Աուդիտ

աշխատողներ (Ավագ դպրոց)՝ ուսումնասիրությունների համակարգումը Արմինե Կարտիկյանի

Ավագ դպրոցում ամեն տարի ավելանում է սովորողների քանակը, ինչպես նաև դասարանների քանակը։

2019թ — 18 դասարան

2021թ — 22 դասարան

2022թ — 23 դասարան

Դասարանների ավելացման հետ միասին պահանջ կա նաև ուսուցչի, իսկ 21-ր, երբ մասնագիտական կողմնորոշումը որոշիչ է դառնում, դպրոցներում ևս կարևորում են այդ ուղղությունն ու կարիք է լինում տարբեր մասնագետների։  Կրթահամալիրում ուսուցիչների թիվն ավելանում է հենց մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում, ինչպես նաև համարժեք է սովորողների թվի ավելացման հետ։

Այսպիսով ներկայացնենք, թե ինչ փոփոխություններ են եղել երեք տարիների ընթաքցում, ուսուցիչների շրջանակում։

  • Հայոց լ և գրականություն
  • 2019-6
  • 2021-6
  • 2022-7
  • Մաթեմատիկա
  • 2019-6
  • 2021-7
  • 2022-7
  • Բնագիտություն
  • 2019-6
  • 2021-6
  • 2022-6
  • Պատմություն և Հասարակագիտություն
  • 2019-5
  • 2021-9
  • 2022-9
  • Օտար լեզուներ
  • 2019-10
  • 2021-11
  • 2022-13
  • Երգ
  • 2019-5
  • 2021-5
  • 2022-7
  • Տեխնոլոգիա
  • 2019-3
  • 2021-6
  • 2022-7
  • Արվեստ
  • 2019-3
  • 2021-6
  • 2022-6
  • Ֆիզիկական կրթություն
  • 2019-6
  • 2021-7
  • 2022-9

2021 թվականից 9-րդ դասրանները դարձել են «9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրով» օղակ։ Սովորողների համար կարևոր էր վերոնշյալ մասնագիտական կողմնորոշումը, որի շրջանակում աշխատում են 3 դասավանդող։

Ուսուցիչների թիվը բավականին ավելացել է երեք տարիների ընթացքում։

Կրթահամալիրում մատուցվող կրթական ծառայությունները բազմավեկտոր են և ժամանակի պահանջով բավականին ծախսատար։

Եթե հաշվարկենք, թե ամեն մասնագետ իր առանձին ծառայությունները մատուցելով ինչքան օգուտ է տալիս կրթահամալիրին, ապա կարող ենք փաստել, որ մասնագետին վճարվող աշխատավաչձը կարող է համարժեք չլինել ծառայություններին։

Առաջարկներ՝

• Կհամաձայնեմ ընկերներիս հետ, կառաջարկեմ, որ պայմանագրով որոշված ուս վճարները ավելացվեն։ Վճարների ավելացվելու շնորհիվ մասամբ կլուծվեն նաև աշխատավարձների և աշխատանքի ճիշտ գնահատման խնդիրները։

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարը անմիջապես մեկնարկելուց հետո, մենք կազմեցինք անհատական նախագիծ, որով սովորողների հետ ուսումնասիրելու էինք արհեստական բանականություն/teachable machine:Աշխատում էինք Արևմտյան դպրոցի 4-5 դասարանի սովորողների հետ:

Երեխաների հետ աշխատելու իմ առաջին փորձը չէր, բայց շատ ոգևորված էի:

Առաջին օրը ծանոթանալուց հետո, սկսեցինք աշխատանքը:

և ահա արդյունքը

• Մոտավոր պատկերացում են կազմել, թե ինչ է արհեստական բանականությունը, որտեղ են օգտագործում

• Սովորել են վիրտուալ կամերայի օգտագործումը

• Ծանոթացել են Teachable machine կայքի հետ, որով էլ պատրաստել են իրենց մոդելները

• Օգտագործել են արդեն պատրաստի JS կոդեր, որով ստեղծվում էր կապ վիրտուալ կամերայի հետ

Երեխաները սիրով,հետաքրքրությամբ էին աշխատում և մենք ունեցանք շատ լավ արդյունք:

❣️❣️❣️

Սեպտեմբեր-դեկտեմբեր ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական տարին սկսեցի դեպի Թռչկան ճամփորդությունով :

Այնուհետ շարունակեցի ֆրանսերենի նախագծերով՝
1,2

Նաև կատարելենք նախագծեր հայոց պատմությունից:
1,2

Մաթեմատիկայից կատարել եմ 3 գործնական աշխատանք՝
Գործնական աշխատանք
Իմ դասավանդողների աշխատանքային տարիները՝ թվերի տեսքով
Կորոնավիրուսային թվերը աշխարհում

Հայոց լեզվից կատարելեմ 2 թարգմանչական նախագիծ՝
Why Challenges?/Ինչու՞ մարտահրավերներ
Հարևանների օր: Ֆրանսիացիներին անհանգստացնելու վախի լուծումը:(թարգմանություն):
Նաև այլ նախագծեր և աշխատանքներ՝
Գործնական աշխատանք
Ուսումնասիրում ենք Արևմտահայերեն
Գործնական աշխատանք
Կետադրության ստուգում
և այլն:

և անգլերենից նախագծեր և թարգմանություններ՝
Why Challenges?/Ինչու՞ մարտահրավերներ
People should sometimes do things they don’t enjoy doing
Reading
2022

Այս տարին ես համարում եմ հաջողված,քանի որ կատարել եմ մեծ աշխատանք և ունեցելեմ մեծ առաջընթաց:
Հուսով եմ,որ մեր վերջին կիսամյակը կրթահամալիրում կանցնի առավել հաջողված:

2022 ❣️

Մեր մի քանի դպրոցական և ճամփորդական նկարներից՝


Գիտելիքի օրը Թռչկանում❤️

Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրը նշելով մեր 25 հոգանոց խմբով ուղևորվեցինք դեպի Թռչկան:

Իմ համար շատ սպասված ճամփորդություն էր, քանի որ շատեմ լսել այդ տեղի գեղեցկության մասին:

Ճամփորդության երթուղին,Երևան-Ապարան-Սպիտակ- Շիրակամուտ-Թռչկանի ջրվեժ-Շիրակամուտ-Սպիտակ-Ապարան-Երևան:

Ճանապարհին ունեցանք փոքր կանգառներ, և վերջապես հասանք Շիրակամուտ գյուղ: Այնտեղից բեռնատարով ուղևորվեցինք վերև,ջրվեժի մոտ:

Ճանապարհը շատ ուրախ անցավ:

Ունեցանք նաև քայլք գետի հունով, մոտեցանք ջրվեժին:

Պատումս կամփոփեմ նկարներով❤️

Շատ հաճելի օր ունեցանք մեր ուրախ ընկերական շրջապատում: Ունեցանք շատ զրույցներ և խաղեր:

Կսպասենք նոր ճամփորդությունների: ❤️❤️❤️

Պլեներյան առաջին օրվա լուսաբանում

Այսօր բանգլադեշյան պլենների առաջին օրներ:Իմ դասընկերուհիները՝Տաթևը և Լիզան ներկայացնում էին 4-5 դասարանցիների ծրագրավորման խումբը և նրանց գործունեությունը:

Այսօրվա բուն թեմաներն էին նաև՝ App inventor ծրագիրը,և Լիզայի ու Տաթևի դասավանդման առաջին փորձը:

Ըստ աղջիկների App inventor ծրագիրը շատ հեշտ է թե՛ մեծերի ,թե՛ փոքրերի ուսուցման և օգտագործման համար:
Նախորդ ամռան նրանց առաջին օնլայն դասերին մասնակցել եմ նաև ես, և ինքս համոզվել,որ այն շատ հեշտ և հասանելի է,հատկապես Լիզայի և Տաթևի օգնությամբ:

App inventor -ը շատ է հետաքրքում կրտսրեր դպրոցի ծրագրավորման խմբի երեխաներին:Նրանք մեծ սիրով են աշխատում իրենց նախագծերի շուրջ և ստեղծում են իրենց խաղերը:

Քանի որ ներկայիս սերունդը շատ հետաքրքրված է օնլայն խաղերով ,նրանք ունենտերմինաբանության հիմնային գիտելիքներ :Դա նրանց շատ է օգնում նախագծային աշխատանքներում:

Աղջիկները պատմեցին,որ այս աշխատանքը թեև նոր ու անսովոր էր նրանց համար,բայց շատ հետաքրքիր էր:Երեխաների հետ շփման և աշխատանքի ընթացքում աղջիկները ստացան նոր փորձ և նոր գիտելիքներ:Փորձեցին իրենց ուժերը երեխաների հետ դժվար աշխատանքի մեջ և միասին կարողացան իրականացնել շատ նախագծեր հավելվածների տեսքով:

Ես ներկա եմ եղել իրենց դասերից մի քանիսին,և կարողեմ ասել որ երեխաների հետ աշխատանքը շատ դժվար է,հատկապես երբ որ երեխան կորցնում է խաղի և դասի միջև սահմանը:Պետք է շատ համբերություն և կամքի ուժ,որպեսզի հասնել աշխատանքի արդյունքին,որը Տաթևի և Լիզայի մոտ անկասկած ստացվեց:

Հունիսյան ուսումնական ճամբար

Մայիսի 31

Երկուշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

9.20֊10.05 Incognito(Հոգեբանական թեստ)

10.10֊10.50 Խաղանք միասին ինտելեկտուալ հարցաշար(Տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր՝սպորտ,մշակույթ և այլ)

11.05֊12.35 Ֆրանսիական սոցիալական մուլտֆիլմի դիտում֊քննարկում Թարգմանությունը՝Վիոլետտա Սարգսյան

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00《Ընթերցում ենք ֆրանսիական պոեզիա》նախագիծի շրջանակներում ընթերցանություն բնության գրկում,օրվա ամփոփում՝ Վիոլետտա Սարգսյան

Հունիսի 1.

Երեքշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

09.20֊10.50 Շնորհավոր հունիսի 1. ֆրանսերեն շնորհավորանքներ,պիկնիկ բնության գրկում

11.05֊12.35 երգ,պար

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00Նախագծային նախապատրաստական աշխատանքներ .《Ֆրանսիական նախաճաշ》բնության գրկում ,օրվա ամփոփում ՝Միլենա Դավթյան

Հունիսի 2.

Չորեքշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

09.20֊10.50 Ուսումնասիրում ենք Սուռեալիզմ մշակութային շարժումը( գրականություն,գեղանկարչություն,քանդակագործություն)

11.05֊12.35 հրաձգություն

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00Խաղ՝ սուռեալիստական ոճով

Հունիսի 3

Հինգշաբթի

09.00֊09.20ընդհանուր պարապմունք

09.20֊10.50 Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթի մասնակցություն(Մասնակիցներ՝

1.Միլենա Մայիլյան

2.Միլենա Դավթյան

3.Լիզա Ծատուրյան

4.Արմինե Կարտիկյան

5.Անի Խեչոյան

6.Վիոլետտա Սարգսյան)

Լրացնել հայտ

11.05֊12.35 երգ,պար

12.35֊12.55Ընդմիջում

13.00֊14.00Նախագծային նախապատրաստական աշխատանքներ .《Ֆրանսիական նախաճաշ》բնության գրկում

Հունիսի 4

Ուրբաթ

09.00֊10.00《Ցտեսություն ֊ցնծություն նախագիծ》

Աշխատանք ջոկատում,հետագա անելիքների քննարկում,հրապարակում,օրվա ամփոփում՝ Միլենա Մայիլյան

Ծաղկազարդը Արատեսում

Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ) գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է:

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները

«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ. 29։99)։

Ժողովրդի բազմությունը աղաղակում է ու ասում.

«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ.12։13)։

Նախագիծ

Ճամփորդության ժամկետը՝ մարտի 26-28

Պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան , Լիլիթ Յախինյան

Ճանապարհորդության ընթացքում ՝

Նպատակը՝

• Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:

• Քայլարշավ Արատեսով սեբաստացիների հետ:

• Ծառզարդարի տոն Արատեսում

• Արատեսը հիմա և առաջ ֆոտոշարքերի ստեղծում, փաթեթների ներկայացում

• 11 և 12-րդ դասարանցիները նկարահանում են երաժշտական տեսահոլովակ։

• Տարածքի խնամք, գարնան անցումային աշխատանքներ:

• հնարավոր խոտաբույսերի հավաքում, թեյի պատրաստություն

• Քաղաքական և սոցիալական խնդիրների վերհանումը Եղեգիսի Խոշորացված համայնքում։ Սամվել Թամազյան

08:30 շարժվում ենք Մայր դպրոցի երթուղիների կանգառից

<Երթուղին՝ ճանապարհի բաց լինելու դեպքում․ Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես (ճանապարհը փակ է, երթուղին Արարարտով)>

Երթուղին՝

• Երևան

• Երասխ

• Սևակավան

• Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից

• Արենիի շուկա

• Շատին

• Եղեգիսի կիրճ

• Հերմոն

• Արատեսի վանք

• Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես

• Հետադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։

Ճամփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի սովորողները։

Օրակարգ՝

Օր Առաջին

08:30 Մեկնում Մայր դպրոցից

Կանգառներով դեպի Արատես ժամանումը՝ 12:00

Տեղում տների կազմակրպում, մաքրություն, դասավորում, պատրաստում ճամբարին

14:00 սովորություն դարձած քայլք Արատեսում

Քայլքի ընթացքում կզրուցենք 2018 թվականի Արատեսից և լուսանկարահանման միջոցով կներկայացնենք նոր և ծաղկած Արատեսը։

16:00 Տարածքի աշխատանքներ, խնամք, նախապատրաստություն ծառզարդարին։

18:00 Քննարկում Սամվել Թամազյանի հետ։

20:00 միասնական զրույց բլոգային աշխատանքների շուրջ, Արատեսյան պատումների առաջին փուլ։

Օր երկրորդ

08:00 վերկաց

Մինչև 12:00 դեպի Արատեսի վանքեր, Ծառզարդարի տոն, տարածքի զարդարում, Արատեսին բարօրության մաղթանք։

13:00 Քայլք Արատեսով դեպի վեր՝ գարնանամուտի ազդարարում, հնարավոր խոտաբույսերի հավաք։

Արատեսում սովորողների հետ որոշել ենք տեսահոլովակ ներկայացնել, որտեղ կերգեն, կնկարահանեն ու կներկայացնեն սովորողները։ Արատեսը իր գեղատեսին հայացքով ամենահարմար վայրն է նման նախագծի։

Երեկոյան՝ աշխատանքներ մեդիափաթեթի շուրջ

Օր Երրորդ

08:00 վերկաց

Սենյակների մաքրություն, տարածքի կոկիկացում մյուս խմբերի համար փայտի պաշարի հավաքում։

11:00 մեկնում Արատեսից դեպի Երևան

Լոռի🌳

Փետրվարի 12ին ոչ մեծ խմբով հավաքվեցինք ճամփորդելու լոռի:Խումբը բաղկացած էր 20 հոգուց: Չէի ասի,որ տիրում էր ընկերական միջավայր,քանի որ գրեթե բոլորը ունեին իրենց առանձին ընկերական շրջապատը այդտեղ:

Մեր երթուղին՝ Երևան-Աշտարակ-Քուչակ-Սպիտակ-Ստեփանավան-Գյուլագարակ

Կանգ ենք առել Լոռվա բերդում,ֆոտոշարքը վերջում:

Այնուհետ արդեն շարժվեցինք դեպի Գյուլագարակ:Անակնկալի եկանք որ մնալու ենք ոչ թե հյուրանոցում, այլ հենց տանը։ Կազմակերպիչները մեզ ուղղորդեցին մեր սենյակներ, տեղավորվեցինք, սկսեցինք ընթրիքի պատրաստումը։ Խմբի կեսը գնաց խարույկի մոտ ընկերական զրույցի, մյուս մասը մնաց տանը:

Երկրորդ օրը սկսեցինք նախաճաշով, ապա երգերի և պարերի ուսուցում ունեցանք, որ մասնակցենք փառատոնին։

Ժամը 2ին շարժվեցինք դեպի Տիարնընդառաջ փառատոնին։ Ուրախ ազգագրական երգպար, պլեճ ՝ այսպիսի միջավայրում անցկացրեցինք օրը, ավարտեցինք խնջույքով և խարույկով։

Հաջորդ օրը նախաճաշեցինք մաքրեցինք տունը և վերադարձանք Երևան: Ճանապարհին այցելեցինք Հնեվանք և Դեբեդ գետի մոտ:

Իրականում ավելի մեծ սպասումներ ունեի, գուցե շրջապատից էր, գուցե տրամադրությունից, ափսոս չիրականացան։

Ափսոս որ չկար հնարավորություն շատ դուրս գալ տանից և ինքներս փորձեինք ուսումնասիրել և պտտվել գյուղում:

❤️

Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամիսը սկսեցինք նախագծերով և բուռն քննարկումներով

Հայոց լեզվից մասնակցել եմ քննարկում «պանդխտություն»թեմայով:

Անգլերեն առարկայից դիտել և քննարկել ենք “The Gifted” ֆիլմը:

The gifted film review

Մասնակցել եմ բջջային ծրագրավորման փոքր դասընթացին

Բջջային ծրագրավորում

Այլ առարկաների դասաժամերին նույնպես ունեցել ենք քննարկումներ:

Նաև ներկա ենք եղել մրցանակաբաշխություն-մեդիաուրբաթին:

Սկսում է նոր ուսումնական Փետրվարը,կարծում եմ այն լի կլինի նոր ավելի հետաքրքիր նախագծերով, քննարկումներով և ճամփորդություններով:

❤️

Առաջին ոսումնական շրջանի ամփոփում:

Այս ուսումնական տարվա սկիզբը եղել է շատ սպասված, քանի որ նախորդ կիսամյակում մեր դասերը ամբողջովին եղել են օնլայն: Դժվար էր ետ սովորել հին առօրյաի ռիթմին,բայց ժամանակը շատ արագ անցավ:

Ճամփորդությունների շրջանը սկսեցի Արատեսով,այնուհետև ընկերական ճամփորդությունով դեպի Արա լեռ: դա կարելի է ասել մեր փրկություններ երկար սահմանափակումներից հետո:

Հաջորդ մեր ճամփորդությունը դեպի Գյումրի էր, գնացել էինք Ֆրանսերեն և Իսպաներեն ընտրովի առարկաների խմբերով:

Ահա իմ պատումը և մի քանի նկարներ այնտեղից:

Ընտրությամբ առարկաներ

Ես ընտրել եմ խորացված Անգլերեն:

Տարին սկսեցինք We are learning to write նախագծով:

Այնուհետև անընդմեջ կատարել ենք քերականական առաջադրանքներ և այլ նախագծեր

Graffiti
Music as away of uniting
Phrasal verbs and idioms
Listen and match
Have: auxiliary or main verb

և այլ առաջադրանքներ իմ Անգլերեն առարկայի բաժնում:

Ընտրել եմ նաև Ֆրանսերեն ընտրովի լեզուն:

Կատարել ենք շատ քերականական աշխատանքներ, իրականացրել ենք նախագծեր:Ես և դասընկերուհիս թարգմանել ենք նաև «Գտնված երազ» մուլտֆիլմը:
Une rêve trouvée
Ֆրանսերենի բաժինը

Հայոց Լեզու և Գրականությունից ևս ունենք շատ քերականական վարժություններ, նյութեր: Մասնակցել եմ շատ նախագծերի իրականացմանը:

Շատ առաջադրանքներ և մեր նախագծերը իմ բլոգում:
Հայոց լեզվի և Գրականության բաժիններ:

Էկոլոգիա առարկայից ևս կատարել ենք նախագծեր:

Ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները՝

Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը

Բնական աղետներ

Էկոհամակարգեր

Իրավունք առարկան մեզ համար նորույթ է: Բոլորս շուտ ընտելացանք և ընկերացանք մեր նոր ուոուցչուհու հետ: Դասաժամերի ընթացքում ունենում ենք քննարկումներ: Կատարել եմ հետևյալ նախագծերը:

Երեխաների իրավունքներ,ՄԱԿ

Յունեսկօ

Յունիսեֆ

Մակ և Հայաստան

Սահմանադրական կարգ

Քաղաքագիտություն առարկան ևս նորույթեր: Իրականացրել եմ հետևյալ նախագծերը

Քաղաքագիտությունը որպես գիտության նոր ճյուղ

Պետության ձևեր

Կոնֆլիկտ

Հայոց Պատմությունից ուսումնասիրել ենք հետևալ թեմաները՝

Հայ ազատագրական պայքարի նոր փուլը

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Դավիթ Բեկ

Դիվանագիտություն
Դասաժամերի ընթացքում ունեցել ենք շատ ու շատ քննարկումներ ներկայիս երկրում տիրող դրության մասին:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы