ԿԻլիկիայի աշխարհագրությունը հնում և այսօր:Կլիկիան որպես Թուրքիայի տարածք:
Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։ Այս ժողովուրդներին, առաջին հերթին՝ հույներին է վերագրվում Կիլիկիայի բաժանումը երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։Հայտնի քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Զեյթունը, Սիսը, Այասը։ Վերջինս գտնվում էր Սարոս գետի երկու ափերին՝ համանուն Այասի ծոցում։ Կիլիկիայի թագավորության գոյության դարաշրջանում և դրանից հետո այն կոչվում էր Հայկական ծոց (այժմ՝ Իսքենդերունի)։ Այժմ Ադանա քաղաքը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից է, թվով չորրորդը՝ Ստամբուլից (հունարեն՝ Κωνσταντινούπολις, Կոնստանդինուպոլիս), մայրաքաղաք Անկարայից (հունարեն՝ Άγκυρα, նախկին Անգորա) և Իզմիրից հետո (հունարեն՝ Σμύρνη, Զմյուռնիա)։ Արևմտյան հատվածում Անթալիայի ծովածոցն է՝ համանուն նավահանգստով, իսկ արևելքում՝ Իսքենդերուն ռազմական նավահանգիստը (հունարեն՝ Αλεξανδρέττα, Ալեքսանդրետտա)։ Թուրքիայի կազմի մեջ է մտնում նաև հնագույն քաղաքներից Անտիոքը հուն․՝ Ἀντιόχεια, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ), որն այժմ վերանվանվել է Անթաքյա (թուրք.՝ Antakya), որը Սիրիայից, Ալեքսանդրետի շրջանի հետ 1923 թվականին Ֆրանսիան բռնակցել էր Թուրքիային։
Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045) մի քանի տասնամյակ անց հայ ժողովուրդը նոր պետականություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մերձափնյա երկրամասում’ Կիլիկիայում: Պետությունն ապրել է զարգացման երկու փուլ’ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորւթյան (1198-1375):Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Կիլիկիայի Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով:X դ-ում Կիլիկիայում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուգանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից: 1042-80-ին Դաշտային Կիլիկիայի կառավարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր: XI դ-ի 2-րդ կեսին Լամբրոն բերդաքաղաքին ու շրջակա տարածքին տիրել է Ապլղարիպի փեսան’ գանձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղաքին ու շրջակայքին’ Նաթանայելյանները (Նատալինյաններ), Քարուտ Կիլիկիային’ իշխան Խաչատուրը, Կիլիկիայի արևեյան շրջաններին’ Փիլարտոս Վարաժնունին: Վերջինիս իշխանության փլատակների վրա ձևավորվել է Գող Վասիլի (Կամսարականների իշխանատոհմից) իշխանությունը (գոյատևել է մինչև 1112-ը): Ենթադրվում է, որ «Գող» մականունը նա ստացել է ռազմական հաջող գործողություններում խորամանկության համար: XII դ. սկզբին հայկական իշխանություններից շատերը կործանվել են խաչակիր ասպետների ձեռքով:
Կիլիկյան Հայաստանի թագավորության հռչակում և ամրապնդում:
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության[4]: 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։
Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:
Լևոն Բ
Լևոն Բ-ն քաղաքական գործիչ է ու զորավար, Կիլիկիայի հայկական պետության իշխանապետը (Մեծ պարոն, 1187–98 թթ.) և թագավորը (1198–1219 թթ.): Անվանել են Մեծագործ, Բարեպաշտ, Մեծահաղթ, Բազմահաղթ պատվանուններով:Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր: 1187 թ-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջան՝ ներառյալ Պռականա բերդը: 1187 թ-ին հաղթել և իրենից կախման մեջ է գցել Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92 թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա մայր տաճարում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը՝ հայկական ծեսով, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և Կիլիկիայի նահանգի ու Իսավրիայի»: Պատմագիրները Լևոն Բ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Ձգտելով ստեղծել կենտրոնացված և անսահմանափակ միապետություն՝ Լևոն Բ-ն հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): Նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական պետությունների (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ և այլն) արքայատների հետ:Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմուդ Միակնանին, երկրից վտարել է ինքնակոչին աջակցած Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմուդ Միակնանին, երկրից վտարել է ինքնակոչին աջակցած Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212 թթ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): Լևոն Բ-ի մարմինն ամփոփվել է Սսում, իսկ սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում (Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին):
Զաբել թագուհի
Զաբել, Զապել (ծնվել է 1215թ-ին Սիսում — 1252, թաղվել է Դրազարկում), Կիլիկիայի հայոց թագուհի 1222-ից։ Լևոն Բ-ի դուստրը։ Հոր կամքով կարգվել է գահաժառանգ, իսկ նրա խնամակալ է դարձել Կոստանդին Գունդստաբլը։ Լևոև Բ-ի մահից հետո Կիլիկիայի իշխանները 1222-ին Զապելին կնության են տվել Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը։ Լատինամետ քաղաքականության համար 1225-ին Կոստանդինը Ֆիլիպին տապալել և մահապատժի է ենթարկել, իսկ 1226-ին Զապելին ամուսնացրել իր որդու՝ տասներեքամյա Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր։ Զապելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238-ին հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցումը, Ասում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները, 1241-ին հիմնել հիվանդանոց։ Պահպանվել են Զապելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։