Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարը անմիջապես մեկնարկելուց հետո, մենք կազմեցինք անհատական նախագիծ, որով սովորողների հետ ուսումնասիրելու էինք արհեստական բանականություն/teachable machine:Աշխատում էինք Արևմտյան դպրոցի 4-5 դասարանի սովորողների հետ:

Երեխաների հետ աշխատելու իմ առաջին փորձը չէր, բայց շատ ոգևորված էի:

Առաջին օրը ծանոթանալուց հետո, սկսեցինք աշխատանքը:

և ահա արդյունքը

• Մոտավոր պատկերացում են կազմել, թե ինչ է արհեստական բանականությունը, որտեղ են օգտագործում

• Սովորել են վիրտուալ կամերայի օգտագործումը

• Ծանոթացել են Teachable machine կայքի հետ, որով էլ պատրաստել են իրենց մոդելները

• Օգտագործել են արդեն պատրաստի JS կոդեր, որով ստեղծվում էր կապ վիրտուալ կամերայի հետ

Երեխաները սիրով,հետաքրքրությամբ էին աշխատում և մենք ունեցանք շատ լավ արդյունք:

❣️❣️❣️

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы