Արդեն ինչ մեկ տարի է,որ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
Ես ունեմ մեծ առաջընթաց ու բազում ձեռքբերումներ: Սովարական հանրակրթական դպրոցում սովորելուց հետո,շատ անսովոր էր հաճախել այլ կարգի և կանոնների դպրոց: Ես,կարելի է ասել,դարձել եմ ավելի ազատ: Ձեռք եմ բերել ազատ,ոչ սահմանափակ մտածելակերպ:
Ուսման մեջ մեծ դեր խաղաց առարկաների ինքնուրույն ընտրությունը:
Ուրախ եմ որ այս մեկ տարվա մեջ ես փոխվել եմ դեպի լավը,սկսել եմ ճամփորդել, հանդիպել եմ նոր մարդկանց,ովքեր մեծ դեր խաղացին իմ կյանքում և զարգացման մեջ, դարձան իմ համար հարազատ ընկերները:
Այս ժամանակահատվածում շատ կարևոր է օգտագործել ամեն հնարավորություն զարգացման ոլորտում: Ինձ այդ հնարավորությունը տալիս են ուսուցիչները,Տիարը և հենց կրթահամալիրի ծրագիրը:
