
Ջուրը մեր կյանքի անփոխարինելի մի մասն է:Առանց ջրի հնարավոր չէ ոչ մարդու,ոչ էլ կենդանիների կյանքը:
Ես օգտագործում եմ միջին քանակով խոզի,տավարի և հաճախակի հավի միս:Շատ հաճախ օգտագործում եմ՝բրինձ,հնդկացորեն,հաճար:Օգտագործում եմ շատ միրգ,բանջարեղեն :Խոհանոցում օգտագործվում է մոտ 3 լիտր,հաշվի առնելով մթերքի լվանալու և եփելու ջուրը: Լվացքի համար օգտագործվում է 18 լ ջուր:
Լոգանք ընդունելիս 30 րոպեում օգտագործվում է մոտ 100 լ ջուր,իսկ առավոտյան լվացվելու և ատամները մաքրելու համար օգտագործվում է մոտ 0.2 լ ջուր:
Ներկա ժամանակահատվածում օգտագործում եմ շատ քիչ քանակի թուղթ:
Այսինքն,ես իքնս օգտագործում եմ ամսվա ընթացքում՝3000լ:Իսկ տարեկան՝36000 լ ջուր:
Այս թիվը ես ստացել եմ առանց հաշվի առնելու մթերքի և այլ ապրանքի վրա ծախսված ջրի քանակի,քանի որ ճիշտ քանակը իմանալ հնարավոր չէ:
