Այս պահին,երբ բոլորս ստիպված ենք մնալ տանը,կարևոր է լավ և արդյունավետ ժամանակ անցկացնել;
Սովորաբար տանը միշտ ոչ ոք չկա,քանի որ բոլորը աշխատանքի են կամ դասի: Տանը ամեն կերպ փորձում ենք առավել ևս հետաքրքիր անցկացնել ժամանակը:
Այս շաբաթ ես առաջարկեցի կինոդիտում կազմակերպել:Սկսեցինք նայել HBO-ի Չեռնոբիլ սերիալը:
Առաջինը,ինչի մասին կուզեմ արտահայտվել,դա կինոնկարի ռեալիզմն է:Ամեն ինչ այքան մանրակրկիտ է նկարահանված,որ կարծես ետ տեղափոխվում ենք ԽՍՀՄ:Ամեն փոքր դետալը մտածված է:Իսկ հերոսները,կարծես թե կրկնօրինակ լինեն այն մարդկանց,ովքեր ապրել են այն ժամանակ:
Սյուժեն,կարող է թվալ,որ չափազանցված է շատ,քանի որ ցույց են տալիս ամեն վատ կողմերը,ամեն սխալը:Բայց ես կարծում եմ ,որ դա է իրականությունը ու այդ վթարի մեղավորը մարդկայինն գործոնն էր,խաբեությունը և սեփական սխալի չընդունելը:
Մեզ բոլորիս շատ դուր եկավ,կարծում եմ, այս ժանրի ֆիլմերը շատ են մեզ համապատասխանում ու առաջացնում են շատ քննարկելու թեմաներ:

Կարկանդակների պատրաստում
Մեզ հարկավոր է
Խմորի համար՝ 2 հատ ձու
250 գրամ մածուն
1 թեյի գդալ սոդա
1 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ աղ
ալյուր։
Միջուկի համար՝5-6 հատ կարտոֆիլ խաշված վիճակում
համեմ — սամիթ
աղ սև և կարմիր պղպեղներ
1 փոքր սոխ
մենք օգտագործել ենք նաև պանիր և ձու:
Ստացվում են իսկապես շատ համեղ և ՙՙտնականՙՙ կարկանդակներ:

Պատրաստումը շատ ժամանակ է խլում,բայց արժի մի փոքր տանջվել,և կարելի է ստանալ շատ լավ արդյունք:Ես և քույրս համոզվեցինք դրանում:
