Աղխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.
- աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)
- աշխատանքի վայրը
- կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը
- պայմանագրում նշվում է համախառն վարձատրությունը
- պայմանագրում նշված լիաժամկետ աշխատանքային դրույքի վարձատրությունը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել
- աշխատանքը սկսելու ամսաթիվը (եթե նշված չէ, ապա որպես այդպիսին ընդունվում է պայմանագրի ստորագրման ամսաթիվը)
- աշխատանքային ժամի, այսինքն դրույքի չափը
Անորոշ տևողությամբ պայմանագիր
Աշխատողի տեսանկյունից առավել շահավետ պայմանագիր է, քանի որ բնութագրվում է սահմանափակ ժամանակահատվածի բացակայությամբ:
Այս պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի համաձայնությամբ, նշանակված օրվանից: Եթե կողմերը նման որոշում են կայացնում, ապա պետք է գրավոր տեղեկացնեն միմյանց այդ որոշման վերաբերյալ: Գործատուն նաև պարտավոր է նշել պայմանագրի լուծարման պատճառը:
Ծանուցման ժամկետը կախված է աշխատողի աշխատանքային ստաժից տվյալ գործատուի մոտ և կազմում է՝
- 2 շաբաթ, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից քիչ
- 1 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից ավել
- 3 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է առնվազն 3 տարի
Պայմանագրի դադարեցումը չի կիրառվում հղի կանանց, հիվանդների (անաշխատունակության թերթիկով), արձակուրդում եղած կամ այլ հարգելի պատճառներով բացակայող աշխատոշների դեպքում:
Անորոշ տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: