Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:
Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:
Հոգեբանները կարծում են, որ երեխայի դաստիարակության համար պետք է օգտագործել ստորև նշված սկզբունքները մինչև երեք տարեկան հասակը, ինչը կդառնա հիմք հետագա դաստիարակության համար:
Ներկայացնում ենք դաստիրակության 28 սկզբունքներ, որոնք ըստ «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքի հեղինակ Իբուկիի կարևոր են վաղ տրիքում այդ գործընթացի համար:
1. Հաճախակի պետք է գրկել երեխային, ինչը կարևոր է մտավոր զարգացվածության համար:
2. Հաճախակի կարելի է քնել երեխայի կողքին:
3. Անհրաժեշտ է զբաղվել երեխայի հետ ամեն օր:
4. Պետք է երեխայի հետ խոսել մեծերի լեզվով, քանզի նա նույնպես մարդ է:
5. Չի կարելի վիճել երեխայի ներկայությամբ:
6. Երեխային անհրաժեշտ է շփվել հոր հետ:
7. Խրախուսեք ուրիշ երեխաների հետ շփվելու` երեխայի ցանկությունը: Դա խթանում է շփվողութնակության զարգացմանը:
8. Մի արգելեք երեխային վիճել:
9. Գովեստի և պատժելու մեջ պետք է ծնողը լինի զգույշ:
10. Արթնացրեք երեխայի մոտ ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրություն:
11. Չի կարելի ստիպել երեխային ընդունել ծնողի ընկալմամբ «լավը» կամ «վատը»:
12. Կրկնեք այն, ինչ սովորեցրել եք երեխային, դա զարգացնում է երեխայի ուղեղում ճիշտ սխեմաներ:
13. Մանկական երևակայությունը չի կարելի համարել հիմարություն:
14. Սեռական բնույթի հարցերին պետք է պատասխանել անկեղծորեն:
15. Երեխային պետք է սովորեցնել բանաստեղծություններ:
16. Շրջապատեք երեխային հոգևոր արժեքներով, դասական երաժշտություն, արվեստի գործեր, հետաքրքիր գրականության ընթերցանություն:
17. Երեխայի հետ զբաղվեք նկարչությամբ, երեխայի ձեռքերը պետք է զարգացած լինեն:
18. Չի կարելի գնել երեխայի համար այն, ինչ նա ցանկանում է:
19. Նպաստեք երեխայի ոչ ստանդարտ մտածելակերպին:
20. Զարգացրեք շոշափելի զգայարանները:
21. Առաջարկեք երեխային խաղալ դետալներից բաղկացած խաղալիքներով:
22. Անհրաժեշտ է երեխային սովորեցնել տարբեր առարկաներ թղթից կտրատելու ունակությանը:
23. Անհրաժեշտ է երեխայի հետ ինչ-որ դերեր խաղալ:
24. Զբոսնեք երեխայի հետ, դա շատ օգտակար է:
25. Երեխայի աշխատանքից արդյունք մի սպասեք: Նրա համար շատ կարևոր է գործընթացը:
26. Երեխայի կամքը չի կարելի ճնշել:
27. Չի կարելի երեխային վերաբերվել որպես սեփականություն:
28. Պետք է վստահել երեխային:
