Ես և իմ միջավայրը

Ես բնակվում եմ մալաթիա-սեբաստիա համայնքում,այսպես կոչված՝<<Բանգլադեշում>>
Կարող եմ ասել,որ իմ միջավայրը,այդքանել մաքուր չի:Մալաթիա-սեբաստիա համայնքում շատ փոշի և որոշ չափի աղտոտվություն կա,շատ են անտուն կենդանիները,քիչ են կանաչապատ տարածքները ու օդի աղտոտվածությունը.:
Ընդանուր վնասակար նյութերի քանակը գերազանցել է 518.35 տոննա:
Այսպիսով,ինչ կարելի է անել,որպեսզի բարելավել մեր միջավայրը:Շատերից եմ լսում,որ բողոքում են աղբի քանակից և այլն,բայց ամեն երկրորդը իր հաջորդ քայլին վնասում է բնությանը:
Կարծում եմ,երբ մարդիկ հասկանան իրենց սխալը,արդեն շատ ուշ կլինի:
Եթե ամեն մեկս փորձ ենք մի քիչ ավելի մաքուր պահել միջավայրը,կկարողանանք հասնել արդյունքի:
Քչացնել մեքենաների քանակը,ուշադրություն դարձնել աղբի արտահանմանը,ավելացնել կանաչապատ այգիները:Ահա թե ինչքան քիչ բան է հարկավոր կոկիկ ու մաքուր միջավայր ունենալու համար:

https://ecolur.org/hy/an/yerevanmalatia-sebastia/67/

Ածուխ,նավթ և գազ

1) 1. Ածուխ և գազ:Ինչպես ածուխը նաև գազը հանվում է ընդերքից։ Այս դեպքում գազը հանելը ավելի հեշտ է:Ածուխ հանելու համար հեկտարներով տարածքներ են ոչնչացնում ,հաշվի չառնելով բնությանը հասցրած վնասը:Գազը տեղափոխելու համար մեզ անհրաժեշտ են հսկայակն քանակությամբ խողովակներ,իսկ ածուխը տեղափոխելու համար մեզ ընդհամենը անհրաժեշտ է տեղափոխող տրանսպորտ:

2.Նավթ և գազ:Ինչպես նավթը այնպես էլ գազը հանվում է ընդերքից:Նավթի համեմատ գազը ավելի հեշտ է հանել:Երկու դեպքում էլ այդքան հսկայական տարածքներ չեն զբաղեցվնում:Նավթը և գազը տեղափոխվելը շատ վտանգավոր է:Նավթը տեղափոխվում է նավով իսկ գազը խողովակներով:Եթե նավթ տանող նավը վթարի ենթարկվի ,ապա դա կենդանական և բուսական աշխարհի վերջը կլինի:

3.Նավթ և ածուխ:Նավթը հանում են ըներքից,ինչպես նաև ածուխն են հանում ընդերքից:Նավթը հանելը ավելի դժվար է ,բայց դա չի նշանակում,որ վնասը քիչ է:Նավթ հանելու համար այդքան էլ մեծ տարածք պետք չէ ,բայց ածուխ հանելու համար հսկայական տարաքներ են ոչնչացնում:Նավթը տեղափոխելը ավելի դժվար է և ավելի վնասակար քան ածուխը:Նավթը տեղափոխում են նավերով,իսկ ածուխը գնացքով:Եթե ածուխ տեղափոխող գնացքը վրաերթի ենթարկվի այդքան ել աղետալի չի լինի,իսկ եթե նավթ տանող նավը վրաերթի ենթարկվի այդ դեպքում մեծ աղետ կլինի:Աղետը այն կլինի,որ կենդանական և բուսական աշխարհը կվոչնչանա:

Հայաստանում առկա հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:

 Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների (հողմային և արևային) առատ և ընդգրկուն լինելը  մեր երկրի առավելությունն է: Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է:

   Արևային ռեսուրսի զարգացման հեռանկարը Հայաստանում: 

Հայաստանում բնական ռեսուրսի այդ տեսակի՝ արևայինէներգետիկայի զարգացման համար արգելակող հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

Սեպտեմբեր-Դեկտեմբեր ամիսների հաշվառում

Այս տարի ես  միացա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին:

Հունիս-հուլիս ամիսներին հաճախեցի ամառային դպրոց,ծանոթացա դպրոցի կարգ ու կանոնի և որոշ ուսուցիչների հետ:Սովորեցի օգտվել <<wordpress>> կայքից,տեղադրեցի առաջին նյութը իմ բլոգում:

Հուլիսի 1-3 անցկացրեցի <<Սևանի ժայռ>> ճամբարում:Ահա իմ տպավորությունները:

Սեպտեմբեր ամսին ծանոթացա արդեն դպրոցի ծրագրին,ընտրեցի ինձ անհրաժեշտ առարկաները,ծանոթացա ուսուցիչների հետ:Շատ անսովոր էր աշխատել միայն համակարգչով ու ուրիշ ուսումնական ծրագրով ,բայց դա արդեն անցյալում է:

Ընտրովի առարկաներից նախընտրելեմ Ֆրանսերեն լեզու,խորացված անգլերեն և սեղանի թեննիս առարկաները:
Կարող եմ ասել,որ Ֆրանսերենը ամենահետաքրքիր և գեղեցիկ լեզուներից է:
Ահա այդ առարկայի բաժինը:
Սեղանի թեննիսը հետաքրքրություն առաջացրեց,այդ իսկ պատճառով որոշեցի փորձել:

Ուսումնական օրերը սկսեցինք նախագծերով:

ՀՀ-ի Անկախության տոնը անցկացրեցինք Ջերմուկում,Բարձրացանք <<Այծասարը>>:Ահա իմ տպավորությունները:

Կատարելեմ Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսների հաշվառում հայոց լեզու և գրականություն առարկաներից:
Ահա Հայոց լեզվի և Գրականության բաժինները իմ բլոգում:

Ունեցանք քննարկում Ազատություն թեմայով:


Գրեցի <<Պատճարներ միանալ մեր դպրոցին>>,անգլերեն առարկաից:
Անգլերեն առարկայի բաժինը:

Շատ բաներ ուսումնասիրել ենք Հասարակագիտություն , Հայոց պատմություն ,Էկոլոգիա առարկաներից:


Անցկացրեցինք Մեդիա-ուրբաթ,10-րդ դասարանները ներկայացրեցին Ծափիկ պարը և Յարիս անուն Պալասան երգը:

Այս ժամանակահատվածում մասնակցել եմ նայև ֆլեշմոբների:

Les décorations

Les couronnes reviennent à l’honneur, elles sont souvent accrochées sur la porte des maisons pour souhaiter la bienvenue aux invités. Son origine est allemande car c’est Heinrich Wichern qui l’a inventée au XIXè siècle. Elle était la couronne de l’Avent et portait 4 bougies, pour les 4 dimanches avant Noël. Cette coutume est encore très répandue en Alsace.

Պսակները վերադառնում են , նրանք հաճախ կախվում են տների դռան վրա `հյուրերին ողջունելու համար: Դրա ծագումը գերմանական է, Հայնրիխ Վիչերնը այն հորինել է 19-րդ դարում: Նա Գալիսության պսակն էր և 4 մոմ վերցրեց ՝ Սուրբ Ծննդյան օրվան նախորդող 4 կիրակի: Այս սովորույթը դեռ շատ տարածված է Ալզասում:

Weather forecast

Today,the 3rd of December, i’ll tell how’s the weather in Moscow.
In morning it will be some snow,Temperature will be -1,-2
by day -1
in evening -2,-1
at night -3,-2
it will be snowy and windy all day,be carefully and keep warm

cheveux-մազեր
front-ճակատ
yeux-աչքեր
sourcils-հոնքեր
cils-թարթիչներ
oreilles-ականջներ
nez-քիթ
bouche-բերան
levres-շրթունքներ

tete-գլուխ
bras gauche-ձախ ձեռք
jambe droite-աջ ձեռք
main gauche-ձախ դաստակ
pied droit-աջ թաթ
cou-վիզ
coudes-բազուկ
geneoux-ծունկ
epaules-ուսել
dos poitrine -կրծքավանդակ


Կապ

Կապ.՝ դրվում է բառի վրա՝ նրան տալով հոլովական իմաստ։ Այդ բառի հետ դառնում է բայի լրացում։

  1. Նախադրություններ. դրվում են կապող բառից առաջ՝ առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն։
  2. Հետադրություններ. դրվում են կապող բառից հետո՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն։
  3. Երկդրություններ. դրվում են կապող բառից և՛ առաջ, և՛ հետո՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
  4. Կապական բառեր. Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։
  5. Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն.
  •  հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում.
  • տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ՝ առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն.
  • հայցական հոլովի հետ գործածվում են առ, դեպի, ի, ի վար, մինչև, որպես  կապերը
  • բացառական հոլովի հետ՝ առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերև, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ.
  • գործիական հոլովի հետ՝ հանդերձ, մեկտեղ, մեկ հետադրությունները.

Մակբայ

Մակբայ։ Բայի հատկանիշ։
Ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Նաև այլ խոսքի մասի արժեք ունեցող մակբայներ՝

  • Գոյական՝ վաղը, այսօր, շուրջբոլորը
  • Ածական՝ արագ, դանդաղ, եռապատիկ, շատ, երկուստեք
  • Ածական, գոյական՝ հետիոտն, ուղիղ
  • Կապ՝ առաջ, դեմ, հետ, հետո։

Առաջադրանք

Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.

Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

1916, Ռոզոն
Ավ.Իսահակյան

Լուռ-ձևի
հավետ-ձևի
անհետ-ձևի
կախ-ձևի
ուրախ-ձևի

Լրացրու բաց թողած տառերը, գտիր

  1. մակբայները, որոշիր տեսակները
  2. ածականները, որոշիր տեսակները
  3. բայերը, որոշիր հատկանիշները։

Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարթ ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախորոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խր-եր, եռացրած ջրով կա-սաներ. ահռելի որ-աքարեր։ Զ-րուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հ-դս ցնդեցին անօրեն ու ա-բարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույ-ին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճի-երը։ Թշնամին անցավ հյու-իչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակա-ը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր ան-ուդար-ին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կ-կտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց,  կարգադրեց ճեպ-նթաց սուրհանդակ ու-արկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրի-ներով դուրս եկել Տաթևից, երբ  երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։

Մակբայներ
միջև-տեղի մակբայ
նախօրոք-ժամանակի մակբայ
զօրուգիշեր-ժամանակի մակբայ
մտասույզ-ձևի մակբայ
ինքնամփոփ-ձևի մակբայ

Ածականներ
արիասիրտ-որակական
անմատչելի-որակական
կորնթարթ-որակական
բրգաձև-որակական
անառիկ-որակական
անընկճելի-որակական
ահռելի-որակական
րհասական-հարաբերական
անօրեն-որակական
ամբարտավան-որակական
խրոխտ-որակական
անակնկալ-հարաբերական
անառիկ-որակական
առյուծասիրտ-որակական
ակնդետ-որակական
սևեռուն-որակական
մտասույզ-հարաբերական
ինքնամփոփ-հարաբերական
կրկտուր-հարաբերական
ճեպընթաց-որակական
ընդոստ-հարաբերական

Փակուղի դեպի ազատւթյուն

Ազատություն ասելով,սովորաբար հասկանում են անսահմանափակություն:

Մեր միջավայրում հաճախ հանդիպում են ցանկապատներ,իսկ դա,կարող է թվալ,որ սահմանափակում է:

Մեր դպրոցում՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում,կա նախադիծ,ցանկապետները վերացնելու նպատակով: Իրոք,ցանկապատները սահմանափակություն են արտահայտում:

Ես կարծում եմ,որ նախագիծը ունի իմաստ,և մենք կարող ենք հասնել մեր նպատակին:

Բայց մի հարցում ես համաձայն չեմ: Մանկապարտեզներ.Նրանց անհրաժեշտ է ցանկապատ,քանի որ կարող են լինել տարբեր սիտուացիաներ,երբ երեխան կարող է միայնակ դուրս գալ:

Ես համամիտ եմ բոլոր մտքերի հետ:Մենք կհասնենք մեր նպատակին:

Առաջադրանք

  1. Տրված բանաստեղծությունից գտիր բայերը, որոշիր հատկանիշները (խոնարհում, սեռ, կազմություն, եղանակ, ժամանակ, ժամանակային ձև, դեմք, թիվ)
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր պակասավոր և անկանոն բայերը, որոշիր՝ պակասավոր են, թե անկանոն։

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

շինված-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, հարակատար դերբայ

չասած-ե խոնարհում, ներգործական, պարզ, հարակատար դերբայ

անց եմ կենում-ա խոնարհում, չեզոք, ածանցավոր, երրորդ դեմք, հոգնակի,  ներկա, սահմանական եղանակ, բաղադրյալ

աղմկում է-ե խոնարհում, չեզոք, պարզ,սահմանական եղանակ, բաղադրյալ, երրորդ դեմք, եզակի

կասի-ե խոնարհում, ներգործական, պարզ, ենթդրական եղանակ, ապառնի,  երրորդ դեմք, եզակի, պարզ

շինված են-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, սահմանական եղանակ, ներկա,  երրորդ դեմք, հոգնակի, բաղադրյալ

բացված-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, հարակատար դերբայ

երգե — ե խոնարհում, չեզոք, պարզ,

կուզե-ե խոնարհում, չեզոք, պարզ, ենթ․ եղ․, ապառնի, պարզ , երրորդ դեմք, եզակի

խնդա- ա խոնարհում, չեզոք, պարզ

ցնդի- ե խոնարհ, չեզոք, պարզ

պիտի գնամ-ա խոնարհում, չեզոք, պարզ, հարկադրական, պարզ, առաջին դեմք, եզակի, ապառնի

հեռանամ-ա խոնարհում, ներգործական, ածանցավոր, ըղձական, պարզ, ապառնի, առաջին դեմք, եզակի

տեսնեք-ե խոնարհում, ներգործական, ածանցավոր, ըղձական, պարզ, ապառնի, երրորդ դեմք, հոգնակի

ասեք-ե խոնարհում, ներգործական, պարզ, ըղձական, պարզ, ապառնի, երրորդ դեմք, հոգնակի: