Հայերի ծագումը

Հայկական ավանդազրույց

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։
Նախաքրիստոնեականում Հայկը ՝ Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։

Վրացական ավանդազրույց

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։

Հունական ավանդազրույց

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։

Sentences

Surely I cant abandon my friend

He has a keen intellect,so I like him

He was so jealous,so I didn’t want to meet him

Her tact isn’t helping us

When I become a doctor, I took an oath

This box is vacant

He solve that hardship

This man was so gallant

I have no data about this situation

This school is unaccustomed for me

My sister graduated from university and becomes a bachelor

You can qualify my offer

Իսլամ

Իսլամ, միաստվածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ աստված (Ալլահը), և Մուհամմադը աստծու մարգարեն է: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է՝ 1.8 միլիարդ հետևորդ կամ աշխարհի բնակչության 24%-ը՝ առավել հայտնի որպես մուսուլմաններ]: Մուսուլմանները 50 երկրում բնակչության մեծամասնությունն են կազմում: Իսլամը սովորեցնում է, որ Աստված բարեգութ է, ամենազոր, եզակի և մարդկությանն ուղղորդում է իր մարգարեների, հայտնաբերված սուրբ գրությունների և բնական նշանների միջոցով: Իսլամի նախնական սուրբ գրություններն են Ղուրանը, որը մուսուլմանների համար Աստծո բառացի խոսքն է, և Մուհամմադի ուսմունքները, որոնք կոչվում են սունա և բաղկացած են հադիս կոչվող բաժիններից (մոտ մ.թ. 570- 632 թվականներ):

Questions

2 First thought,when you hear word «life»

3 What is the important thing for you in life?

4 Name the most important people in your life?

5 Whats the important goal?

6 How you see yourself in 10 years?

7 What will you never forgive

8 do you consider yourself kind?

9 Describe yourself in 3 words?

10 Which question made you think?

Սխալների ողբերգություն․․․

Փոխարենը 

 «Փոխարենը գովելու` ինձ անընդհատ քննադատում եք»: Ակնհայտ սխալ է, տվյալ շարադասությամբ տեղին է «փոխանակ» բառ. «Գովելու փոխարեն ինձ անընդհատ քննադատում եք»: Նախադասության շարադասությունը ևս շտկվեց:

 Փոխանակել 

 Որևէ առարկա այլ առարկայի հետ փոխելը փոխանակելն է, այսինքն տալիս ես մեկը, ստանում մյուսը: Իսկ փոխարինելը առարկաների փոփոխությունն է` մեկը կատարում է մյուսի դերը:

«Դերասանուհին իր կոմիկական կերպարը փոխանակել է ողբերգականի հետ»: Ճիշտ չէ, դերասանուհին մի կերպարը փոխարինել է մյուսով:

«Գիրքը փոխարինեց սև հացով»: Փոխանակեց, սա է ճիշտը: Նրբիմաստն այնքան էլ խոր չէ, ընդամենը հարկավոր է ուշադիր լինել:

 Քայլելուց խոսել

 Քայլելուց հետո կարելի է և խոսել, և սնվել, և հանգստանալ: Բայց ինչպես դժվար չէ կռահել` այստեղ խոսվում է գործողության ընթացքի, ավելի ճիշտ երկու գործողությունների համատեղման, համընթացության մասին: Ուստի ճիշտ տարբերակն է` քայլելիս խոսել:

 Տասին տաս պակաս

 Սա ամենատարածված և ինչպես կյանքը ցույց է տալիս, ամենահամառ սխալներից է: Քերականական կանոններում չծավալվելով` միանգամից ամրագրենք` պետք է ասել` «Տասից տասը պակաս»:

 Թեթև ձեռքով

Իմաստափոխված արտահայտություն է, դարձված, ակնարկում է ինչ-որ գործողության չմտածված կատարված լինելը: Շատերը կարծում են, թե դրանով կարելի է ցույց տալ գործողության թեթևությունը, այսինքն դյուրությունը, հեշտ ընթացքը: Նախկինում թերևս այդ իմաստն էլ արտահայտել է, սակայն ժամանակակից հայերենում ծաղրական նրբերանգ է պարունակում:

Սրանից 5 տարի առաջ

«Սրանից» բառը մակաբույծների շարքում է, դրա անհրաժեշտությունը մեր լեզվում բացարձակապես չի զգացվում: Երբ ասում ենք «5 տարի առաջ»` ենթագիտակցորեն հասկանում ենք, որ հաշվարկն սկսվում է այս պահից` սրանից: Մեր ենթագիտակցությունը հրաշալի գործում է, նրան միշտ պետք է վստահել:

Այն բանից հետո, երբ…

Նույն երևույթն է. «Այն բանից հետո, երբ մարզիկները հավաքվեցին… »: Միանգամից երեք ավելորդ բառ, որոնք խանգարում են մտքի ընթացքին, մինչդեռ դրանց բացակայությունը խոսքը դարձնում է հակիրճ ու սրընթաց: Նախադասությունը պետք է սկսել «երբ»-ից, դա է հայերենի տրամաբանությունը:

Թվարկություն

Մեկ, երկու, երեք, հազար, միլիոն… Սա թվարկությունն է, թվերը հերթականությամբ անվանելը: 2010 թվական: Սա մեր ապրած տարեթիվն է: Երեք հազար տասը տարի առաջ մեր թվականությունից առաջ 1000 թվականն էր: Ուրեմն` մեր թվականություն և մեր թվականությունից առաջ:

Այլևս

Բառն «այսուհետ» իմաստով արևելահայերեն է մուտք գործել արևմտահայերենից: Եվ ինչպես շատ հաճախ է պատահում` այնքան է շահարկվել ու չարչրկվել` զրկվել է նույնիսկ նախնական իմաստից: «Այլևս»-ի պոչից բռնած մեր նորաբաններն այլևս մոռացել են մյուս հոմանիշները, նրանց համար հիմա գոյություն ունի միայն սա` թող որ անճիշտ, թող որ ծիծաղաշարժ:

Ոչ միայն …

Ոչ թե …

Անգետների պատճառով մեր լեզվում անտանելի շիլաշփոթ է առաջացել, այս երկու արտահայտություններն այնպես են խառնվել` մեկին իրականությունը բացատրելը դարձել է իսկական տանջանք: Այնինչ կանոնը շատ պարզ է. «ոչ թե»-ին հաջորդում է «այլ»-ը: «Լեզուն ոչ թե փորձարան է, այլ սրբարան»:

Իսկ «ոչ միայն»-ի շարունակությունն է` «այլև»-ը: «Լեզուն ոչ միայն սրբարան է, այլև փորձարան» (անշուշտ խելացիների համար):

Իր մեջ ներառել

«Մեջ»-ը և «ներ»-ը նույն իմաստն ունեն` ցույց են տալիս առարկայի ներսը: Հետևաբար հարկավոր է օգտագործել ձևերից որևէ մեկը, տվյալ դեպքում գերադասելի է «ներառել»-ը: Կանոնը վերաբերում է նաև կրել, պարունակել, բովանդակել բառերին, դրանք ճիշտ են առանց «իր մեջ» բառերի:

Մակաբույծ բառեր՝ ասենք, խոսքի, օրինակ…

Խոսքի մշակույթից հեռու մարդիկ մշտապես մակաբույծ բառեր են կրկնում: Նրանց կարծիքով դա օգնում է մտքերը ճիշտ դասավորելուն` մինչ այդ բառն արտասանում են` մյուսը մտաբերում են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճապաղ, իմաստազուրկ խոսք է դա, լեցուն անհարկի  բառերով: Խելացի մարդիկ ևս զերծ չեն այդ մոլորությունից, ուստի անհրաժեշտ է մտապահել, որ խոսելիս ինքնահսկումը պարտադիր է: Ձեր խոսքն ազատագրեք «ասենք»«խոսքի»«օրինակ»«ուրեմն»«նշանակում է» և այլ բառերի կրկնությունից:

Ջինսեր

Օտար բառ է, սակայն հայերեն համարժեք չունի, և հարկադրաբար գործածում ենք: Ռուսերենում ընդունված է բառի հոգնակին, դա մեքենաբար փոխանցվել է նաև հայերենին, ինչը սխալ է: Իհարկե եթե խոսքը վերաբերում է մի քանի կտորի կամ զգեստի, հոգնակին է հանձնարարելի, բայց եթե նկատի ունենք մեկը` պետք է ասել` ջինս: Ածականը կլինի` ջինսե:

100-ամյա հոբելյան

Ի՞նչ կարելի է հասկանալ այս արտահայտությունից. որ հոբելյանը 100 տարեկան է: Ոչ թե հոբելյարը` մարդը, այլ հենց հոբելյանը, այսինքն տարիքը: Անհեթեթություն է, որն աղետի նման ճարակել է մեր խոսքը, և անգետ թե գիտուն, մտավորական, թե շինական՝ նույնն են կրկնում: Ճիշտ է` 100-ամյակը:

Որևէ մարդիկ

«Որևէ»-ն պահանջում է եզակի թվով լրացում. որևէ մարդ, որևէ երկիր, որևէ ցուցանմուշ, որևէ կենդանի… Ապացուցման, հիմնավորման կարիք չկա` լեզվական հստակ իրողություն է, հայերենի անկապտելի հատկանիշներից մեկը:  Նույն «է» օժանդակ բայն է, որ միշտ եզակի թիվ ունի:

Ցանկացած երկրներ

Կրկին տեղին է եզակին` ցանկացած երկիր: Ցանկացած ասույթ, ցանկացած մատյան, ցանկացած կուսակցություն:

Յուրաքանչյուր տղաներ

Ոչ և ոչ, այս դեպքում ևս լրացման թիվը եզակին է` յուրաքանչյուր տղա: Յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր հասկացություն, յուրաքանչյուր աշխարհամաս…

Այս կամ այն երկրները

«Այս կամ այն»-ը ևս պահանջում է եզակի թվով լրացյալ` այս կամ այն երկիրը, այս կամ այն գիրքը, ուսանողը: Իհարկե, շատ ավելի հայեցի է այս երեք բառը «որևէ»-ով կամ «որևիցե»-ով փոխարինելը:

Դու նրան վերաբերում ես

Բայց դու մարդ ես, ուրեմն պետք է վերաբերվես: Այդպիսին է հայերենի պահանջը: Անձը և անձի առումով օգտագործվող գոյականները «վերաբերվում են»«Հայրը որդուն հոգատարությամբ է վերաբերվում»«Պետությունն այդ հարցերին անթույլատրելի հանգստությամբ է վերաբերվում»:

Իսկ առարկաները «վերաբերում են»«Այդ հարցը նրան չի վերաբերում»:

Ի դեպ անձնական կարծիքս այն է, որ այս տարբերակումն զգալիորեն խանգարում է մեր լեզվի զարգացմանը, կարծես արհեստական մի խոչընդոտ է, որն ինչ-որ քերականներ հորինել են խոսողների զգոնությունն արթուն պահելու համար: Կարծում եմ` ժամանակի ընթացքում սա կհարթվի: Մինչ այդ պարտավոր ենք  նրբերանգն ըմբռնել և ճիշտ կիրառել:

Կրկին անգամ

Կրկնաբանություն է, որովհետև «կրկին» բառը առնվազն երկու անգամի իմաստ է պարունակում: «Անգամ» բառն այստեղ ավելորդ է, ինչպես ավելորդ է եռակի անգամ, քառակի անգամ և այլ արտահայտություններում: Կրկին համոզվում ենք, որ մեր լեզուն ստուգություն է սիրում:

Եթե, ապա

Հայոց լեզվի շարակարգությունը որոշակի կանոններ ունի, դրանցից մեկն էլ եթե-ապա հերթականությունն է. «Եթե ուսանողը քննությունները լավ հանձնի, ապա կազատվի վարձավճարից»: Այսպես ասողին և գրողին կարելի է միայն գովաբանել: Այդուհանդերձ արձանագրենք, որ մտքի արագընթացության մեր ժամանակներում «ապա»-ն շատ հաճախ է դիրքերը զիջում: Արդի հայերենում նկատվող միտումներից մեկը հենց դա է. «Եթե ուսանողը քննությունները լավ հանձնի` վարձավճարից կազատվի»: Միտքն ամփոփվեց մեկ բութով, հընթացս նախադասության վերջին հատվածն ավելի հայացավ:

Տարիների ընթացքում

Իսկական համաճարակ է: «Այդ տարիների ընթացքում նա հասցրել է իմաստնանալ»: Իմաստնանալը հրաշալի է, բայց ինչու տարիների ընթացքում, երբ հայերենին շատ ավելի հարազատ է «տարիներին»-ը:

Բեմի վրա

Բեմում: Պարում, երգում, խաղում, հանդես են գալիս բեմում, ոչ թե նրա վրա: Օտարաբանություն է, անհարազատ մտածելակերպ, որոնցից ժամ առաջ պետք է ազատվել: Նույն կերպ՝ տունը ոչ թե փողոցի վրա է, այլ փողոցում:

Ուշադրություն դարձնել վրա

Վրա-ի գործածությունը մեր լեզվին խորթ չէ, սակայն միտումը դրա վերացումն է. «Ուշադրություն դարձրու դրան», ոչ թե` դրա վրա:

Սիրահարվել վրա

Սերը տիեզերքի ամենավսեմ զգացմունքն է, միայն ու միայն հոգու հատկանիշ: Սիրահարվում են մեկին: Նրան: Զարմանալի է, որ հարազատ արտահայտչաձևի փոխարեն ամենուր թարգմանական սխալն է իշխում:

Կազմում է միլիոն դրամ

Հասկանալի է, թե այս «կազմում է»-ն որտեղից է հայտնվել մեր լեզվում, բայց որ շարունակում է տարածք նվաճել ու նահանջելու միտում ցույց չի տալիս` արդեն մտահոգիչ է: Իրականում մենք այդ բառի կարիքն ամենևին չունենք. «Նրա ունեցվածքը 100 միլիոն դոլար է»: Պարտադի՞ր է, որ կազմի: Ասված է ճշգրիտ, սահուն ու համոզիչ:

Երգիչ—երգչուհի

Հեռուստատեսային հորինվածք է, երկու տասնամյակից ավելի ականջ է սղոցում: Եթե առաջնորդվենք սրանց տրամաբանությամբ` բոլոր մասնագետներին պետք է սեռերի բաժանենք` բժիշկ-բժշկուհի, թավջութակահար-թավջութակահարուհի… և հասնենք ամենատխմար բաժանմանը` մարդ-մարդուհի: Ինչպես մնացած դեպքերում` հարկավոր է բավարարվել երգիչ բառով: Ունկնդիրներն անպայման կհասկանան, որ դա վերաբերում է նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Պետք չէ մոռանալ` ունկնդիրները խելացի հասարակություն են:

 Նրանց մեջ

Ասում և անգամ գրում են. «Նրանց մեջ ընկերական հարաբերություններ կան»: Ըստ երևույթին պետք է հասկանալ` նրանց մտքում, գլխում, հոգում, սրտում և այլուր: Բայց այդպես չէ` հարաբերությունները նրանց միջև են, այսինքն ընդամենը բառերն են շփոթել: «Մեջ»-ը և «միջև»-ն այլ իմաստներ ունեն, դրանց տարբերակումը պարտադիր է:

Որը որ

Խոսքը տգեղացնող, արժեզրկող կրկնություն, պարզիպարզո` չիմացության հետևանք: Երկրորդ «որը» միանգամայն ավելորդ է, այն աստիճան, որ խուսափում եմ որևէ օրինակ բերելուց:

Ուժեղ զգացմունք

Ուժեղությունը, ինչպեսև թիկնեղությունը, մարմնեղությունը հատուկ են մարդուն, այդ իսկ պատճառով այստեղ համապատասխանում է «ուժգին» բառը: Ուժգին, սաստիկ, բուռն զգացմունք: Ուժեղ մարդ, ուժեղ ազգ, ուժեղ անհատ: Գունեղ, համեղ ածականներն այլ խոսքաշարում են կիրառվում:

Ներեղություն

Որքան քիչ մարդ է այս բառը ճիշտ արտասանում: Հիշելու համար կարելի է մտքում փոքրիկ վարժություն անել՝ բառը կազմել այլ մասերից, ասենք` ներող եղեք, ներող կլինեք: Ահաև մոտեցանք ճիշտ` «ներողություն» բառին: Փորձեք ընդմիշտ հիշել:

Աչքի է ընկնում իր սկզբունքայնությամբ

Ինչ հրաշալի արժանիք: Միայն թե «իր»-ը բացարձակապես ավելորդ է: Մարդն ուրիշ ո՞ւմ սկզբունքայնությամբ պետք է աչքի ըկնեի, եթե ոչ` սեփականով: Կամ` «Նա իր տաղանդով ապացուցեց, որ իսկական մեծություն է»«Իր»-ը կրկին տեղին չէ, ոչինչ չի ավելացնում, միայն ծանրաբեռնում է խոսքը:

Բարի առավոտ

Իսկ ո՞ւր մնաց հայերեն-հայեցի-հայաշունչ «Բարի լույսը»: Սա էլ արտահայտչաձև է և լեզու մուտք գործելու իրավունք ունի, բայց առավել ճիշտն ու ավանդականը դուրս մղելու գնո՞վ: Օտար լեզուները պետք է մեր մայրենին հարստացնելու ներուժ ունենան, ոչ թե նրան հաղթելու, այն աղավաղելու պնդերեսություն: Ասենք լեզուները մեղք չունեն, մեղավոր ենք ինքներս` մեր թեթևամտությամբ ու ծուլությամբ: Ինչևէ, չմոռանանք, որ հայերիս համար ամեն ինչից առավել բարի է լույսը:

Եվրո…

Ընդունված կարծիք է, թե այս բառի արմատը եվրո-ն է, ուստի նոր կազմություններում ո-ն պետք է պահպանել: Թյուրընկալում է, արմատը եվր-ն է, հետևաբար ճիշտը «ա» հոդակապին ապավինելն է` Եվրադատարան, Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան և այլն:

Նրան հետաքրիր է

Նրա համար է հետաքրքիր կամ նրան հետաքրքրում է, իսկ վերոբերյալ ձևը հատուկ է օտար լեզուներին:

Քեզ թեյ կբերի

«Քեզ համար թեյ կբերի»«Քեզ թեյ կմատուցի»: Սա է հայերենին բնորոշ մտածելակերպը, որով էլ պայմանավորված են քերականական ձևերը: Վերնագրի կարգի սխալներով լեփլեցուն են ռուսերենից թարգմանված ֆիլմերն ու հաղորդումները, դրանք ամենաիսկական կրկնօրինակումներ են: Աչքի է զարնում, որ թարգմանիչները զուրկ են մեր լեզվի տարրական իմացությունից և մանավանդ հայերենի լեզվամտածողությունից:

Ավել

Չկռահեցիք` հատակ ավլելու հարմարանքի մասին չենք խոսում, այլ պահանջվածից շատ լինելու. «Նրա սպասումներն ավելին էին»:

Արտառոց նախարարություն

«Արտառոցը» «արտակարգի» հետ շփոթողը հավանաբար հենց այսպես կկոչի Արտակարգ իրավիճակների նախարարությունը և իհարկե՝ կընկնի անհեթեթության գիրկը: Արտառոցն այն երևույթը կամ անձնավորությունն է, որը մնացածից տարբերվում է անսովորությամբ ու տարաշխարհիկությամբ, նաև՝ կանոնից շեղմամբ: Իսկ արտակարգը կարգ-ից դուրս է դրական առումով: Արտակարգ՝ բարձրարվեստ, քանքարավոր ներկայացում, բայց՝ արտառոց՝ տարօրինակ, անսպասելի արարք:

Ի օգուտ

«Ի» նախդիրը նույնն է մնում  բաղաձայնից առաջ, իսկ ձայնավորից առաջ դառնում է հ` համոթ, հօգուտ, հապացույց, բայց` ի հեճուկս, ի տարբերություն, ի նշան:

Պաուլո Կոելիո

Լիզա Ծատուրյան

Պաուլո Կոելիոն  բրազիլացի գրող և բանաստեղծ է ։ Հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ վեպեր, մեկնաբանված անթոլոգիաներ, փոքր պատմվածքների ժողովածուներ: Հայտնի է դարձել իր «Ալքիմիկոսը» վիպակով, որը համարվել է բեսթսելլեր: Բոլոր լեզուներով շրջանառությունը գերազանցում է 300 միլիոնը:

Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, ինժեների ընտանիքում: Ծնողները Պեդրու և Լիժի Կոելիոներն են: Յոթ տարեկանում նրան ուղարկել են ուսանելու Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցը, որտեղ առաջին անգամ իր մոտ առաջացել է գրքեր գրելու ցանկություն: Գրող դառնալու միտքը հաջողություն չունեցավ ընտանիքում, այդ պատճառով էլ, ծնողների պարտադրանքով, ընդունվում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետ, բայց շուտով թողնում է ուսումը և սկսում զբաղվել լրագրությամբ: Արդյունքում, ընտանիքի հետ հարաբերությունները գնալով սրվում են, և, վերջ ի վերջո, տասնյոթամյա Պաուլոյին տանում են մասնավոր հոգեբուժարան, որտեղ պետք է բուժման կուրս անցներ: Բայց, ո՛չ էլեկրաշոկով բուժումը՝ առաջացած շիզոֆրենիայի պատճառով, ո՛չ բուժման երկրորդ կուրսը չփոխեցին նրա ինքնավստահությունը: Այդ ժամանակ նա փախնում է հոգեբուժարանից, որոշ ժամանակ թափառում է և, վերջիվերջո, վերադառնում է…

View original post ещё 161 слово

Ջոան Ռոուլինգ

Ջոան Քեթլին Ռոուլինգը ծնվել է 1965 թվականին Հարավարևմտյան Անգլիայում : Սովորել է Սուրբ Միքայելի սարրական դպրոցում, որտեղ գրել է իր առաջին փոքրածավալ հեքիաթը: 1991 թվականին տեղափոխվեմ է Պորտուգալիա , որտեղ աշխատել է որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի : Այդ ընթացքում Ջոանը աշխատում էր իր երրորդ վեպի վրա : Պորտուգալիայում նա ամուսնանում է , դուստր է ունենում, սակայն մի քանի ամիս հետո ամուսնալուծվում է և դստեր հետ տեղափոխվում է Շոտլանդիա , հոգսերի հետ մեկտեղ շարունակում է գրել վեպեր:Այդ տարիներին նա ավարտի է հասցնում իր աշխարահռչակ ճանաչում ստացած «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպը: 2000 թվականին վիպաշարի 3 գրքերը արդեն վաճառվել էին 35.000.000 օրինակով : Հարրի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Հարրի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։ 2013 թվականին Ռոուլինգը հեղինակել է նաև մի հետաքննական նովել որը ստորագրել է , որպես Ռոբերտ Գալբրեիթ: Հեղինակը պարգևատրվել է Բրիտանիայի կարմիր խաչ մրցանակով բարեգործությունների համար:

Իմ նախագիծը

Արտասահմանյան գրականություն

1․ Նախագխի նպատակը —  Ուսումնասիրել օտարերկրյա գրողների կենսագրությունը և իրենց աշխատանքները, սեփական կարծիք արտահայտել այդ թեմայի շուրջ

2․ Խնդիրները – Ինքնազարգացում, ստեղծվում է տեղեկատվական բազա այլ մշակույթի մարդկանց մասին

3․Արդյունքը —Բլոգներում

4․Ժամկետը — Շուրջտարյա

5․ Ընթացքը — Ստեղծագործությունների  ընթերցում, վերլուծություն,թարգմանություն, գրողի կենսագրության իմացություն , նյութերի հավաքագրում  համացանցից և բնօրինակներից

6․Մասնակիցները —  Ծատուրյան Լիզա , Կարտիկյան Արմինե

Ջոան Ռոուլինգ