Ծաղկազարդը Արատեսում

Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ) գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է:

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները

«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ. 29։99)։

Ժողովրդի բազմությունը աղաղակում է ու ասում.

«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ.12։13)։

Նախագիծ

Ճամփորդության ժամկետը՝ մարտի 26-28

Պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան , Լիլիթ Յախինյան

Ճանապարհորդության ընթացքում ՝

Նպատակը՝

• Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:

• Քայլարշավ Արատեսով սեբաստացիների հետ:

• Ծառզարդարի տոն Արատեսում

• Արատեսը հիմա և առաջ ֆոտոշարքերի ստեղծում, փաթեթների ներկայացում

• 11 և 12-րդ դասարանցիները նկարահանում են երաժշտական տեսահոլովակ։

• Տարածքի խնամք, գարնան անցումային աշխատանքներ:

• հնարավոր խոտաբույսերի հավաքում, թեյի պատրաստություն

• Քաղաքական և սոցիալական խնդիրների վերհանումը Եղեգիսի Խոշորացված համայնքում։ Սամվել Թամազյան

08:30 շարժվում ենք Մայր դպրոցի երթուղիների կանգառից

<Երթուղին՝ ճանապարհի բաց լինելու դեպքում․ Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես (ճանապարհը փակ է, երթուղին Արարարտով)>

Երթուղին՝

• Երևան

• Երասխ

• Սևակավան

• Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից

• Արենիի շուկա

• Շատին

• Եղեգիսի կիրճ

• Հերմոն

• Արատեսի վանք

• Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես

• Հետադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։

Ճամփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի սովորողները։

Օրակարգ՝

Օր Առաջին

08:30 Մեկնում Մայր դպրոցից

Կանգառներով դեպի Արատես ժամանումը՝ 12:00

Տեղում տների կազմակրպում, մաքրություն, դասավորում, պատրաստում ճամբարին

14:00 սովորություն դարձած քայլք Արատեսում

Քայլքի ընթացքում կզրուցենք 2018 թվականի Արատեսից և լուսանկարահանման միջոցով կներկայացնենք նոր և ծաղկած Արատեսը։

16:00 Տարածքի աշխատանքներ, խնամք, նախապատրաստություն ծառզարդարին։

18:00 Քննարկում Սամվել Թամազյանի հետ։

20:00 միասնական զրույց բլոգային աշխատանքների շուրջ, Արատեսյան պատումների առաջին փուլ։

Օր երկրորդ

08:00 վերկաց

Մինչև 12:00 դեպի Արատեսի վանքեր, Ծառզարդարի տոն, տարածքի զարդարում, Արատեսին բարօրության մաղթանք։

13:00 Քայլք Արատեսով դեպի վեր՝ գարնանամուտի ազդարարում, հնարավոր խոտաբույսերի հավաք։

Արատեսում սովորողների հետ որոշել ենք տեսահոլովակ ներկայացնել, որտեղ կերգեն, կնկարահանեն ու կներկայացնեն սովորողները։ Արատեսը իր գեղատեսին հայացքով ամենահարմար վայրն է նման նախագծի։

Երեկոյան՝ աշխատանքներ մեդիափաթեթի շուրջ

Օր Երրորդ

08:00 վերկաց

Սենյակների մաքրություն, տարածքի կոկիկացում մյուս խմբերի համար փայտի պաշարի հավաքում։

11:00 մեկնում Արատեսից դեպի Երևան

Տիգրան Հայրապետյան համառոտ կենսագրություն

Տիգրան Արտյուշայի Հայրապետյան ծնվել է մարտի 18-ին 1964թ, Երևանում: Եղել է հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան։
Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։
Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Առաջադրանք 19.03

Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլում էին լեռն ի վեր ձգված օձապտույտ նեղլիկ

արահետով

և ամեն քայլափոխին փնչում:

ձգել

ուտել

արահետ

քայլել

Գավառական այդ քաղաքում տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկ էին ` ամերիկահայերը,որոնք իրենց հետ բերել էին միայն արտաքին տարազ,մի քանի անգլերեն բառ և ծամածռած բերաններ։

Ծամածռել,վերադառնալ,քաղաք,ինքը

Շատ դառնություններ էին կյանքի թողել ,ճանապարհին՝երեսիս փակված դռներ,ծաղր ու հեգնանք, կյանքով լի ժպիտներ,կատակով քոզարկված չարախուսություններ:

քողարկել,կյանք,արհամարանք,փակել

Բայց մի անգամ գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ. ձորահովիտը լցվեց ծաղիկներով և ձորնել կոչվեց Ծաղկաձոր:

լցնել,գարուն,կոչել,ձոր

գորգապատ,տաղանդաշատ,վկայագիր,դողդոջ,փեսատես,ավանդապահ

վիշապագորգ

բազմատաղանդ

դատավկա

սրտադող

տնփեսա

գաղտնապահ

Does religion do more harm than good?

Everyone accepts religion in their own way. Whether religion brings more good or bad depends on the person.

Religion is like hope and belief in something other than yourself.

Probably, this is the most controversial topic, and all religions not only contradict, but sometimes coincide in something.

I think that Belief in something as a whole cannot bring harm, on the contrary, it gives hope and strength. It doesn’t matter what your religion is, the main thing is that it is sincere and honest.

Many people believe only on themselves and in their own strengths, and not on religion. And some are quite the opposite.

So, i think it all depends on the personality, and it’s really good if your belief brings you only good.

Timing is everything⏳

Time is something that goes away,and we should hold back,and try to spend it in favor.

Timing is very important part of daily life. Everyone should organize their day so that it doesn’t go to waste.
For example tomorrow i am very busy,so i must schedule wake up time,dress and a little bit make up time,school time,chiil time,extra-classes time and many other deals until the late evening.So it’s foremost to know how to organize our time.And if i don’t do this, my day will be passed.

So that’s why timing is everything. Everything is in our hands and we must live every day to the fullest

Ֆրանսիական գինու պատմություն

Գինի գոյություն չունի առանց Ֆրանսիայի: Մեր մտքում դա անմիջապես կապված է այս երկրի հետ: Գինու աշխարհում հայտնի բոլոր բառերը ունեն ֆրանսիական արմատներ օրինակ՝սոմելյե:Գինու արտադրության և հնեցման գործընթացին վերաբերող շատ մասնագիտական տերմիններ ծագում են ևս Ֆրանսիայում: Այլ գինեգործները փորձում են համապատասխանել Բորդոյի, Բուրգունդիայի, Էլզասի, Պրովանսի լավագույն նմուշներին:

Ներկայիս Ֆրանսիայի տարածքում գինեգործությունը հայտնվել է մեր դարաշրջանից մի քանի դար առաջ: Դրա ծագմանը նպաստեցին հռոմեացիները, ովքեր խաղող էին տնկում նվաճված երկրներում: Միևնույն ժամանակ, նրանք ներմուծեցին իրենց սեփական տեսակները և բարելավեցին տեղականները: Միջնադարում վանքերը հիմնարար դեր են խաղացել ֆրանսիական խաղողագործության զարգացման գործում: Այս տարիներին գինին դարձավ ֆրանսիական արտահանման հիմնական իրերից մեկը: 18-րդ դարի վերջից Բորդոյից ստացված կարմիր գինիները համարվում էին ամենահայտնին աշխարհում: Այնուամենայնիվ, 19-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիայում գինեգործության վերելքը փոխարինվեց անկմամբ, որն առաջացավ Ամերիկայից բերված վնասատուի ՝ ֆիլոքսերայի միջատի պատճառով: Եվրոպական սորտերի պատվաստումը ամերիկյան վնասատուներին դիմացկուն պաշարների վրա օգնեց արմատախիլ անել հիվանդությունը:

Իր հերթին, 20-րդ դարում խաղողի այգիների քանակի ավելացումը հանգեցրեց գինու էժանացմանը և գինեգործների կործանմանը: Իրավիճակը շտկելու համար երկրում ստեղծվեցին օրենքներ, որոնք հստակ սահմանում էին գինեգործական շրջանների սահմանները և վերահսկում գինիների որակը: Արդյունքում, ֆրանսիական գինեգործությանը հաջողվեց հասնել նոր մակարդակի: Այսօր Ֆրանսիան գինու արտահանման աշխարհի առաջատար երկրներից մեկն է:

Գինիների դասակարգում և որակի ստանդարտներ
Ֆրանսիայից գինիները դասակարգվում են ըստ որակի մի քանի մակարդակների.
Սեղանային (Vin de France) — գինիները հաճախ պատրաստվում են եվրոպական այլ երկրներում աճեցված խաղողից, ենթարկվում են լաբորատոր հետազոտության: Նման տեսակների գինը սովորաբար ցածր է:

Տեղական IGP (Indication Geographique Protegee) — տեսակներ `պատրաստված ֆրանսիական որոշակի տարածաշրջանում հատուկ պայմաններում աճեցված խաղողից: Բերքի ուժը, սորտերը, որակը վերահսկվում են:

Ապրանքանիշային AOP (Appellation d’Origine Protegee) — ամենաթանկ գինիներից մեկը, փորձարկվում են արտադրության բոլոր փուլերում: Հաշվի են առնվում խաղողի աճեցման տարածքը, դրա մշակման պայմանները, պահեստավորման, ճզմման առանձնահատկությունները և այլ բնութագրերը: Դրանից հետո նմուշները ենթարկվում են փորձաքննության և համտեսման:
Բացի այդ, ֆրանսիական գինու տարբեր գոտիները խաղողի այգիների իրենց դասակարգումներն ունեն: Այսպիսով, Բորդոյում, մասնավորապես Medoc- ում և Graves- ում, 1855 թվականից ի վեր գործում է Grand Cru Classe- ի հինգ մակարդակի դասակարգում: Ընդհանուր առմամբ, այս համակարգը ներառում է 61 դղյակ: Premier Grand Cru Classe- ի առաջին կատեգորիան ներառում է հինգ տնտեսություն `Latour, Haut Brion, Mouton Rothschild, Lafite Rothschild, Margaux:

Լոռի🌳

Փետրվարի 12ին ոչ մեծ խմբով հավաքվեցինք ճամփորդելու լոռի:Խումբը բաղկացած էր 20 հոգուց: Չէի ասի,որ տիրում էր ընկերական միջավայր,քանի որ գրեթե բոլորը ունեին իրենց առանձին ընկերական շրջապատը այդտեղ:

Մեր երթուղին՝ Երևան-Աշտարակ-Քուչակ-Սպիտակ-Ստեփանավան-Գյուլագարակ

Կանգ ենք առել Լոռվա բերդում,ֆոտոշարքը վերջում:

Այնուհետ արդեն շարժվեցինք դեպի Գյուլագարակ:Անակնկալի եկանք որ մնալու ենք ոչ թե հյուրանոցում, այլ հենց տանը։ Կազմակերպիչները մեզ ուղղորդեցին մեր սենյակներ, տեղավորվեցինք, սկսեցինք ընթրիքի պատրաստումը։ Խմբի կեսը գնաց խարույկի մոտ ընկերական զրույցի, մյուս մասը մնաց տանը:

Երկրորդ օրը սկսեցինք նախաճաշով, ապա երգերի և պարերի ուսուցում ունեցանք, որ մասնակցենք փառատոնին։

Ժամը 2ին շարժվեցինք դեպի Տիարնընդառաջ փառատոնին։ Ուրախ ազգագրական երգպար, պլեճ ՝ այսպիսի միջավայրում անցկացրեցինք օրը, ավարտեցինք խնջույքով և խարույկով։

Հաջորդ օրը նախաճաշեցինք մաքրեցինք տունը և վերադարձանք Երևան: Ճանապարհին այցելեցինք Հնեվանք և Դեբեդ գետի մոտ:

Իրականում ավելի մեծ սպասումներ ունեի, գուցե շրջապատից էր, գուցե տրամադրությունից, ափսոս չիրականացան։

Ափսոս որ չկար հնարավորություն շատ դուրս գալ տանից և ինքներս փորձեինք ուսումնասիրել և պտտվել գյուղում:

❤️

Եղիշե Չարենցի ստեղծագործության տեսակները

1.

  • տրիոլետ
  • սոնետ
  • ռուբայաթ
  • գազել

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

Սոնետ (sonettosonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։

 Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։Գազել, ղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزل, թուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

2. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը: Չարենցն շարքը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին:

Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում:

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում:

Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը: 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։

Արմենուհին` նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանի քույրը, դաշնակցական դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր, Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի հարսը:

Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, նա առանց վարանելու ու սեփական անձի մասին մտածելու, նախկին դաշնակցական գործչի կնոջն աշխատանքի տեղավորեց պետական հիմնարկում։ Արմենուհուն տրվեց հրատարակչական բաժնի քարտուղարի պաշտոնը:

Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։

3. Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները, փորձիր վերլուծել:

Արմենուհի Տիգրանյանին 

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:

4. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները, մեկնումեկը վերլուծիր: