Հովհաննես Թումանյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։ 

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ 

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Թումանյանի քառյակներից

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917, Հունվարի 16

    Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
    Լիքն ակունքով հազարավոր.
    Իմ զայրույթը լիքն է սիրով,
    Իմ գիշերը` լիքն աստղերով։

    1917, Փետրվարի 9

      Քանի՜ մահ կա իմ սրտում,
      Թափուր գահ կա իմ սրտում.
      Չէ՛, դու էլ ես մահացու.
      Մահի ահ կա իմ սրտում։

      1917, Նոյեմբերի 7

        Կյանքից հարբած անցավոր,
        Ահա դարձյալ անցավ օր,
        Դու վազում ես դեպի մահ —
        Մահը բռնում հանցավոր։

        1917, Նոյեմբերի 10

        Պարույր Սևակ

        Կենսագրություն

        Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

        ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

        Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
        Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

        Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
        Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
        Ի՜նչ նազանքով,
        Երազանքո՜վ:

         Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
        Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
        Առաջնեկն է երբ որ ծնվել,
        Նրա արդար կաթով սնվել:

        Սոցցանցեր

        Այսօր աշխարհի բոլոր մարդիկ կապված են սոցցանցերի հետ։ Յուրաքանչյուր անձ տարբեր նպատակներով է մուտք գործում այնտեղ։ Այսօր ավելի քան 4.1 միլիարդ մարդ սոցցանցերի օգտատեր է, որոնցից յուրաքանչյուրը գրանցված է տասնյակ և ավելի ծրագրերում։ Ըստ այսօրվա տվյալների ամենամեծ ցուցանիշը ունի Եվրոպան , իսկ ամենացածրը Աֆրիկան։ Նույնիսկ ԱՄՆ-ի կրթության նախարարությունը հրապարակել է ապացույցներ այն մասին, որ հեռակա առցանց ուսանողների թիվը գերազանցում են առկա ուսանողներին

        Հարցեր

        • Ինչի՞ համար եք մուտք գործում սոցցանցեր։
        • Վտանգավո՞ր է արդյոք համացանցը։
        • Ի՞նչ կարգի սահմանափակությններ են հարկավոր սոց ցանցերի հարթակում։
        • Արդյո՞ք կարող են մարդիկ նոր ծանոթություններ ձեռք բերել առցանց։
        • Սոցիալական ցանցերում մարդիկ հաճախ չեն հետևում քերականության և կետադրության կանոններին, օգտագործում են չնչին բառապաշար, հույզերը փոխարինվում են էմոցիոններով։ Արդյո՞ք դա ազդում է իրական կյանքում հաղորդակցման վրա։
        • Ի՞նչպիսին եք տեսնում սոց ցանցերի կիրառությունը ապագայում։
        • Արդյո՞ք սոցցանցերը մեր կյանքի մի մասն են կազմում։

        Մեջբերումներ․

        Սոցիալական լրատվամիջոցները լավագույն առցանց աղբյուրներն են, որոնք մարդիկ կարող են օգտագործել այս օրերը:

        Վսեմ Արզույան

        Երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում քան իրենց դասերի հետ։

         Նաեւ լավ ինֆորմացիայից բացի ստանում ենք վատ եւ չպետքական ինֆորմացիա: Շատ ժամանակ է խլում։  

        Աննա Խաչատրյան

        Իմ կարծիքով համացանցը դարձել է մեր թշնամին: Մարդիկ շատ են տուժվում համացանցի պատճառով, քանի որ ճիշտ չեն օգտագործում: Համաձայն եմ, որ այն հեշտացրել է մեր կյանքը, բայց մենք մոռացել ենք, թե ինչի համար է այն ստեղծված:

        Սկսեք ապրել, քանի որ այս կյանքում այնքան հետաքրքիր բաներ կան և վստահեցնում եմ չեք հիասթափվի։

        Մադոյան Միլենա

        Համացանցում կարող ես գտնել, և´ լավ, և´ վատ տեղեկություններ, ուղակի պետք է կարողանալ տարանջատել` լավը վատից:

        Ղազանչյան Մարինա

        Վիրտուալ աշխարհում, ինչպես իրական կյանքում, ցանկացած գործընթաց կարող է օգտագործվել հանցավոր տարրերի կողմից` հանցավոր նպատակներով: Այստեղ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպես, օրինակ, ծածկագրերի գողությունը, խարդախությունը, համակարգչային հափշտակությունները։

        Աթաբեկյան Հայկ

        Նյութը կազմել էին Կարտիկյան Արմինեն և Ծատուրյան Լիզան։

        Փակուղի դեպի ազատւթյուն

        Ազատություն ասելով,սովորաբար հասկանում են անսահմանափակություն:

        Մեր միջավայրում հաճախ հանդիպում են ցանկապատներ,իսկ դա,կարող է թվալ,որ սահմանափակում է:

        Մեր դպրոցում՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում,կա նախադիծ,ցանկապետները վերացնելու նպատակով: Իրոք,ցանկապատները սահմանափակություն են արտահայտում:

        Ես կարծում եմ,որ նախագիծը ունի իմաստ,և մենք կարող ենք հասնել մեր նպատակին:

        Բայց մի հարցում ես համաձայն չեմ: Մանկապարտեզներ.Նրանց անհրաժեշտ է ցանկապատ,քանի որ կարող են լինել տարբեր սիտուացիաներ,երբ երեխան կարող է միայնակ դուրս գալ:

        Ես համամիտ եմ բոլոր մտքերի հետ:Մենք կհասնենք մեր նպատակին:

        Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսների հաշվառում

        Սկսել ենք Դանիել Վարուժանի ,<<Անդաստան>> ստեղծագործության վերլուծումից: Ուսումնասիրեցինք ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների՝Նորայր Սարգսյանի և Խորխե Բուկայի ստեղծագործությունները: Կատարել ենք գործնական աշխատանք:Ես կատարել եմ անհատական նախագիծ արտասահմանյան գրականության շուրջ:Կատարել ենք քննարկում <<Ազատություն>> թեմայի շուրջ:

        Նորայր Սարգսյան

        Նորայր Սարգսյանը ժամանակակից ստեղծագործողներից է:

        Այս անգամ ես կարդացի նրա  <<Ճանապարհ>> ստեղծագործությունը:Ես հիացած եմ նրա գրելաձևով.Այսպիսի փոքր պատմվածքը չափից շատ  իմաստալի է և ընթերցողի մոտ առաջացնւմ է հետաքրքրություն:

        Խորխե Բուկայ, «Երեխաները մենակ էին»

        -Պանչիտոն մենակ էր…չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող:
        Այս խոսքերի շուրջ կարելի է երկար մտորել:
        Այն պահին,երբ մարդը հայտնվում է այնպիսի դրության մեջ,որ իր կյանքին սպառնում է վտանգ,նա ուշադրությունը սևեռում է միայն իր վրա:Մարդը կարող է անել ամեն ինչ,որպեսզի փրկվի:Այդպեսել արեց փոքրիկ Պանչոն,նա ամեն կերպ փորձեց փրկվել և փրկել իր եղբորը,և դա նրան հաջողվեց:

        Ես կարծում եմ,որ մայրը պետք է թողնի իր երեխաներին միայն այն մարդու հետ,ում հավատում է,համոզված է իր պատասխանատվության մեջ:
        Իրոք պատասխանատու մարդը երբեք չի թողնի մենակ փոքր երեխաների,քանի որ նա չի կարող կանխատեսել,թե ինչ կպատահի երեխաներին կամ տանը:

        Գրաբար

        Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

        Լավ է կույր աչքերով,քան կույր մտքերով։

        Ավելի լավ է չտեսնել,քան լինել տգետ

        Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

        Լավ է մարդ լինի աղքատ,բայց իմաստուն,քան թագավոր,բաըց անմիտ:

        Ազատություն

        Մարդիկ միշտ ձգտում են ազատությանը: Բայց բոլորը այն տարբեր են ընդունում:   

        Իմ համար ազատությունը դա առանց ամաչանքի և ուրիշի կարծիքի ապրելն է:

        Ազատ է այն մարդը,ով կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել ու պատասխանատվություն տանել:

        Ազատ է այն մարդը,ով կարողանում է ազատ արտահայտել բոլոր մտքերը:

        Ազատ է այն մարդը,ով կարողանում է ընտրել այն,ինչ որ նա է ցանկանում:

        Создайте подобный сайт на WordPress.com
        Начало работы