
Պաուլո Կոելիոն բրազիլացի գրող և բանաստեղծ է ։ Հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ վեպեր, մեկնաբանված անթոլոգիաներ, փոքր պատմվածքների ժողովածուներ: Հայտնի է դարձել իր «Ալքիմիկոսը» վիպակով, որը համարվել է բեսթսելլեր: Բոլոր լեզուներով շրջանառությունը գերազանցում է 300 միլիոնը:
Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, ինժեների ընտանիքում: Ծնողները Պեդրու և Լիժի Կոելիոներն են: Յոթ տարեկանում նրան ուղարկել են ուսանելու Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցը, որտեղ առաջին անգամ իր մոտ առաջացել է գրքեր գրելու ցանկություն: Գրող դառնալու միտքը հաջողություն չունեցավ ընտանիքում, այդ պատճառով էլ, ծնողների պարտադրանքով, ընդունվում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետ, բայց շուտով թողնում է ուսումը և սկսում զբաղվել լրագրությամբ: Արդյունքում, ընտանիքի հետ հարաբերությունները գնալով սրվում են, և, վերջ ի վերջո, տասնյոթամյա Պաուլոյին տանում են մասնավոր հոգեբուժարան, որտեղ պետք է բուժման կուրս անցներ: Բայց, ո՛չ էլեկրաշոկով բուժումը՝ առաջացած շիզոֆրենիայի պատճառով, ո՛չ բուժման երկրորդ կուրսը չփոխեցին նրա ինքնավստահությունը: Այդ ժամանակ նա փախնում է հոգեբուժարանից, որոշ ժամանակ թափառում է և, վերջիվերջո, վերադառնում է…
View original post ещё 161 слово