Սոցիալիզմ
Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․
Լիբերալիզմ
Ազատականություն, լիբերալիզմ(ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականությանմեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրըև մասնավոր սեփականությունը:
Դեմոկրատիա
Դեմոկրատիան քաղաքական հավասարությունն է, դա բոլոր մարդկանց իրավունքն է մասնակցելու օրենքների մշակմանը, այն օրենքների, որոնց պետք է ենթարկվեն իրենք
Նացիոնալիզմ
Նացիոնալիզմ (ազգայնականություն ) Նացիոնալիզմ (ազգայնականություն ). Այս գաղափարախոսությունը խմբային եսասիրության տարատեսակն է հանդիսանում, հիմնավորում է տվյալ ազգի գերազանցությունը մյուսների նկատմամբ: Նրա քաղաքական ծրագրերին ու սկզբունքներին բևորոշ է տվյալ ազգային (էթևիկական) առաջնային լինելը’ մյուս ազգերի (էթնոսների) շահերի ոտնահարման հաշվին: Նացիոնալիզմի (ազգայնականություն ) երկու տարատեսակ կարելի է առանձնացնել 1. Որպես ընդվզում տվյալ ազգի ազգային ճնշման ու անիրավահավասարության դեմ Որպես միջոց մյուսների նկատմամբ տվյալ ազգի գերազանցությունը հիմնավորելու համար:
Ուլտրանացիոնալիզմ
Շովինիզմ
Շովինիզմը գաղափարախոսություն է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Ի տարբերություն ազգայնականների, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), շովինստները (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս իրենց «գցել» (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին, այսինքն առաջինների շարժիչ ուժը «սերն է սեփականի նկատմամբ», երկրորդներինը՝ «ատելությունը ուրիշների նկատմամբ»։ Ահա թե ինչու ազգայնականության գաղափարաբանները միշտ հանդես են գալիս ազգերի հավասարության օգտին, այն դեպքում երբ շովինիստները հակառակն են անում՝ իրենց ազգին օժտելով հատուկ իրավունքներով։
Աջ ծայրահեղականություն
Աջերը և ձախերը քաղաքականության մեջ
Կանաչներ և պոպուլիզմ
