Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Նախագիծ՝սպորտ,որպես կյանքի մասնիկ

Սպորտ , մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան։

Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական։ Կան նաև տախտակային (օրինակ՝ շախմատ) և խաղաքարտային խաղեր, որոնց երբեմն որակավորում են որպես սպորտի տեսակ, բայց այնուամենայնիվ՝ մեծամասամբ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա։

Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են։ Տարբեր են նաև հաղթելու գրավականները։ Օրինակ՝ ֆուտբոլում դա հակառակորդից շատ գոլ խփելն է, բասկետբոլում՝ ավելի շատ նետումներ կատարելը և այլն։ Այնինչ կան այնպիսի սպորտաձևեր, ինչպիսիք են գեղասահքը, ջրացատկը և ձիասպորտը, որոնց մասնակիցների հաղթանակը կախված է լավ ցուցադրումից, որը պետք է որոշի ժյուրին։ Այսպիսի սպորտաձևերը հակադրվում են գեղեցկության մրցույթներին կամ բոդիբլիդինգային շոուներին, որոնք հիմնված են միայն արտաքին տեսքի ցուցադրման վրա և որոնց ժամանակ էլ հաղթողները որոշվում են հանդիսության դատավորների կողմից։

Չնայած սպորտաձևերը տարբերվում են միմյանցից, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցավարի նկատմամբ։

Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ։ Գոյություն ունեն սպորտային լիգաներ և՛ անհատական, և՛ թիմային սպորտաձևերի համար։

Ինչի համար է հարկավոր սպոտը

Նախ և առաջ առողջության համար, սպորտով զբաղվելը ամրացնում է սիրտը, նորմալացնում է արյան ճնշումը, բարենպաստ ազդեցություն է ունենում մարմնի բոլոր կենսական համակարգերի աշխատանքի վրա, ինչպես նաև բարելավում ուղեղի գործունեությունը և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Ֆիզ. Վարժություններից հետո մարդը գրեթե միշտ ուժի մեծացում է զգում, թեկուզ ֆիզիկապես հոգնած լինի; նրա բարոյականությունը վերևում է, նրա հոգեկան վիճակը գերազանց է, նրա կենսունակությունը առավելագույնս ակտիվանում է:Ֆիզ. Ակտիվությամբ կարելի է հասնել ցանկալի մարմնի կազմվածքի:

Ինչ է պետք երջանիկ լինելու համար

 Շատ Մարդիկ կարծում են,որ լիովին երջանիկ լինելու համար հարկավոր է միայն սեր և գումար,միգուցե այն որոշ չափով երջանկացնի մարդուն,սակայն լիովին երջանիկ լինել պարզապես հնարավոր չէ:
Ես կարծում եմ,որ մարդը երջանիկ է այն ժամանակ,երբ նա ունի երազանքներ ու ցանկություն դրանց հասնելու.երբ նա ապրում է ներկայով ու կարողանում է հասկանալ որ երջանիկ լինելու համար,պետք է աշխատել հենց հիմա և հենց այս պահին:

Պարզ,բայց կարևոր կանոններ երեխաների դաստիարակության հարցում

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:

Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:

Հոգեբանները կարծում են, որ երեխայի դաստիարակության համար պետք է օգտագործել ստորև նշված սկզբունքները մինչև երեք տարեկան հասակը, ինչը կդառնա հիմք հետագա դաստիարակության համար:

Ներկայացնում ենք դաստիրակության 28 սկզբունքներ, որոնք ըստ «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքի հեղինակ  Իբուկիի կարևոր են վաղ տրիքում այդ գործընթացի համար:

1.     Հաճախակի պետք է գրկել երեխային, ինչը կարևոր է մտավոր զարգացվածության համար:

2.     Հաճախակի կարելի է քնել երեխայի կողքին:

3.     Անհրաժեշտ է զբաղվել երեխայի հետ ամեն օր:

4.     Պետք է երեխայի հետ խոսել մեծերի լեզվով, քանզի նա նույնպես մարդ է:

5.     Չի կարելի վիճել երեխայի ներկայությամբ:

6.     Երեխային անհրաժեշտ է շփվել հոր հետ:

7.     Խրախուսեք ուրիշ երեխաների հետ շփվելու` երեխայի ցանկությունը: Դա խթանում է շփվողութնակության զարգացմանը:

8.     Մի արգելեք երեխային վիճել:

9.     Գովեստի և պատժելու մեջ պետք է ծնողը լինի զգույշ:

10.  Արթնացրեք երեխայի մոտ ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրություն:

11.  Չի կարելի ստիպել երեխային ընդունել ծնողի ընկալմամբ «լավը» կամ «վատը»:

12.  Կրկնեք այն, ինչ սովորեցրել եք երեխային, դա զարգացնում է երեխայի ուղեղում ճիշտ սխեմաներ:

13.  Մանկական երևակայությունը չի կարելի համարել հիմարություն:

14.  Սեռական բնույթի հարցերին պետք է պատասխանել անկեղծորեն:

15.  Երեխային պետք է սովորեցնել բանաստեղծություններ:

16.  Շրջապատեք երեխային հոգևոր արժեքներով, դասական երաժշտություն, արվեստի գործեր, հետաքրքիր գրականության ընթերցանություն:

17.  Երեխայի հետ զբաղվեք նկարչությամբ, երեխայի ձեռքերը պետք է զարգացած լինեն:

18.  Չի կարելի գնել երեխայի համար այն, ինչ նա ցանկանում է:

19.  Նպաստեք երեխայի ոչ ստանդարտ մտածելակերպին:

20.  Զարգացրեք շոշափելի զգայարանները:

21.  Առաջարկեք երեխային խաղալ դետալներից բաղկացած խաղալիքներով:

22.  Անհրաժեշտ է երեխային սովորեցնել տարբեր առարկաներ թղթից կտրատելու ունակությանը:

23.  Անհրաժեշտ է երեխայի հետ ինչ-որ դերեր խաղալ:

24.  Զբոսնեք երեխայի հետ, դա շատ օգտակար է:

25.  Երեխայի աշխատանքից արդյունք մի սպասեք: Նրա համար շատ կարևոր է գործընթացը:

26.  Երեխայի կամքը չի կարելի ճնշել:

27.  Չի կարելի երեխային վերաբերվել որպես սեփականություն:

28. Պետք է վստահել երեխային:

Պատիժ և խրախուսանք

Սովորաբար մարդը ենթարկվում է պատժի,երբ նա ինչ-որ վատ արարք կամ սխալ է գործել:

Պատիժը լինում է բռնի ուժի,գոռոցի,վիրավորանքի կամ զրկումի տեսքով:

Ես կարծում եմ,որ ամեն տեսակի խնդիր կարելի է լուծել խոսելով:Միշտ կարելի է գտնել փոխզիջում:

Խրախուսանքը դա մարդուն «հանգստացնելու» և ոգևորելու միջոց է: Պետք չէ չարաշահել դրանով,քանի որ մարդը կարող է կանգ առնել,և այլևս չշարժվել առաջ:

Խոսքի ազատություն

Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու] ։ Որպես հոմանիշ երբեմն օգտագործվում է նաև «արտահայտման ազատություն» արտահայտությունը, բայց վերջինս ներառում է նաև տեղեկատվություն ու գաղափարներ որոնելը, ստանալը, հրապարակելը։ Մարդուիրավունքներիհամընդհանուրհռչակագրի 19֊րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը։ Խոսքի ազատության իրավունքը ճանաչված է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19֊րդ հոդվածում։ Վերջինս ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն առանց միջամտության արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն․ այս իրավունքը ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը՝ ձեռագիր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության ձևով կամ ցանկացած այլ ձևով»։ Նույն հոդվածն ամրագրում է նաև, որ խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի հատուկ պարտականություններ ու բարոյական պատասխանատվություն և կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության համար:

Խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են զրպարտությանը, պոռնոգրաֆիային, անբարոյականությանը, բռնություն և պատերազմ քարոզող տեքստերին, հեղինակայինիրավունքը խախտող տեքստերին, առևտրային գաղտնիքներին, անձնական տվյալներին, հասարակական անվտանգությանը, կեղծ ցուցմունք տալու արգելքին։ Ջոն Ստյուարտ Միլլը մշակել է սրա հիմնական սկզբունքը, որն արագրում է, որ հասարակությունը անձանց կամքի վրա կարող է ազդել միայն այլոց պատճառվելիք վնասը կանխելու նպատակով[6]։ Թվային դարաշրջանի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում խոսքի ազատության ավելի լայն սահմանափակումների, որոնցից է չ Հասարակական անվտանգության նախարարության կողմից անցկացվող «Ոսկե վահանի» նախագիծը, որը կոչված է օտարերկրյա աղբյուրներից եկող անբարենպաստ տեղեկատվության սահմանափակմանը։ Արտահայտման ազատությունը թույլ է տալիս նաև օտարականներին լուսանկարահանել հանրային վայրերում առանց վերջիններիս իմացության կամ գիտության

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., ԻտալիայիՊալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։

Թրաֆիքինգ կամ մարդկանց առևտուր է համարվում հետևյալ գործողությունների օգնությամբ իրականացվող մարդկանց հավաքագրումը, տեղափոխումը, փոխանցումը, թաքցնումը.

  • բռնի ուժ կամ սպառնալիքներ
  • առևանգում
  • խաբեություն
  • փաստերի սխալ ներկայացում կամ սխալների շահագործում, կամ ձեռնարկվող գործողությունները ճիշտ ընկալելու անկարողության օգտագործում
  • իշխանության կամ կրիտիկական և անօգնականության վիճակի օգտագործում
  • ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար անձնական շահի հետապնդում կամ կաշառքի ընդունում կամ այլ անձի կաշառում:

Իսլամ

Իսլամ, միաստվածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ աստված (Ալլահը), և Մուհամմադը աստծու մարգարեն է: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է՝ 1.8 միլիարդ հետևորդ կամ աշխարհի բնակչության 24%-ը՝ առավել հայտնի որպես մուսուլմաններ]: Մուսուլմանները 50 երկրում բնակչության մեծամասնությունն են կազմում: Իսլամը սովորեցնում է, որ Աստված բարեգութ է, ամենազոր, եզակի և մարդկությանն ուղղորդում է իր մարգարեների, հայտնաբերված սուրբ գրությունների և բնական նշանների միջոցով: Իսլամի նախնական սուրբ գրություններն են Ղուրանը, որը մուսուլմանների համար Աստծո բառացի խոսքն է, և Մուհամմադի ուսմունքները, որոնք կոչվում են սունա և բաղկացած են հադիս կոչվող բաժիններից (մոտ մ.թ. 570- 632 թվականներ):