Բայի եղանակները

Բայն ունի հինգ եղանակ՝

  1. սահմանական
  2. ըղձական
  3. ենթադրական
  4. հարկադրական
  5. հրամայական:

Սահմանական եղանակը ցույց է տալիս անցյալում, ներկայում և ապագայում հաստատ կատարվող, կատարված և կատարվելիք գործողությունը։ Սահմանական եղանակն ունի յոթը ժամանակաձև, որոնցից մեկը պարզ է մնացած վեցը բաղադրյալ, մեկը ներկա ժամանակաձև է, մեկը՝ ապառնի, մնացած հինգը անցյալ ժամանակաձևերն են։ Դրանք են՝
1. Անկատար ներկա-երգում եմ, խաղում եմ։
2. Անկատար անցյալ-գրում էի, խաղում էի,
3. Վաղակատար ներկա-գրել եմ, խաղացել եմ։
4. Վաղակատար անցյալ-գրել էի, խաղացել էի։
5. Ապակատար ներկա-գրելու եմ, խաղալու եմ։
6. Ապակատար անցյալ-գրելու էի, խաղալու էի։
7. Անցյալ կատարյալ-վազեցի, խաղացի։

Հրամայական՝ միայն 2-րդ դեմք, միայն ապառնի ժամանակ. Խոսի՛ր, խոսե՛ք։ Արգելական հրամայականը՝ մի՛ խոսիր, մի՛ խոսեք։

Ըղձական եղանակ (երանի). ունի միայն 2 ժամանակ՝ անցյալ՝ խոսեի, խոսեինք; ապառնի՝ խոսեմ, խոսենք (բոլոր դեմքերով)։ Ժխտական անցյալը՝  չխոսեի, չխոսեինք; ժխտական ապառնի՝ չխոսեմ, չխոսենք (բոլոր դեմքերով)

Ենթադրական եղանակ. ըղձականից՝ կ եղանակիչով՝ ապառնի՝ կխոսեմ, կխոսենք; անցյալ՝ կխոսեի, կխոսեինք (բոլոր դեմքերով)։
Ժխտականը՝ ժխտական դերբայի միջոցով. չեմ խոսի, չենք խոսի,;  անցյալ՝ չէի խոսի, չէինք խոսի։

Հարկադրական եղանակ. ըղձականից՝ պիտի  կամ պետք է  եղանակիչով. ապառնի՝ պիտի խոսեմ, պիտի խոսենք; այնցյալ՝ պիտի խոսեի, պիտի խոսեինք։
Ժխտականը՝ չ ժխտական մասնիկը՝ եղանակիչի վրա՝  ապառնի՝ չպիտի խոսեմ, չպիտի խոսենք; այնցյալ՝ չպիտի խոսեի, չպիտի խոսեինք։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы