Դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։
Տեսակները՝
- Անձնական՝ ես, դու, նա, ինքը
- Ցուցական՝ սա, դա, նա, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, այսքան,այդքան, այնքան….
- Հարցական- ո՞վ, ե՞րբ, ի՞նչ, ինչո՞ւ, ո՞ր, որերո՞րդ, քանի՞, որտե՞ղ, ո՞ւր…
- Հարաբերական- ով, երբ, ինչ, ինչու, որ, որերորդ, քանի, որտեղ, ուր…
- Որոշյալ- ողջ(ը), ամբողջ(ը), բոլոր(ը), ամենքը, ամեն մեկը ամեն մի, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք…
- Անորոշ- մի, ինչ-որ, ինչ-ինչ, որվևէ, որևէ, որևիցե, մեկը, երբևէ, ուրիշ, այլ, մի քանի...
- Ժխտական-ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, ոչինչ
- Փոխադարձ- իրար, միմյանց, մեկմեկու։
Հոլովվում են գոյականին և տեղի ու ժամանակի մակբայներին փոխարինող դերանունները։ Անձնական դերանունը ունի հոլովման առանձնահատուկ համակարգ՝ դերանվանական հոլովում։ Այդպես են հոլովվում նաև մի քանի այլ դերանուններ՝ սա, դա, ով։
