ԱՆԴԱՍՏԱՆ (Դանիէլ Վարուժան)

Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ…
Ո՜չ արիւններ, քրտինք հոսին
Լայն երակին մէջ ակօսին.
Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛
Օրհներգութ՜իւն թող ըլլայ։

Արեւմտեան կողմն աշխարհի
Բերրիութի՜ւն թող ըլլայ…
Ամէն աստղէ ցող կայլակի,
Ու ամէն հասկ ցուլէ ոսկի.
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛
Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։

Հիւսիսային կողն աշխարհի
Առատութի՜ւն թող ըլլայ…
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛
Բերկըրութիւն թող ըլլայ։

Հարաւային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլայ…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Յորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛
Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Դանիել Վարուժանը այս բանաստեղծության մեջ,կարծես թե օրհնում է աշխարհի չորս կողմերը;
Արևելյան կողմում նա ցանկանում է,որ արյան փոխարեն միշտ քրտինք հոսի:
Արևմտյան կողմում՝ցանկանում է տեսնել ծիլ ու ծաղիկ:Իսկ հյուսիսային ու հարավային հատվածներում ազատություն և պտղաբերում լինի:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы