Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրը նշելով մեր 25 հոգանոց խմբով ուղևորվեցինք դեպի Թռչկան:
Իմ համար շատ սպասված ճամփորդություն էր, քանի որ շատեմ լսել այդ տեղի գեղեցկության մասին:
Ճամփորդության երթուղին,Երևան-Ապարան-Սպիտակ- Շիրակամուտ-Թռչկանի ջրվեժ-Շիրակամուտ-Սպիտակ-Ապարան-Երևան:
Ճանապարհին ունեցանք փոքր կանգառներ, և վերջապես հասանք Շիրակամուտ գյուղ: Այնտեղից բեռնատարով ուղևորվեցինք վերև,ջրվեժի մոտ:
Ճանապարհը շատ ուրախ անցավ:
Ունեցանք նաև քայլք գետի հունով, մոտեցանք ջրվեժին:
Պատումս կամփոփեմ նկարներով❤️









Շատ հաճելի օր ունեցանք մեր ուրախ ընկերական շրջապատում: Ունեցանք շատ զրույցներ և խաղեր:
Կսպասենք նոր ճամփորդությունների: ❤️❤️❤️
