Ընտանեկան կինոդիտում և համեղ կարկադակների պատրաստում.Ընտանեկան նախագիծ

Այս պահին,երբ բոլորս ստիպված ենք մնալ տանը,կարևոր է լավ և արդյունավետ ժամանակ անցկացնել;
Սովորաբար տանը միշտ ոչ ոք չկա,քանի որ բոլորը աշխատանքի են կամ դասի: Տանը ամեն կերպ փորձում ենք առավել ևս հետաքրքիր անցկացնել ժամանակը:
Այս շաբաթ ես առաջարկեցի կինոդիտում կազմակերպել:Սկսեցինք նայել HBO-ի Չեռնոբիլ սերիալը:
Առաջինը,ինչի մասին կուզեմ արտահայտվել,դա կինոնկարի ռեալիզմն է:Ամեն ինչ այքան մանրակրկիտ է նկարահանված,որ կարծես ետ տեղափոխվում ենք ԽՍՀՄ:Ամեն փոքր դետալը մտածված է:Իսկ հերոսները,կարծես թե կրկնօրինակ լինեն այն մարդկանց,ովքեր ապրել են այն ժամանակ:
Սյուժեն,կարող է թվալ,որ չափազանցված է շատ,քանի որ ցույց են տալիս ամեն վատ կողմերը,ամեն սխալը:Բայց ես կարծում եմ ,որ դա է իրականությունը ու այդ վթարի մեղավորը մարդկայինն գործոնն էր,խաբեությունը և սեփական սխալի չընդունելը:
Մեզ բոլորիս շատ դուր եկավ,կարծում եմ, այս ժանրի ֆիլմերը շատ են մեզ համապատասխանում ու առաջացնում են շատ քննարկելու թեմաներ:


Կարկանդակների պատրաստում

Մեզ հարկավոր է
Խմորի համար՝ 2 հատ ձու
250 գրամ մածուն
1 թեյի գդալ սոդա
1 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ աղ
ալյուր։
Միջուկի համար՝5-6 հատ կարտոֆիլ խաշված վիճակում
համեմ — սամիթ
աղ սև և կարմիր պղպեղներ
1 փոքր սոխ
մենք օգտագործել ենք նաև պանիր և ձու:

Ստացվում են իսկապես շատ համեղ և ՙՙտնականՙՙ կարկանդակներ:

Պատրաստումը շատ ժամանակ է խլում,բայց արժի մի փոքր տանջվել,և կարելի է ստանալ շատ լավ արդյունք:Ես և քույրս համոզվեցինք դրանում:

Անհատական ուսումնական պլան

Այս պահին,երբ բոլորիս,կարելի է ասել,արգելվում է տանից դուրս գալ,մարդիկ փորձում են արձյունավետ կազմակերպել ժամանակը տանը:

Մոտակա ժամանակաշրջանում ես պլանավորում եմ անել հետևյալը՝
-Շարունակել առցանց ուսուցումը
-կատարել տնային աշխատանքները
-մասնակցել օնլայն դասերին
-սկսել նոր նախագծեր
-փորձել կարգավորել դասավորվածությունը իմ դարակներում
-կդիտեմ այն ֆիլմերը և սերիալները,որոնք երկար ժամանակ չեյ կարողանում սկսել
-կփորձեմ ուսումնասիրել նոր ոլորտներ

Կորոնավիրուս

Կորոնավիրուսի մասին. Ինչպես պաշտպանվել

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը: (corona-թագ)։

Ինչպե՞ս է տարածվում

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի եւ երկաթի վրա գոյատեւում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Ինչպե՞ս պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի:

Տեղեկությունը վերցված է Վիքիպեդիայից

Ինչպես պետք է իրեն դրսևորի յուրաքանչյուր քաղաքացի կորոնավիրուսի վտանգի դեպքում։
Կարծում եմ,երբ որ քաղաքացին տեղեկացված է վիրուսի և այլ տվյալների մասին,նա պետք է պահի մաքսիմալ հանգստություն ու չմատնվի պանիկայի:Հարկավոր է նաև գնել անհրաժեշտ սնունդ և պաշտպանման միջոցներ.օրինակ՝դիմակներ,,ալկոգել էր: Տանից դուրս գալ միայն սուր անհրաժեշտ դեպքերում,անընդհատ լվանալ ձեռքերը,պահպանել հիգիենայի կանոնները:

Page d’écriture

Deux et deux quatre
Quatre et quatre huit
Huit et huit font seize…

Répétez! dit le maître

Deux et deux quatre
Quatre et quatre huit
Huit et huit font seize…

Mais voilà l’oiseau-lyre
Qui passe dans le ciel
L’enfant le voit
L’enfant l’entend
L’enfant l’appelle :

Sauve-moi
Joue avec moi
Oiseau!

Alors l’oiseau descend
Et joue avec l’enfant
Deux et deux quatre…

Répétez! dit le maître

Et l’enfant joue
L’oiseau joue avec lui…

Quatre et quatre huit
Huit et huit font seize
Et seize et seize qu’est-ce qu’ils font ?
Ils ne font rien seize et seize
Et surtout pas trente-deux
De toute façon
Et ils s’en vont.

Et l’enfant a caché l’oiseau
Dans son pupitre
Et tous les enfants
Entendent sa chanson
Et tous les enfants
Entendent la musique

Et huit et huit à leur tour s’en vont
Et quatre et quatre et deux et deux
A leur tour fichent le camp
Et un et un ne font ni une ni deux
Un à un s’en vont également.

Et l’oiseau-lyre joue
Et l’enfant chante
Et le professeur crie :

Quand vous aurez fini de faire le pitre!

Mais tous les autres enfants
Écoutent la musique
Et les murs de la classe
S’écroulent tranquillement.

Et les vitres redeviennent sable
L’encre redevient eau
Les pupitres redeviennent arbres
La craie redevient falaise
Le porte-plume redevient oiseau

Երկու և երկու չորս
Չորս և չորս ութ
Ութ և ութը կազմում են տասնվեց …
Կրկնեք: — ասաց վարպետը
Երկու և երկու չորս
Չորս և չորս ութ
Ութ և ութը տասնվեց են կազմում:
Բայց ահա Լիրա թռչունը
որը ճախրում է երկնքում
Երեխան տեսնում է դա
Երեխան լսում է
երեխան նրան կանչում է.
Փրկիր ինձ
Խաղա ինձ հետ
թռչուն:
Այնուհետև թռչունը իջնում ​​է
և խաղում է երեխայի հետ
Երկու և երկու չորս
Կրկնեք: — ասաց վարպետը
Եվ երեխան խաղում է
Թռչունը խաղում է նրա հետ
Չորս և չորս ութ
ութը և ութը տասնվեց են կազմում
Եվ տասնվեց ու տասնվեց, ինչ են նրանք անում:
Նրանք ոչինչ չեն անում, տասնվեց և տասնվեցը
և հատկապես ոչ թե երեսուներկու
համենայն դեպս
Եվ նրանք հեռանում են:
Եվ երեխան թաքցնում է թռչունին
Նրա գրասեղանում
Եվ բոլոր երեխաները,
Լսում է երգը,
Եվ բոլոր երեխաները,
Լսում են երաժշտությունը
Եվ հերթը ութինն է
Եվ չորսը, չորսը, երկուսը և երկուսը
Իր հերթին
Եվ մեկը ու երկուսը չեն անում մեկ կամ երկուս
Մեկ առ մեկ նրանք նույնպես հեռանում են:
Եվ Լիրա թռչունները խաղում են
ՈՒ երեխան երգում է
Եվ պրոֆեսորը բղավում է.
Երբ կավարտես, ծաղրածու՛:
Բայց մնացած բոլոր երեխաները
լսում են երաժշտությունը
Եվ դասարանի պատերը
Հոսքը լռում է
Եվ պատուհանները վերածվում են ավազի
Թանաքը վերածվում է ջրի
Սեղանները կրկին ծառ են դառնում
Կավիճը կրկին դառնում է ժայռի
Գրիչը կրկին թռչուն է դառնում

Կորոնավիրուս

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհանքաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ:

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որը ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշին (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ):

Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, քաղաքի մուտքն ու ելքը փակվել է ։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքներից դուրս գալը:Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում:

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը: Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում:

Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն:


Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին:

Ինչպես պաշտպանվել Կորոնավիրուսից

Տեսանյութ՝https://www.aysor.am/am/news/2020/03/02/պաշտպանվել-կորոնավիրուսից/1665491

Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամիսը սկսեցինք նախագծերով և քննարկումներով;

Հայոց լեզվից դասընկերուհուս հետ կազմել և անցկացրել եմ քննարկում Սոցցանցեր թեմայով:
Այս առարկայից կատարել եմ Պարույր Սևակ նախագիծ:

Ընտրովի Ֆրանսերեն առարկայից կատարել եմ թարգմանություն հայտնի ստեղծագործություններց:

Ֆրանսերենի խմբով այսցելել ենք Մատենադարան:
Ահա իմ Պատումը:

Էկոլոգիա առարկայից կատարել եմ նախագիծ <<Որքան ջուր եմ ես օգտագործում>>

Անգլերեն առարկայից գրում ենք սցենար մեր ֆիլմի համար <<Սպանություն Ռիչմանների տանը>> անվանումով:

Անգլերենի խմբով գնացել ենք սահադաշտ:Գրել եմ տեղեկություն Իրինա Ռոդնինայի մասին:


Մասնակցել եմ նաև դպրոցի մեդիաուրբաթին:


Սեպտեմբեր-Դեկտեմբեր ամիսների հաշվառում

Այս տարի ես  միացա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին:

Հունիս-հուլիս ամիսներին հաճախեցի ամառային դպրոց,ծանոթացա դպրոցի կարգ ու կանոնի և որոշ ուսուցիչների հետ:Սովորեցի օգտվել <<wordpress>> կայքից,տեղադրեցի առաջին նյութը իմ բլոգում:

Հուլիսի 1-3 անցկացրեցի <<Սևանի ժայռ>> ճամբարում:Ահա իմ տպավորությունները:

Սեպտեմբեր ամսին ծանոթացա արդեն դպրոցի ծրագրին,ընտրեցի ինձ անհրաժեշտ առարկաները,ծանոթացա ուսուցիչների հետ:Շատ անսովոր էր աշխատել միայն համակարգչով ու ուրիշ ուսումնական ծրագրով ,բայց դա արդեն անցյալում է:

Ընտրովի առարկաներից նախընտրելեմ Ֆրանսերեն լեզու,խորացված անգլերեն և սեղանի թեննիս առարկաները:
Կարող եմ ասել,որ Ֆրանսերենը ամենահետաքրքիր և գեղեցիկ լեզուներից է:
Ահա այդ առարկայի բաժինը:
Սեղանի թեննիսը հետաքրքրություն առաջացրեց,այդ իսկ պատճառով որոշեցի փորձել:

Ուսումնական օրերը սկսեցինք նախագծերով:

ՀՀ-ի Անկախության տոնը անցկացրեցինք Ջերմուկում,Բարձրացանք <<Այծասարը>>:Ահա իմ տպավորությունները:

Կատարելեմ Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսների հաշվառում հայոց լեզու և գրականություն առարկաներից:
Ահա Հայոց լեզվի և Գրականության բաժինները իմ բլոգում:

Ունեցանք քննարկում Ազատություն թեմայով:


Գրեցի <<Պատճարներ միանալ մեր դպրոցին>>,անգլերեն առարկաից:
Անգլերեն առարկայի բաժինը:

Շատ բաներ ուսումնասիրել ենք Հասարակագիտություն , Հայոց պատմություն ,Էկոլոգիա առարկաներից:


Անցկացրեցինք Մեդիա-ուրբաթ,10-րդ դասարանները ներկայացրեցին Ծափիկ պարը և Յարիս անուն Պալասան երգը:

Այս ժամանակահատվածում մասնակցել եմ նայև ֆլեշմոբների:

C’est Noël, c’est bientôt Noël,

C’est Noël, c’est bientôt Noël,


Il y a des étoiles dans le ciel.


Les toits sont blancs et sur les branches


L’hiver met des étoiles blanches :


C’est Noël, c’est bientôt Noël !

En décembre, c’est bientôt Noël

Il y a des étoiles dans le Ciel.


Et sur la terre tout s’illumine,


Les places, les rues et les vitrines:

C’est Noël, c’est bientôt Noël !

Շուտով Սուրբ Ծնունդ է, Սուրբ Ծնունդ է,

Երկնքում աստղեր կան:

Տանիքները սպիտակ են,

Իսկ ճյուղերի վրա ձմեռը սպիտակ աստղեր է դնում.

Շուտով Սուրբ Ծնունդ է, Սուրբ Ծնունդ է:
դեկտեմբերին Է Սուրբ Ծնունդը,
Երկնքում աստղեր կան:

Եվ երկրի վրա ամեն ինչ լուսավորված է,

Հրապարակներ, փողոցներ և պատուհաններ.
Շուտով Սուրբ Ծնունդ է, Սուրբ Ծնունդ է

Ջերմուկ

1 օր

Ասյօր,սեպտեմբերի 20-ին ժամը 12:00 մենք սկսեցինք ճամփորդություն դեպի Ջերմուկ:Ճանապարհը տեվեց 4 ժամ: Ժամը չորսին մենք արդեն հյուրատնում էինք:Փոքր ընդմիջումից հետո մենք գնացինք զբոսնելու, հետո ընթրում էինք:

Օր 2

Առավոտյան ժամը 8ին արթնանալուց հետո, մենք գնացինք դեպի ճոպանուղու սար,բարցունքը հաղթահարելու նպատակով: Բարցրացանք հեշտ,իսկ հետ իջանք ճոպամուղիով:Մեր առաջ բացվեց մի անկրկնելի տեսարան: Հետ գալուց հեռվից տեսանք ջրվեժը:

Օր 3

Առավոտյան նախաճաշից հետո մենք գնացինք դեխի Գալերեա զբոսնելու,վերադառնալուց անմիջապես հետո մենք մեկնեցինք Երևան:

ԱՆԴԱՍՏԱՆ (Դանիէլ Վարուժան)

Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ…
Ո՜չ արիւններ, քրտինք հոսին
Լայն երակին մէջ ակօսին.
Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛
Օրհներգութ՜իւն թող ըլլայ։

Արեւմտեան կողմն աշխարհի
Բերրիութի՜ւն թող ըլլայ…
Ամէն աստղէ ցող կայլակի,
Ու ամէն հասկ ցուլէ ոսկի.
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛
Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։

Հիւսիսային կողն աշխարհի
Առատութի՜ւն թող ըլլայ…
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛
Բերկըրութիւն թող ըլլայ։

Հարաւային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլայ…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Յորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛
Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Դանիել Վարուժանը այս բանաստեղծության մեջ,կարծես թե օրհնում է աշխարհի չորս կողմերը;
Արևելյան կողմում նա ցանկանում է,որ արյան փոխարեն միշտ քրտինք հոսի:
Արևմտյան կողմում՝ցանկանում է տեսնել ծիլ ու ծաղիկ:Իսկ հյուսիսային ու հարավային հատվածներում ազատություն և պտղաբերում լինի:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы