Հռչակագիրը

Գրավոր  վեր հանե՛ք հռչակագրի ամենակարևոր դրույթները:Գնահատե՛ք այդ փաստաթղթի կարևորությունը անկախության կերտման գործընթացում:

1990 թվականին Հայաստանում բացվել էր նորընտիր գերագույն խորհուրդը։ Նստաշրջանը սկսվում է հուլիսի 20ից։ Օգոստոսի 4ին Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է գերագույն խորհրդի նախագահ, իսկ խորհրդի նախագահ ՝ Վազգեն Սարգսյանը։ Եվ այս դեպքերից հետո վերջ է դրվում Խորհրդային միությանը իսկ 1990 թվականի օգոստոսի 23-ին ըդունվում է հռչակագիրը գերագույն խորհրդի կողմից։ Այն ունի 12 հոդված որտեղ նշվում են Հայաստանի քաղաքական — տնտեսական — մշակութային զարգացումները։

Քաղաքականում ասվում է, որ սկիզբ է դրվել Հայաստանի երրորդ հանրապետությանը։

Իսկ հատուկ հոդվածում նշվում է որ հռչակագրի կետերը և օրենքները ավելի ծանրակշիռ են քան ԽՍՀՄ ի օրենքները։ 

Տնտեսականում ասվում է, որ հողը, ընդերքը պատկանում է հայ ժողովրդին։

Նաև կար հատուկ կետ նվիրված զինված ուժերին, ըստ որի ԽՍՀՄ ը պետք է Հայաստանին զորք բերեր պետք եղած ժամանակ։

Մշակութային բաժնում ասվում է որ հայերի պետական լեզուն հայերենն է և ամբողջ գործավաությունը պետք է կատարվի պետական լեզվով։

Եկեղեցին վերականգնում է իր դիրքերը։

Մինչև Սահմանադրության ընդունումը գլխավոր փաստաթուղթն էր Հայաստանում։

Գործնական աշխատանք

1․ Գտնե՛լ համաձայնության սխալները։

1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։

2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։

3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։

4. Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։

5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։

2. Գտնե՛լ խնդրառության սխալները։

1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։

Նա դաշնամուր լավ է նվագում։

2. Այդ գործում նա չի մասնակցել։

Այդ գործում նա չի ունեցել իր մասնակցությունը։

3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։

Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։

4. Նկարը փակցրեց պատից։

Նկարը փակցրեց պատին։

5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։

Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածի մասին։

2․ Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:

Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:

Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:

Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:

Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:

Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:

Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:

Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ։

Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:

Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

3․ Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից:

Գետինը ծածկվեց ձյունով։

Նրանք ապրում էին սարի գագաթում:

Նրանք ապրում էին սարի գագաթին։

Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:

Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել։

Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:

Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:

Նա իմ պես աշխատասեր չի եղել:

Նա ինձ պես աշխատասեր չի եղել։

Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:

Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:

Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:

Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները:

4․ Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` կատարելով համապատասխան փոփոխություններ:

1. Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր.  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)

2. Նա սովորություն  ուներ աշնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)

3. Կրծքից արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)

4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)

5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակեց անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Ուղղագրական առաջադրանք

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիչ, աղ…ատել, աղջամուղջ, աճպարար, գեղջկական, անա…առ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունջ (չքավոր), անրջել, աջալուրջ,աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աչլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղչիկ, փախչել,

բ/  ա-ք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ(խոնավ, բորբոսնած), գա…ա… (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հոր…որ…ել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողչույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պճրանք(նազանք), քուրջ,փարջ(կավե գավաթ), քրքիչ

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարախիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ,լաջվարդ (կապույտ), կտրիչ(կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռչանալ, ուռչել, խոճկոր:

դ/ առջև, ար-աորս, ամբողջ, առաջնորդ, առէջ,բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամոր…, կառչել, կարիճ,

կճղակ, կճմթել, կնչիթ, կոջկել, կորչել, կռճիկ, հարջ ճանճ, ճղճիմ, մահչակալ, մաջկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոջի, վայրէջք, վերջաբան:

 Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, ամբավ, անբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, ճամբար, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, ամպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ:

Why Challenges?/Ինչու՞ մարտահրավերներ

թարգմանություն*

Մենք շրջապատված ենք մարտահրավերներով:Նրանք կարող են լինել խոշոր, փոքր, տեղական, գլոբալ, կարճաժամկետ և երկարաժամկետ:

Ոմանք մենք ենք ընտրում, ոմանք մեզ:

Որոշ մարտահրավերներ մենք անհամբեր սպասում ենք,իսկ որոշակիից վախենում,լուծում խնդիրը,իսկ երբևէ անտեսում:

Ի վերջո, թե ինչպես ենք մենք անհատապես և համախմբված արձագանքում մարտահրավերներին, որոշելու է մեր ապագան:

Քանի որ խնդիրներն ավելի ու ավելի բարդ և հրատապ են դառնում, կարևոր է ներգրավված սովորողների սերունդ մշակելու անհրաժեշտությունը, որոնք հագեցած կլինեն մարտահրավերները բացահայտելու և նոր և կայուն լուծումներ մշակելու համար:

Մարտահրավերների օգտագործումը ուսուցման մեջ ձևավորելու համար առաջացել է հեռուստատեսության ուսումնասիրությունից, մարդկանց հետ զրույցներից, ովքեր իրենց կյանքում կենտրոնանում են Մարտահրավերների վրա և արտացոլում են անձնական ուսուցման փորձառությունները դասարանի ներսում և դրսում:

Հաջողակ խմբերն ու անհատները, երբ հանդիպում են մարտահրավերի, օգտագործում են փորձը,ներքին և արտաքին ռեսուրսները, մշակում են ծրագիր և առաջ են գնում,լավագույն լուծումը գտնելու համար:

Ճանապարհին կան փորձեր, ձախողումներ, հաջողություններ և, ի վերջո, հետևանքներ գործողությունների համար: Ուսումնական միջավայրում մարտահրավերներ ավելացնելով՝ արդյունքը դառնում է հրատապություն,կիրք և սեփականություն. Այս բաղադրիչները հաճախ բացակայում են դպրոցներում:

Պատկերացրեք, որ միլիոնավոր լիազորված սովորողներ կենտրոնացած են տեղական և գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու վրա՝ որպես իրենց դպրոցական աշխատանքի մի մաս: Աշխարհն ավելի լավ տեղ է դառնում։

Աղբյուրը՝https://www.challengebasedlearning.org

Ուսումնասիրում ենք Արևմտահայերեն

Արևմտահայերենը իմ նախագծումԿարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցումՄասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներՀամագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտությունՆախատեսված ժամկետը՝ հոկտեմբերի 18-22

Ընթացքը՝ սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները։Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։Սովորած ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։

Դանիել Վարուժան. Ձոն

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.

— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,— Քեզի ընծա՜, հին հայրենիք—Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,

Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.—Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ—Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ—Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.

Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —Ան ծլած էր մոխրի մեջ իբրեւ կընյուն— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…— Քեզի ընծա՜, մայր կարեւերԵղեգնյա գըրչով օճախս երգեցի,Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Բանաստեղծության ընթացքում գրողը նստած իր եղեգնյա գրչով գրում էր և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատությունը շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք:Իսկ ամենավերջին տնում կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու տալիս մարտիկներին կոչ անելով «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս լսվող պայքարներից…

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы