cheveux-մազեր
front-ճակատ
yeux-աչքեր
sourcils-հոնքեր
cils-թարթիչներ
oreilles-ականջներ
nez-քիթ
bouche-բերան
levres-շրթունքներ
tete-գլուխ
bras gauche-ձախ ձեռք
jambe droite-աջ ձեռք
main gauche-ձախ դաստակ
pied droit-աջ թաթ
cou-վիզ
coudes-բազուկ
geneoux-ծունկ
epaules-ուսել
dos poitrine -կրծքավանդակ
Կապ
Կապ.՝ դրվում է բառի վրա՝ նրան տալով հոլովական իմաստ։ Այդ բառի հետ դառնում է բայի լրացում։
- Նախադրություններ. դրվում են կապող բառից առաջ՝ առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն։
- Հետադրություններ. դրվում են կապող բառից հետո՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն։
- Երկդրություններ. դրվում են կապող բառից և՛ առաջ, և՛ հետո՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
- Կապական բառեր. Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։
- Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն.
- հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում.
- տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ՝ առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն.
- հայցական հոլովի հետ գործածվում են առ, դեպի, ի, ի վար, մինչև, որպես կապերը
- բացառական հոլովի հետ՝ առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերև, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ.
- գործիական հոլովի հետ՝ հանդերձ, մեկտեղ, մեկ հետադրությունները.
Մակբայ
Մակբայ։ Բայի հատկանիշ։
Ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ, իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։
Ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։
Տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։
Չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։
Ընդհանրական՝ որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։
Նաև այլ խոսքի մասի արժեք ունեցող մակբայներ՝
- Գոյական՝ վաղը, այսօր, շուրջբոլորը
- Ածական՝ արագ, դանդաղ, եռապատիկ, շատ, երկուստեք
- Ածական, գոյական՝ հետիոտն, ուղիղ
- Կապ՝ առաջ, դեմ, հետ, հետո։
Առաջադրանք
Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.
Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…
1916, Ռոզոն
Ավ.Իսահակյան
Լուռ-ձևի
հավետ-ձևի
անհետ-ձևի
կախ-ձևի
ուրախ-ձևի
Լրացրու բաց թողած տառերը, գտիր
- մակբայները, որոշիր տեսակները
- ածականները, որոշիր տեսակները
- բայերը, որոշիր հատկանիշները։
Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարթ ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախորոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խր-եր, եռացրած ջրով կա-սաներ. ահռելի որ-աքարեր։ Զ-րուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հ-դս ցնդեցին անօրեն ու ա-բարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույ-ին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճի-երը։ Թշնամին անցավ հյու-իչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակա-ը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր ան-ուդար-ին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կ-կտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց, կարգադրեց ճեպ-նթաց սուրհանդակ ու-արկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրի-ներով դուրս եկել Տաթևից, երբ երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։
Մակբայներ
միջև-տեղի մակբայ
նախօրոք-ժամանակի մակբայ
զօրուգիշեր-ժամանակի մակբայ
մտասույզ-ձևի մակբայ
ինքնամփոփ-ձևի մակբայ
Ածականներ
արիասիրտ-որակական
անմատչելի-որակական
կորնթարթ-որակական
բրգաձև-որակական
անառիկ-որակական
անընկճելի-որակական
ահռելի-որակական
րհասական-հարաբերական
անօրեն-որակական
ամբարտավան-որակական
խրոխտ-որակական
անակնկալ-հարաբերական
անառիկ-որակական
առյուծասիրտ-որակական
ակնդետ-որակական
սևեռուն-որակական
մտասույզ-հարաբերական
ինքնամփոփ-հարաբերական
կրկտուր-հարաբերական
ճեպընթաց-որակական
ընդոստ-հարաբերական
Փակուղի դեպի ազատւթյուն
Ազատություն ասելով,սովորաբար հասկանում են անսահմանափակություն:
Մեր միջավայրում հաճախ հանդիպում են ցանկապատներ,իսկ դա,կարող է թվալ,որ սահմանափակում է:
Մեր դպրոցում՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում,կա նախադիծ,ցանկապետները վերացնելու նպատակով: Իրոք,ցանկապատները սահմանափակություն են արտահայտում:
Ես կարծում եմ,որ նախագիծը ունի իմաստ,և մենք կարող ենք հասնել մեր նպատակին:
Բայց մի հարցում ես համաձայն չեմ: Մանկապարտեզներ.Նրանց անհրաժեշտ է ցանկապատ,քանի որ կարող են լինել տարբեր սիտուացիաներ,երբ երեխան կարող է միայնակ դուրս գալ:
Ես համամիտ եմ բոլոր մտքերի հետ:Մենք կհասնենք մեր նպատակին:
Առաջադրանք
- Տրված բանաստեղծությունից գտիր բայերը, որոշիր հատկանիշները (խոնարհում, սեռ, կազմություն, եղանակ, ժամանակ, ժամանակային ձև, դեմք, թիվ)
- Բանաստեղծությունից դուրս գրիր պակասավոր և անկանոն բայերը, որոշիր՝ պակասավոր են, թե անկանոն։
Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
շինված-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, հարակատար դերբայ
չասած-ե խոնարհում, ներգործական, պարզ, հարակատար դերբայ
անց եմ կենում-ա խոնարհում, չեզոք, ածանցավոր, երրորդ դեմք, հոգնակի, ներկա, սահմանական եղանակ, բաղադրյալ
աղմկում է-ե խոնարհում, չեզոք, պարզ,սահմանական եղանակ, բաղադրյալ, երրորդ դեմք, եզակի
կասի-ե խոնարհում, ներգործական, պարզ, ենթդրական եղանակ, ապառնի, երրորդ դեմք, եզակի, պարզ
շինված են-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, սահմանական եղանակ, ներկա, երրորդ դեմք, հոգնակի, բաղադրյալ
բացված-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, հարակատար դերբայ
երգե — ե խոնարհում, չեզոք, պարզ,
կուզե-ե խոնարհում, չեզոք, պարզ, ենթ․ եղ․, ապառնի, պարզ , երրորդ դեմք, եզակի
խնդա- ա խոնարհում, չեզոք, պարզ
ցնդի- ե խոնարհ, չեզոք, պարզ
պիտի գնամ-ա խոնարհում, չեզոք, պարզ, հարկադրական, պարզ, առաջին դեմք, եզակի, ապառնի
հեռանամ-ա խոնարհում, ներգործական, ածանցավոր, ըղձական, պարզ, ապառնի, առաջին դեմք, եզակի
տեսնեք-ե խոնարհում, ներգործական, ածանցավոր, ըղձական, պարզ, ապառնի, երրորդ դեմք, հոգնակի
ասեք-ե խոնարհում, ներգործական, պարզ, ըղձական, պարզ, ապառնի, երրորդ դեմք, հոգնակի:
Բայի եղանակները
Բայն ունի հինգ եղանակ՝
- սահմանական
- ըղձական
- ենթադրական
- հարկադրական
- հրամայական:
Սահմանական եղանակը ցույց է տալիս անցյալում, ներկայում և ապագայում հաստատ կատարվող, կատարված և կատարվելիք գործողությունը։ Սահմանական եղանակն ունի յոթը ժամանակաձև, որոնցից մեկը պարզ է մնացած վեցը բաղադրյալ, մեկը ներկա ժամանակաձև է, մեկը՝ ապառնի, մնացած հինգը անցյալ ժամանակաձևերն են։ Դրանք են՝
1. Անկատար ներկա-երգում եմ, խաղում եմ։
2. Անկատար անցյալ-գրում էի, խաղում էի,
3. Վաղակատար ներկա-գրել եմ, խաղացել եմ։
4. Վաղակատար անցյալ-գրել էի, խաղացել էի։
5. Ապակատար ներկա-գրելու եմ, խաղալու եմ։
6. Ապակատար անցյալ-գրելու էի, խաղալու էի։
7. Անցյալ կատարյալ-վազեցի, խաղացի։
Հրամայական՝ միայն 2-րդ դեմք, միայն ապառնի ժամանակ. Խոսի՛ր, խոսե՛ք։ Արգելական հրամայականը՝ մի՛ խոսիր, մի՛ խոսեք։
Ըղձական եղանակ (երանի). ունի միայն 2 ժամանակ՝ անցյալ՝ խոսեի, խոսեինք; ապառնի՝ խոսեմ, խոսենք (բոլոր դեմքերով)։ Ժխտական անցյալը՝ չխոսեի, չխոսեինք; ժխտական ապառնի՝ չխոսեմ, չխոսենք (բոլոր դեմքերով)
Ենթադրական եղանակ. ըղձականից՝ կ եղանակիչով՝ ապառնի՝ կխոսեմ, կխոսենք; անցյալ՝ կխոսեի, կխոսեինք (բոլոր դեմքերով)։
Ժխտականը՝ ժխտական դերբայի միջոցով. չեմ խոսի, չենք խոսի,; անցյալ՝ չէի խոսի, չէինք խոսի։
Հարկադրական եղանակ. ըղձականից՝ պիտի կամ պետք է եղանակիչով. ապառնի՝ պիտի խոսեմ, պիտի խոսենք; այնցյալ՝ պիտի խոսեի, պիտի խոսեինք։
Ժխտականը՝ չ ժխտական մասնիկը՝ եղանակիչի վրա՝ ապառնի՝ չպիտի խոսեմ, չպիտի խոսենք; այնցյալ՝ չպիտի խոսեի, չպիտի խոսեինք։
exercice
Ex1
Ma mere est brune.
Mon frere Kevin est blond.
Ma soeur Clemence est brune.
Mon professuer est chatain.
ex2
j’emporte mon maillot,ma serviette,leur shapooing
Je emporte mon stylo,mes cahiers,mes livres,mes dictionnaire
ex3
la mere de paul-son mere
la voiture de jean-son voiture
la velo de la voisine-son velo
ex4
Հրամայական եղանակ
Հրամայական եղանակը արտահայտում է հրաման և հորդոր:
Հրամայական եղանակը ունի 2 ձև:
Հ եղ.ը ունի միայն ապառնի ժամանակ:
ունի 2դ դեմք
է խոնարհոման բայերի դեպքում-իՐ
ա խոնարհման բայերի դեպքում- Ա վերջավորությամբ
օր.՝խոսիր,նստիր,ասա:
ժխտականը կազմվում է մի արգելական բառով և ձևը կոչվում է արգելական հրամայական,շեշտն անցնում է մի-ի վրա
Եթե հրամայական եղանակի բայը իրենից առաջ լրացում ունի,շեշտն անցնում է բայի վրա:
Չշփոթել
արգելական հրամայականը ըղխժձական եղանակի ժխտական ձևի հետ:
Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.
— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։
***
— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։
***
Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։
***
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։
***
Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։
***
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
***
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Բայ
1 Անորոշ
2ենթակայական-ոց,ացող
3 հարակատար-ած,ացած
4համակատար-ելիս,ալիս
Դերբայ՝2 խումբ
1 խումբ՝անկախ -անկախ են,որովհետև նախադասության մեջ օգտ․ առանց օժ․ բայ
2 խումբ՝կախյալ-
Անորոշ դերբայի հոլովումը
ուղղական-գրել կարդալ
սեռական-ու արտաքին Հ,գրելու ,կարդալու
տրական-գրելուն,կարդալուն
հայցական-գրելը,կարդալը
բացառական-գրելուց,կարդալուց
գործիական-գրելով,կարդալով
ներգոյական-գրելում,կարդալում
Ես գրելուց երբեք չեմ հոգնում
Բոլորը նստածից էին հարցնում ,թե ինչ գրեն։
4 անկախ դերբայ
1Անկատար-ում
2Ապակատար-ելու,ալու
3վաղակատար—ել,ացել,
4ժխտական-չեմ,ի,ա
մտել
Բայ, դիմավոր և անդեմ բայեր։ Անդեմ բայերի՝ դերբայների տեսակները։ Անկախ և ձևակազմիչ դերբայներ։
Առաջադրանք.
- Լրացրու տառերը և կետադրիր։
- Գտիր անկախ դերբայներն ու ձևաբայերը, որոշիր՝ որ դերբայն է։
Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները,ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի՝ հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։
Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները ,անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով՝ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում ,արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով ,աչքի պես վճիտ․ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ <<Ծովեր են անվանել այն։ Պատահում էր ,երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։
Որոշել էինք
շրջագայել
հավագել
ուսումնասիրել
Շրջում էինք
հաղթահարում
անցնում
նստում էինք
նայում
դիտում
խայտում
գնում
անվանել
Պատահում էր
վստահում էինք
պոկվում էին
լցվում էր
Շրջում էինք-անկատար
հաղթահարում-անկատար
անցնում-անկատար
Առաջադրանք
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Տեքստում գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։
- Տեքստում գտիր 5 հնչյունափոխված բառ։
- Տեքստում գտիր 3 բարդ բառ։
Մի լուսնկա երեկո, երբ պատշգամբում ավարտվել էր ընտանեկան առօրյա զրույցը, գեներալը կռթնած իր գրասեղանին խորասուզվել էր ինչ-որ նամակի ընթերցանության մեջ։Այսպես էր սկսվում նամակը՝Ձեզ գրում է բնօրանից արմատահան եղած տարաշխարհիկ մի հայ կին, որը զօրուգիշեր երազել է գտնել իր եղբորը ,թուրքական յա—աղանից փրկված միակ հարազատին աշխարհիս վրա։ Երկար ժամանակ չէի կարող գրել ,վախենում էի հօդս ցնդեին այն երազները, որոնցով լցվել էր հոգիս այնպես անսպասելիորեն։Ծնվել եմ Վանա ծովի ափամերձ մի փոքրիկ գյուղում։ Բոլորը հիշում եմ և մեր երկնակարկառ, միգամած լեռները, և խոր ու խավարչտին ձորերը, և մեր հուռթի ու բերրի արտերը, և մեր մշտածուփ լիճը, և Աղթամարի հնօրյա վանքը կղզու վրա թառած։ Կա արդյոք մի ուրիշ չքնաղ երկիր ինչպիսին մերն էր և որից զրկեց մեզ թշնամին։ Հիշում եք արդյոք Դուք այդ ամենը։
երեկո-ուղղական հոլով,ի արտաքին
պատշգամբում-նեգոյական հոլով,ի արտաքին
զրույցը-ուղղական հոլով,ի արտաքին
գեներալը-ուղղական հոլով,ի արտաքին
