Assignments for 30.09.2020

Destination B2

A

  1. 1
  2. 2
  3. 2
  4. 2
  5. 1
  6. 1
  7. 2
  8. 1-1
  9. 1
  10. 1

B

  1. My dad often gets up…
  2. Do you speak
  3. I have already bought
  4. i’ve ever had
  5. works
  6. has never eaten
  7. has already booked
  8. does Melany need

    C
  1. I have ever eaten
  2. has not seen
  3. have gone
  4. has been writing
  5. have you ever met
  6. have been tring
  7. have not finished
  8. have you already decided
  9. have been living
  10. have never heard

D

  1. ever
  2. yet
  3. since
  4. for
  5. so
  6. rarely
  7. just
  8. still
  9. before
  10. already

E

  1. B
  2. C
  3. C
  4. D
  5. A
  6. C
  7. A
  8. B
  9. A
  10. A

F

  1. knows
  2. is
  3. look
  4. see
  5. know
  6. include
  7. disagree
  8. seems
  9. do

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 19-ին Ալեքսանդրապոլում:Մեծ դեր է խաղացել հայերի կյանքում, եղել է բանաստեղծ,արձակագիր,թարգմանիչ,գրական-հասարակական գործիչ,հրապարակախոս,ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս,ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:Մանկությունը անցել է Ղազարապատ գյուղում:Կրթություն ստացել է Ալեքսադրապոլում,Հառիճի վանքում,Գևորգյան ճեմարանում,ապա ընդունվել է Լապցիգի համալսարան:1895-ին վերադարձել է հայրենիք և զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ:1896-ին ձերբակալվել մեկ տարով:
1897 թ. լույս է տեսել նրա առաջին ժողովածուն <<Երգեր ու վերքեր>> խորագրով,<<իմ փերին>>,<<ծաղիկեր նորաբողբոջ>>,<<կուզես լինիմ վշտի ցողեր>>,<<Շուշան աղջիկ քո գերին եմ>> և այլն:
Աքսորից հետո Իսահակյանն ամրապնդվել է ՀՅԴ կուսակցությանը և դարձել Ալեքսանդրապոլի Քարի կուսակցության անդամ:1909-19010 թ. գրել է իր հռչակավոր <<Աբու-Լալա-Մահարի>> պոեմը:Գրել է նաև անավարտ <<Ուստա-Կարո>> անավարտ վեպը:
Երկար տարիներ բանաստեղծը ապրել է տարբեր երկրներում:1936-ին վերադարձել է Հայաստան և 1957ին մահացել:

Ա˜խ, ես սիրու ճամփի ափում
Մենակ բուսած վայրի վարդ եմ.
Անց ու դարձի փոշին ծփուն
Վերաս իջած, կորած վարդ եմ:Սիրունները պարտեզների
Քնքուշ պահած վարդն են սիրում.
Ես հուր – վարդն եմ ժեռ սարերի`
Սերս հասած արևներում:Անց ու դարձող ինձ չի նայում,
Իսկ ես սիրու ծով – ծարավ եմ.
Ծարավ սիրտս փշեր բուսցուց,
Հիմա չար եմ ու նախանձ եմ …1899
Ժընև

Այս բանաստեղծությունը անպատասխան սիրո և մենության մասին է:Երբ շուրջը կան շատ մարդիկ,բայց մեկ է մենություն է զգացվում: Սիրո հիմման վրա հեղինակը կորցնում է իրեն և դառնում է <<չար և նախանձ>>:

Մեր նոր աշխարհը

Մինչև 2020 թվականի սկիզբը,մենք բոլորս կարծես թե ապրում էինք ամենասովորական կյանքով:Ունեինք մեր առօրյան,ուսումը,աշխատանքը,շփումը,ընկերների հետ,ճամփորդությունները և ճամբարնները:Ամեն ինչ հանգիստ և սովորական էր թվում, մինչ վարակի մասին առաջին լուրերը:Բոլորին թվում էր,թե ոչ լուրջ բան է,որ ամեն ինչ շատ արագ կկարգավորվի:Հիմա,ինչպես նկատում ենք շատ բան չի փոխվել:Բոլորս զերծ ենք մնում ամեն ինչից,զրկվել ենք ճամփորդություններից և մեծ հավքներից,համերգներից:Ամբողջ աշխարհը մեկ ակնթարթում փակվեց իրենց տանը,զրկվեց սովորական առօրյաից:Ոչ մի բան չէր մնում,բացի սրտատրոփ լուրեր սպասելուց:
Վերադառնալ մեր նախորդ կյանքին ,կարծում եմ հնարավոր չէ:Նախորդ առօրյաի սովորությունները կվերականգնվեն շատ ամիսներ անց,բայց աշխարհը,երկիր մոլորակի կյանքը՝ոչ:Տուժեցին համաշխարհային տնտեսությունը,տուրիզմը և այլն:Այս ամենի վերականգման համար հարկավոր է համբերություն և մեծ աշխատանք:
Հիմա արդեն իրավիճակը մի փոքր մեղմացել է:Փորձում եմ հեշտ տանել այս ամենը:Արդեն հաճախում ենք դպրոց,շփվում ենք միմյանց հետ:
Ամբողջ սրտով ուզում եմ հավատալ,որ այս ամենը մի օր կավարտվի,և մենք կլսենք <<մենք ամբողջությամբ հաղթահարեցինք թագավարակը>> լուրը:

Հայ ազատագրական պայքարի նոր փուլը

Ազատագրական պայքարի սկզբին նպաստեեցին երկու գործոն՝ արտաքին և ներքին ։Հայկական հողերի մեծ մասը նվաճված էր Օսմանյան կայսրության կողմից ,հայ ժողովուրդը հեշտ չէր կարող տանել։ Կայսրությունը թուլացել էր և դա հայերի համար մեծ հնարավորություն էր ,պայքարներին դրվում է սկիզբ։
1677 թվականին Էջմիածնում կազմակերպվում է գաղտնի ժողով ,Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ ,այնտեղ քննարկվում են հենց ազատագրական պայքարները և որոշում է կայացվում փորձել աջակցություն ստանալ դրսից ,քանի որ միայնակ հնարավոր է պարտություն կրեինք։
Եվրոպա մեկելու նպատաով Կոստանդնուպոլիս է ուղարկվում պատվիրակություն,որի գլխին կանգնած է լինում հենց Հակոբ Ջուղայեցին,նրանց հետ է մեկնում նաև Իսրայել Օրին ։Ճանապարհորդության ընտացքում մահանում է Հակոբ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադառնում է Հայաստան ,կորցնելով գլխավորին,սակայն նրանց հետ չի վերադառնում Օրին։Նա շարունակում է ճանապարհը դեպի Պոլիս ,ապա Եվրոպայի երկրներ(Իտալիա,Ֆրանսիա, Գերմանիա)։Եվրոպայում է անցկացնում հետագա քսան տարին փնտրելով աջակցություն։Գերմանիայում նրա խնդրանքին պատասխանում է կայսր-ընտիր իշխան Հովհան Վիլհելմը ,ով հավաստիացնում է ,որ կօգնի ու Օիին ուղարկում է հետ հայրենիք։

Հայաստան վերադառնալուց հետո 1699-ին, նա հրավիրում է ժողով Անգեղակոթում,որտեղ որոշվում է Իսրաելին ուղարկել Եվրոպական քաղաքներ բանակցություններ վարելու համար ։ Իսրայել Օրին կազմում է երեսունվեց կետից բաղկացած Պֆալցյան ծրագիր ու ներկայացնում է Հովհան Վիլհելմին,ով տալիս է իր համաձայնությունը ,սակայն ուղարկում է Ավստրիա և Ֆլորենցիա ,որպեսզի հաստատեն Հայաստանին հասանելիք օգնությունը։Օրին այդպես էլ հաջողության և օգնություն չի հասնում եվրոպական երկրներում ,քանի որ Ավստրիան չի հասատատում ծրագիրը։Անհաջողությունից հետո ՝1701-ին մեկնում է Ռուսաստան ,բանակցում Պետրոս առաջինի հետ,ներկայացնում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի ազատագրման ծրագիրը ՝ Մոսկովյան ծրագիրը ,բայց քանի որ Պետրոս առաջինը գտնվում էր պատերազմական իրավիճակում՝Հյուսիսային պատերազմ,նա խոստանում է օգնել պատերազմից հետո,իսկ Օրուն ուղղարկում է Պարսկաստան տեղի իրավիճակին ծանոթանալու համար։Պարսկաստանից հետ դառնալու ճանապարհին ,Ռուսաստանի հետ բանակցելու նպատակով Իսրայել Օրուն է միանում Եսաի Հասան Ջալալյանը ,սակայն 1709 թվականին Օրին մահանում է ,իսկ իր պատվիրակությունը վերադառնում Հայաստան։

Ձեր կարծիքով հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը  պետք է կապեին Եվրոպայի, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/

Իմ կարծիքավ ավելի շահավետ և սպասելի կլիներ փորրձել և ստանալ օգնություն Եվրոպայից,քանի որ Ռուսաստանը արդեն իսկ պատերազմական վիճակում էր գտնվում:

Մարդու առողջությունը և շրջակա միջավայրը

Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը: 
Երկիր մոլորակ,միակ մոլորակ,որտեղ կա կյանք:Երկար տարիների,հարյուրամյակների ընթացքում մարդիկ հասցրել են աղտոտել իրենց ամբողջ միջավայրը:Շատ հաճախ եմ նկատում մինչև վերջ լցվաց աղբամանները,ուղղակի փողոցում թափված աղբը և այլն:Մարդկանց,ովքեր գիտակցաբար թողնում են աղբը գցված գետնին:

Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:
Այս ամենի արդյունքում մենք շնչում ենք աղտոտված օդով,շմոլ գազով,հետագայում դա մեծ ազդեցություն կունենա մեր առողջության վրա:

Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրւակա միջավայրի հետ:
2005թ․-ից սկսած, Հայաստանում աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների թիվը։Ըստ 2018 թվականի տվյալներից կարող ենք տեսնել , որ հիվանդությունները հեշտությամբկարող են կախված լինել շրջակա միջավայրից։

https://armeniasputnik.am/armenia/20150914/632103.html

Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Կարծում եմ,այս հարցին պետք է լուրջ վերաբերվել:Շատ եմ կարդացել,որ մի շարք երկրներում տուգանք է հասնում նետված ու դրսում թողած աղբի համար: Մարդկանց պետք է համախմբվել ու փորձել ավելի գիտակցաբար աշխատել ու ապրել

Տեսնելով այդ ամենը,հասկանում եմ,թե ինչպես է կործանվում երկիր մոլորակը:Հասկանում և հիասթափվում եմ այն մարդկանցից,ովքեր գիտակցելով աղտոտում ու աղտոտում են իրենց միջավայրը,կործանելով իրենց կյանքը:

Քաղաքագիտություն,որպես գիտության նոր ճյուղ

Քաղաքագիտություն-գիտություն,որը հիմնված է քաղաքի,պետության և հասարակության հարաբերությունների վրա:
Ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական միությունների, պետության և այլն:Ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը:

Քաղաքագիտության ուսումնասիրելու նպատակը՝պարզել,բացահայտել,որոշ չափով վերլուծել ողջ քաղաքական հարաբերությունները:

Պետական կառավարման ձևեր
Հանրապետություն-Նախագահական/Պառլամենտական/Հանրապետություն

Միապետություն-Բացարձակ/Սահմանադրական

Music,as a way of uniting

Do you agree with this option?
Some people say that music is a good way of bringing people of different cultures and ages together.
To what extent do you agree or disagree with this opinion?

Music. If you look on the internet, you’ll find this-Music is an art form, and cultural activity, whose medium is sound.
Everybody has different musical tastes.
Somebody prefers to listen soft and silent music,or somebody likes loud and active.


Music genres are for example classical,jazz,hip-hop,electronic, rock, disco etc… all types of music have similarities with each other, even the slightest, but there are. And everyone finds and sees his own.


Music combines. Every nationality has its own type. Somewhere there’s a similarity.Music helps me relax,sometimes inspires.that is, everyone feels and accepts and understands music in their own way. Some of these feelings coincide, and some do not.


I  have heard a lot of people saying that they listen to music all the time, For example, while doing everyday chores, going to work or school. And I’m one of them. I don’t like silence, it even scares me sometimes.


I agree with all statements about music,  it really unites everyone. I think music is more than just art

Գյումրի

Սեպտեմբերի 11ին Ֆրանսերենի և Իսպաներենի խմբերով որոշեցինք գնալ  մեկ օրյա ճամփորդության դեպի Գյումրի:

Մեկնումը՝ Սասունցի Դավիթ կայարանից արագընթաց գնացքով: Գնացքներով շատ եմ ճամփորդել,շատ եմ սիրում,մանավանդ երբ ընկերներիս հետ եմ:

Մեր այցելությունների ծրագիրը շատ հետաքրքիր ու հագեցած էր:Հասնելուն պես այցելեցինք Իտալիաjի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին:Մի փոքր զրույցից հետո արդեն իսկ հիացաց էի մնացել նրանից:Նա այնքան սիրով ու մոտիվացիայով էր լցվաց,սիրում էր հայաստանը,ինչպես իր հարազատ երկիրը:Նա արժանի է հարգանքի,քանի որ շատ մեծ գործունեություն է ծավալել Գյումրիում:
Հանդիպումից հետո մի փոքր նկարվեցինք Վիլլա Կարսի տարածքում: Ամեն փոքր դետալ շատ հետաքրքիր ու հրապուրիչ էր: Հյուրանոցի տարածքում կար նաև Կերամիկայի թանգարան: Թանգարանի ցուցադրությունը ֆոտոշարքում:

Հաջորդ մեր այցելելու վայրը դա Արեգակ  ներառական փուռն էր:
Փռի հիմնադրողներից լսեցինք իրենց պատմնություն,ինչ  ճանապարհով են անցել:
Սնվելուց անմիջապես հետո շրջեցինք քաղաքով,շատ լուսանկարներ արեցինք:

Հաջորդը այցելեցինք Սթիլ գրաֆիկայի թանգարանը:
Բոլորս հիացած էինք մնացել: Բոլոր թանգարանների ու ժամանակակից արվեստի սիրահարներին խորհուրդ եմ տալիս:

Վերջում այցելեցինք Արտակ Թադևոսյանի արվեստանոց: Լսեցինք նրա կյանքի և գործունեության  պատմությունը,հիացած մնացի նրա աշխատանքներով:

Այսպես և ավարտվեց մեր ճամփորդությունը,ետդարձի ճանապարհը անցավ երգերով,հաճելի շփումով:
Շնորհակալ եմ բոլորին հատկապես մեր ուսուցիչներին,այս հրաշալի ճամփորդության համար:

Ֆոտոշարք՝

Իմ ձեռքբերումները կրթահամալիրում ուսման ժամանակ

Արդեն ինչ մեկ տարի է,որ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Ես ունեմ մեծ առաջընթաց ու բազում ձեռքբերումներ: Սովարական հանրակրթական դպրոցում սովորելուց հետո,շատ անսովոր էր հաճախել այլ կարգի և կանոնների դպրոց: Ես,կարելի է ասել,դարձել եմ ավելի ազատ: Ձեռք եմ բերել ազատ,ոչ սահմանափակ մտածելակերպ:

Ուսման մեջ մեծ դեր խաղաց առարկաների ինքնուրույն ընտրությունը:

Ուրախ եմ որ այս մեկ տարվա մեջ ես փոխվել եմ դեպի լավը,սկսել եմ ճամփորդել, հանդիպել եմ նոր մարդկանց,ովքեր մեծ դեր խաղացին իմ կյանքում և զարգացման մեջ, դարձան իմ համար հարազատ ընկերները:

Այս ժամանակահատվածում շատ կարևոր է օգտագործել ամեն հնարավորություն զարգացման ոլորտում: Ինձ այդ հնարավորությունը տալիս են ուսուցիչները,Տիարը և հենց կրթահամալիրի ծրագիրը: