Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։
Շատ հաճախ եմ ականատես լինում տարբեր սերնդների կոնֆլիկտներին:
Անշուշտ,մարդիկ, ովքեր ունեն մեծ տարիքային տարբերություն,մեծացել են տարբեր մենտալիտետներում ու հասարակությունում սովորաբար չեն համընկնում կարծիքներում և կյանքի տեսանկյուններում:
Մեր մեծերը սովոր են միշտ ՝բավարարվել քչով,միշտ ունեն կարծրատիպներ,և չեն փորձում շարժվել առաջ,հարմարվում են կյանքի ամեն դրությանը:
Ես կարծում եմ,որ իհարկե միշտ պետք է հարգալից վերաբերվել մեզնից մեծ մարդկանց ,հաշվի առնել նրանց կարծիքը ու փորձել հասկանալ:Բայց մեկ տեղ ցանկանում եմ ստանալ նույնը:Ցանկանում եմ,որ ավելի փոքր սերնդի կարծիքնել միշտ կարողանան հաշվի առնել ու վերաբերվել հարգանքով:
Մեր սերունդը միշտ սովոր է ապրել ազատ ու առանց կարծրատիպների:Զերծ կապված ենք սոցցանցերից և համացանցից,ձգտում ենք միշտ հասնել ավելին ու ավելին:Իսկ մեծերը ընդհակառակը:
Այս խոսքերս ցանկանում եմ եզրափակել նրանով,որ անհրաժեշտ է ուղղակի լսել , հարգել միմյանց և փորձել հաստատել սոցիալական հավասարություն: