Մամոնտ

Մամոնտ , սառցադարաշրջանում վերացած, չորքոտանի փղերի ընտանիքի անհետացած կնճիթավոր կաթնասուն։ Ապրել է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, պլեյստոցենի երկրորդ կեսում։ Մահացել է մոտ 10 հազար տարի առաջ։ Չափերով (բարձրությունը՝ 2, 5-3, 5 մ), մամոնտը չի գերազանցել այժմ ապրող փղերին, քաշը՝ մինչև 7 տ։ Ունեցել է խիտ բրդով ծածկված և բրդի տակ աղվամազածածկույթով մաշկ։ Սնվել է խոտերով և թփուտներով, ձմռանը սնունդ է հայթայթել ձյան տակից՝ խիստ կորացված ժանիքների օգնությամբ։

Մամոնտը եղել է քարի դարում ապրող մարդու ժամանակակիցը։ Մամոնտները ապրում էին Պլիոցենի դարաշրջանից (մոտ 5 միլիոն տարի առաջ) մինչև Հոլոցեն (մոտ 4 500 տարի առաջ)։ Տարածված էին Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Սիբիրի հյուսիսում և Ալյասկայում հայտնաբերված են մամոնտի ավելի քան 40 դիեր, որոնք պահպանվել են հավերժական սառած ապարներում։ Առավել լրիվ նմուշահատը պեղել է (1901-02) Պետերբուրգի ԳԱ արշավախումբը Բերյոզովկա գետի (Կոլիմայի վտակ) ափին։

Այն ենթարկվել է անատոմիական, հյուսվածաբանական, կենսաքիմիական հետազոտությունների։ Ցուցանմուշ կա նաև ՀՀ ԳԱ երկրաբանական թանգարանում։ Մամոնտի մնացորդները կարևոր ղեկավարող բրածոներ են անթրոպոգենի նստվածքների երկրաբանական հասակը որոշելու համար։ Մամոնտների սառած շերտերում գտնված ժանիքներն օգտագործվում են գեղարվեստական իրերի պատրաստման գործում։

Մամոնտները բնաջնջվել են կլիմայի փոփոխության հետեվանքով:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы