Ես բնակվում եմ մալաթիա-սեբաստիա համայնքում,այսպես կոչված՝<<Բանգլադեշում>>
Կարող եմ ասել,որ իմ միջավայրը,այդքանել մաքուր չի:Մալաթիա-սեբաստիա համայնքում շատ փոշի և որոշ չափի աղտոտվություն կա,շատ են անտուն կենդանիները,քիչ են կանաչապատ տարածքները ու օդի աղտոտվածությունը.:
Ընդանուր վնասակար նյութերի քանակը գերազանցել է 518.35 տոննա:
Այսպիսով,ինչ կարելի է անել,որպեսզի բարելավել մեր միջավայրը:Շատերից եմ լսում,որ բողոքում են աղբի քանակից և այլն,բայց ամեն երկրորդը իր հաջորդ քայլին վնասում է բնությանը:
Կարծում եմ,երբ մարդիկ հասկանան իրենց սխալը,արդեն շատ ուշ կլինի:
Եթե ամեն մեկս փորձ ենք մի քիչ ավելի մաքուր պահել միջավայրը,կկարողանանք հասնել արդյունքի:
Քչացնել մեքենաների քանակը,ուշադրություն դարձնել աղբի արտահանմանը,ավելացնել կանաչապատ այգիները:Ահա թե ինչքան քիչ բան է հարկավոր կոկիկ ու մաքուր միջավայր ունենալու համար:
https://ecolur.org/hy/an/yerevanmalatia-sebastia/67/
Ածուխ,նավթ և գազ
1) 1. Ածուխ և գազ:Ինչպես ածուխը նաև գազը հանվում է ընդերքից։ Այս դեպքում գազը հանելը ավելի հեշտ է:Ածուխ հանելու համար հեկտարներով տարածքներ են ոչնչացնում ,հաշվի չառնելով բնությանը հասցրած վնասը:Գազը տեղափոխելու համար մեզ անհրաժեշտ են հսկայակն քանակությամբ խողովակներ,իսկ ածուխը տեղափոխելու համար մեզ ընդհամենը անհրաժեշտ է տեղափոխող տրանսպորտ:
2.Նավթ և գազ:Ինչպես նավթը այնպես էլ գազը հանվում է ընդերքից:Նավթի համեմատ գազը ավելի հեշտ է հանել:Երկու դեպքում էլ այդքան հսկայական տարածքներ չեն զբաղեցվնում:Նավթը և գազը տեղափոխվելը շատ վտանգավոր է:Նավթը տեղափոխվում է նավով իսկ գազը խողովակներով:Եթե նավթ տանող նավը վթարի ենթարկվի ,ապա դա կենդանական և բուսական աշխարհի վերջը կլինի:
3.Նավթ և ածուխ:Նավթը հանում են ըներքից,ինչպես նաև ածուխն են հանում ընդերքից:Նավթը հանելը ավելի դժվար է ,բայց դա չի նշանակում,որ վնասը քիչ է:Նավթ հանելու համար այդքան էլ մեծ տարածք պետք չէ ,բայց ածուխ հանելու համար հսկայական տարաքներ են ոչնչացնում:Նավթը տեղափոխելը ավելի դժվար է և ավելի վնասակար քան ածուխը:Նավթը տեղափոխում են նավերով,իսկ ածուխը գնացքով:Եթե ածուխ տեղափոխող գնացքը վրաերթի ենթարկվի այդքան ել աղետալի չի լինի,իսկ եթե նավթ տանող նավը վրաերթի ենթարկվի այդ դեպքում մեծ աղետ կլինի:Աղետը այն կլինի,որ կենդանական և բուսական աշխարհը կվոչնչանա:
Հայաստանում առկա հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:
Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների (հողմային և արևային) առատ և ընդգրկուն լինելը մեր երկրի առավելությունն է: Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է:
Արևային ռեսուրսի զարգացման հեռանկարը Հայաստանում:
Հայաստանում բնական ռեսուրսի այդ տեսակի՝ արևայինէներգետիկայի զարգացման համար արգելակող հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ ֆինանսական միջոցները:
Մթնոլորտ
Մթնոլորտը երկնայի մարմնի գազային ծածկ,որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ: Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն:
Ներկա պահին մենք շնչում ենք ոչ մաքուր օդ:
Կան մի շարք պատճառներ՝բնական և արհեստական:
Բնական՝ փոշու փոթորիկներ, հրաբուխներ , հրդեհներ, օրգանիզմների փտում,թույլ քամիով կլիմա, մառախուղներ:
Արհեստական՝մեքենայի գազի արտանետում, գործարանների արտանետումներ,ջերմային էլեկտրակայաններ:
Օդի աղտոտման հետևանքով մահացությունների հիմնական պատճառներն են քաղցկեղը, բնածին պաթոլոգիաները և մարմնի իմունային համակարգի խաղտումը:
Ինչպես պահպանել մթնոլորտի մաքրությունը:
Օգտվեք հասարակական տրանսպորտից:Ինչքան քիչ օգտագործվի անձնական մեքենա,այդքան քիչ կլինեն մեքենայի արտանետումներ:
Խնայեք լույսը:
Աշխատեք օգտագործել հնարավորինս քիչ թուղթ:
Մի օգտագործեք պոլիեթելենից տոպրակներ:
