Կապ

Կապ.՝ դրվում է բառի վրա՝ նրան տալով հոլովական իմաստ։ Այդ բառի հետ դառնում է բայի լրացում։

  1. Նախադրություններ. դրվում են կապող բառից առաջ՝ առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն։
  2. Հետադրություններ. դրվում են կապող բառից հետո՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն։
  3. Երկդրություններ. դրվում են կապող բառից և՛ առաջ, և՛ հետո՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
  4. Կապական բառեր. Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։
  5. Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն.
  •  հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում.
  • տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ՝ առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն.
  • հայցական հոլովի հետ գործածվում են առ, դեպի, ի, ի վար, մինչև, որպես  կապերը
  • բացառական հոլովի հետ՝ առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերև, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ.
  • գործիական հոլովի հետ՝ հանդերձ, մեկտեղ, մեկ հետադրությունները.

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы