Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին

Ֆաշիզմի դեմ մղվող պայքարին ակտիվ մասնակցություն ցույց տվեց նաև հայ ժողովուրդը։

Պատերազմի տարիներին 1 միլիոն 320 հազար բնակչություն ունեցող Խորհրդային Հայաստանից բանակ զորակոչվեցին մոտ 600 հազար հայորդիներ[189][190]։ Նրանցից կազմավորվեցին 76, 89, 261, 390, 408 և 409-րդ դիվիզիաները[191]։ Հայկական դիվիզիաները և խորհրդային բանակի այլ զորամիավորումներում ծառայող հայերը մարտնչում էին բոլոր ռազմաճակատներում և զորատեսակներում՝ ցամաքային, տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն։ Նրանք Կարմիր բանակի մյուս զորամիավորումների հետ կռվեցին Կովկասի պաշտպանության համար, իսկ հետագայում մասնակցեցին Ռուսաստանի տարածքների, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձբալթիկայի, Բալկանների, Լեհաստանի, Կենտրոնական Եվրոպայի և Գերմանիայի ազատագրմանը։ Միակ դիվիզիան, որ մասնակցեց Բեռլինի գրոհին 89-րդ դիվիզիան էր՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Պատերազմի զոհվեցին ավելի քան 250 հազար հայորդիներ։

Հայ ժողովրդի 107 անձնուրաց զավակներ արժանացան ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը դարձան կրկնակի հերոսներ։ 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան Առաջին ռազմաճակատի հրամանատարն էր։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան)։ Ընդ որում Խորհրդային Միությունում առաջինը Հ. Իսակովին շնորհվեց ռազմածովային ուժերում եղած ամենաբարձր կոչումը։

Պատերազմին եռանդուն մասնակցություն ունեցավ նաև սփյուռքահայությունը։ Նրանք ԽՍՀՄ դաշնակիցների բանակում մարտնչում էին գերմանա-իտալական ֆաշիստների և ճապոնական բանակի դեմ՝ պատերազմի բոլոր թատերաբեմերում։ Միայն ամերիկյան բանակի շարքերում պատերազմին մասնակցեց 18.5 հազար հայ։ Բազմաթիվ հայեր մասնակցում էին Դիմադրության շարժմանը[նշում 1]։ Սփյուռքահայությունն ակտիվ մասնակցեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար միջոցների հանգանակմանը և բազմաթիվ այլ միջոցառումների։Թեև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեզոք էր և չեր մասնակցում ռազմական գործողություններին, այդուհանդերձ Թուրքիան Գերամանիայի դաշնակից։ Պատերազմի ավարտին, երբ Գերմանիան արդեն փաստացի պարտվել էր, հայ մտավորականությունը սփյուռքում և Հայաստանում բարձրացրեց Արևմտյան Հայաստանի շրջանների Խորհրդային Հայաստանին վերդարձնելու հարցը։ 1945 թվականի մարտի 19-ին ԽՍՀՄ կառավարությունը չեղյալ է հայտարարում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված չեզոքության պայմանագիրը, իսկ նույն տարվա հունիսին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմը ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանին ներկայացնում է տարածքային պահանջներ։ Թուրքիան սկզբից դիմում է Մեծ Բրիտանիային, իսկ այնուհետև ԱՄՆ-ին՝ օգնության համար։

1960թ Սովետական Հայաստանում սկսվեց ինքնագիտակցության զարթոնք

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы