Այց Մատենադարան

Այսօր՝հունվարի 22ին, ֆրանսերեն լեզվի սովորողներով,այցելեցինք Մ.Մաշտոցի անվան Մատենադարանը:

Սա իմ առաջին այցներ,և ես հիացած եմ շենքի ոչ սովորական գեղեցկությամբ: Ամեն սրահը ուներ իր առանդձնահատկությունը,առաստաղը կրկնօրինակված էր հայաստանի տարբեր եկեղեցիներից:

Էքսկուրսիան անցկացվում էր հիմնականում ֆրանսերեն,որոշ չափով հայերեն լեզուներով:

Ժամանակը շատ արագ անցավ,քանի որ էքսկուրսավարը շատ հաճելի ու հետաքրքիր ձևով էր բացատրում: Նրա ֆրանսերեն խոսքը այնքան պարզ էր, որ ես,այդքանել լավ ֆրանսերենի չեմ տիրապետում,հասկանում էյ նրան:

Ընդհանուր ստացա շատ օգտակար ինֆորմացիա,տեսանք և ուսումնասիրեցինք հին մատենգրեր, տարբեր գրքեր: Տեսանք շատ հայտնի Ամենամեծ և ամենափոքր գրքերը: Ուսումնասիրեցինք բնական ներկերը և հին խնամքի միջոցներ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы