինչպե՞ս կարող են միմյանց հարցեր ուղղել

Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

18․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում ռազմական դրություն հայտարարել

Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

19․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում արտակարգ դրություն հայտարարել

Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

20․Ո՞ր իշխանությանն է վերապահված վերացնել ռազմական կամ արտակագրգ դրությունները

Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական և արտակարգ դրությունները։

Ամառային ճամբարի 7-րդ օրվա ամփոփում

Այսօր մեր օրը սկսվեց սովորական քննարկումից առաջիկա անելիքի մասին: Քննարկեցինք նաև մեր նախորդ օրը:

Այսօրվա համար նախատեսվածեր քննարկում «Փոքրիկ իշխան» գրքի շուրջ: Բոլորս հերթով առանձնացրեցինք մեր սիրելի հատվածները, վերլուծեցինք Իշխանի «աղոթքը»:

Ի դեպ բոլորի մտքերը լսելով ևս մեկ անգամ համոզվեցի ,որ ամեն կարդացող իր ձևով է հասկանում ամեն հատվածը:

Քննարկումից հետո ունեինք երկու երգ/պար դասաժամ: Հաճույքով պարեցինք մեր սովորած համարյա բոլոր պարերը:

Ընդմիջումից հետո ևս քննարկեցինք Փոքրիկ իշխանին և կատարեցինք հարցաշար:

Այնուհետև խաղացինք սուռեալիստական խաղ: Ուսումնասիրելով թեման:

Արդյունքները՝

❤️

Հունիսյան ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մայիսի 31-ից մեկնարկեց մեր կրթահամալիրի ամառային ճամբարը։ Այս ֆորմատի դասընթացները դեռևս նոր են մեր բոլորիս համար:

Առաջին օրվա ընդացքում փորձեցինք խաղալ հոգեբանական թեստ պատասխանելով «Ո՞վ եմ ես, ի՞նչ երազանքներ ունեմ և ի՞նչ եմ անում դրանց հասնելու համար» հարցերին:

խաղի միջոցով էլ ավելի լավ հասկացանք միմյանց, ճանաչեցինք իրար նաև այլ կողմերից:

Խաղից հետո նաև ունեցանք քննարկում մեր դասընկերուհու թարգմանած մուլտֆիլմի շուրջ:

Հաջորդը օրը լիովին նվիրեցինք Սուռեալիզմ մշակութայիկ շարժմանը ։ Ուսումնասիրեցինք այն, խաղեր խաղացինք այդ թեմայով, ինչպես նաև քննարկում ունեցանք և օրը վերջացրեցինք սեփական կարծիք կազմած սուռեալիզմի մասին։

Երրորդ օրը մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթին։ Մեր թիմը ներկայացավ <<Դե Ժա Վու>> անվան ներքո։ Այս խաղի ընթացքում զարգացրեցինք մեր թմային աշխատանքը, մարզեցինք մեր ուղեղները և հավաքեցինք 6 միավոր սեփական քրտինքով։

Երրորդ օրը մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթին։ Մեր թիմը ներկայացավ <<Դե Ժա Վու>> անվան ներքո։ Այս խաղի ընթացքում զարգացրեցինք մեր թմային աշխատանքը, մարզեցինք մեր ուղեղները և հավաքեցինք 6 միավոր սեփական ուժերով:

Շաբաթվա վերջին օրը մասնակցություն ունեցանք 《Ցտեսություն ֊ցնծություն》նախագծում, իսկ օրվա մնացած մասը անցկացրեցինք հետագա նախագծերի պլանավորման վրա։

Հունիսյան ուսումնական ճամբար

Մայիսի 31

Երկուշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

9.20֊10.05 Incognito(Հոգեբանական թեստ)

10.10֊10.50 Խաղանք միասին ինտելեկտուալ հարցաշար(Տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր՝սպորտ,մշակույթ և այլ)

11.05֊12.35 Ֆրանսիական սոցիալական մուլտֆիլմի դիտում֊քննարկում Թարգմանությունը՝Վիոլետտա Սարգսյան

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00《Ընթերցում ենք ֆրանսիական պոեզիա》նախագիծի շրջանակներում ընթերցանություն բնության գրկում,օրվա ամփոփում՝ Վիոլետտա Սարգսյան

Հունիսի 1.

Երեքշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

09.20֊10.50 Շնորհավոր հունիսի 1. ֆրանսերեն շնորհավորանքներ,պիկնիկ բնության գրկում

11.05֊12.35 երգ,պար

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00Նախագծային նախապատրաստական աշխատանքներ .《Ֆրանսիական նախաճաշ》բնության գրկում ,օրվա ամփոփում ՝Միլենա Դավթյան

Հունիսի 2.

Չորեքշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

09.20֊10.50 Ուսումնասիրում ենք Սուռեալիզմ մշակութային շարժումը( գրականություն,գեղանկարչություն,քանդակագործություն)

11.05֊12.35 հրաձգություն

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00Խաղ՝ սուռեալիստական ոճով

Հունիսի 3

Հինգշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

09.20֊10.50 Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթի մասնակցություն(Մասնակիցներ՝

1.Միլենա Մայիլյան

2.Միլենա Դավթյան

3.Լիզա Ծատուրյան

4.Արմինե Կարտիկյան

5.Անի Խեչոյան

6.Վիոլետտա Սարգսյան)

Լրացնել հայտ

11.05֊12.35 երգ,պար

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00Նախագծային նախապատրաստական աշխատանքներ .《Ֆրանսիական նախաճաշ》բնության գրկում

Հունիսի 4

Ուրբաթ

09.00֊10.00《Ցտեսություն ֊ցնծություն նախագիծ》

Աշխատանք ջոկատում,հետագա անելիքների քննարկում,հրապարակում,օրվա ամփոփում՝ Միլենա Մայիլյան