Համո Սահյան

…ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ

…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Այստեղ բանաստեղծը նկարագրում է կյանքը ,փորձում է գտնել և հասկանալ արժեքը: Փորձում է գտնել իմաստը,ամեն արարքի և կատարվածի իմաստը,բայց չի կարողանում:

ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ

Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել,—
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:

Հեղինակը նկարագրում է մարդու բազմակողմանիությունը։ Ամեն մարդ կարող է իր կյանքի ընթացքում լինել իշխանից մինչև հովիվ, կամ հնձած հանդից մինչ զարդարված անտառ։ Ամեն պաշտոնում կարծես եղել է հեղինակը, բայց ամեն ինչ խորդուբորդ է եղել․ համենայն դեպս նա գտել է ոսկե միջինը և իր երազած կյանքը ապրել։

ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ

Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Հերքել եմ արդեն
Ես անդարձության օրենքն անողոք:
Մի քանի անգամ գնացել-եկել,
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Ամենավերջին վերջինն եմ եղել
Եվ սպասում եմ վերջնական վերջին:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Տեսել եմ արդեն հավիտենության
Ամենավերջին ակնթարթը ես,
Որից դենը դեռ
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեո
Կա մի անվախճան անսահմանություն:
Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
Ամենավերջին հավիտենության
Ամենավերջին ժամի ժամանակ,
Ամենավերջին անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
— Խփիր, այս պահի կենացը խմենք,
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: