Մերոնք

Չկա մի ընտանիք, որի ճակատագիրը չէր անցնի Հայրենական մեծ պատերազմի փորձությունների միջով:

Իմ նախապապի հորը, Հայոց ցեղասպանության ժամանակ բռնել են թուրքերը,կտրել են նրա կոկորդը և գցել են Արաքս գետը: Հրաշք է կատարվել,նա ողջ է մնացել և կարողացել է փախչել:

Տարիներ անց նրա որդին,Արմենակը սովորում է ռազմական ուսումնարանում:1939 թվականին մասնակցել է Սովետա-ֆիննական պատերազմին: Իսկ հետո միանգամից Հայրենական պատերազմին:Մինչև 1944 թվականը նա կռվում էր, երբ նա վիրավորվեց Կուրսկի մերձակայքում, նա ստացավ հաշմանդամություն և այլևս չկարողացավ կռվել, նա տեղափոխվել էր Տամբով քաղաքի հիվանդանոց: Այնտեղ հանդիպել է իր ապագա կնոջը:

Պատերազմից հետո վերադարձավ հայրենիք,Էջմիածին շրջանի «Ապագա» գյուղ: Արմենակը ունեցել է 4 որդի,և մահացել է 2001 թվականին:

Արմենակ Հարությունի Ավետիսյանի պարգեւատրումները:

Սերնդեսերունդ

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի  գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։

Շատ հաճախ եմ ականատես լինում տարբեր սերնդների կոնֆլիկտներին:

Անշուշտ,մարդիկ, ովքեր ունեն մեծ տարիքային տարբերություն,մեծացել են տարբեր մենտալիտետներում ու հասարակությունում սովորաբար չեն համընկնում կարծիքներում և կյանքի տեսանկյուններում:

Մեր մեծերը սովոր են միշտ ՝բավարարվել քչով,միշտ ունեն կարծրատիպներ,և չեն փորձում շարժվել առաջ,հարմարվում են կյանքի ամեն դրությանը:

Ես կարծում եմ,որ իհարկե միշտ պետք է հարգալից վերաբերվել մեզնից մեծ մարդկանց ,հաշվի առնել նրանց կարծիքը ու փորձել հասկանալ:Բայց մեկ տեղ ցանկանում եմ ստանալ նույնը:Ցանկանում եմ,որ ավելի փոքր սերնդի կարծիքնել միշտ կարողանան հաշվի առնել ու վերաբերվել հարգանքով:

Մեր սերունդը միշտ սովոր է ապրել ազատ ու առանց կարծրատիպների:Զերծ կապված ենք սոցցանցերից և համացանցից,ձգտում ենք միշտ հասնել ավելին ու ավելին:Իսկ մեծերը ընդհակառակը:

Այս խոսքերս ցանկանում եմ եզրափակել նրանով,որ անհրաժեշտ է ուղղակի լսել , հարգել միմյանց և փորձել հաստատել սոցիալական հավասարություն:

Կապիտալի արտահանում

Կաապիտալի արտահանում,մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։

Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարեոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։

Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներն ու առկա մտահոգությունները

Հայաստանի արտաքին առևտային շրջանառությունը, համաձայն ԱՄՆ ԿՀՎ տվյալների, վերջին երկու տարիներին հետաքրքիր միտումներ է արձանագրում: Վերջերս առևտրաշրջանառությունը կրճատվել է 90 մլն դոլարով (4,406 իջել է մինչև 4,316 մլրդ դոլար),  արտահանումները կազմել են 1,678 մլրդ դոլար, իսկ ներմուծումները 2,638 մլրդ դոլար:
Սակայն պետք է նշել, որ նախորդող տարվա համեմատությամբ արձանագրվել է առևտրային հաշվեկշիռի բարելավում՝ արտահանումն ավելացել է (3,2 տոկոսով), ներմուծումը՝ պակասել (5,1 տոկոսով): Այսպես Հայաստանից արտահանումները կազմել են 1,626 մլրդ դոլար, իսկ ներմուծումները՝ 2,78 մլրդ դոլար:
2015 թ.

(մլն դոլար) 2016 թ.

(մլն դոլար) 2015-2016 թթ. տարբերությունը (%)
Արտաքին առևտրաշրջանառություն 4406 4316 -2,0
Արտահանում 1626 1678 3,2
Ներմուծում 2780 2638 -5,1
Առևտրային հաշվեկշիռ 1154 960 -16,8
Ամենամտահոգիչ խնդիրն այն է, որ Հայաստանը պահպանում է բացասական առևտրային հաշվեկշիռը, այսպես ներմուծումները ավելին են եղել 1,154 մլրդ դոլարով (41,5 տոկոսով), իսկ հետոն960 մլն դոլարով (36,4 տոկոսով): Դրական միտումն ակնհայտ է, բայց բնավ գոհացուցիչ չէ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր առևտային գործընկերներն են Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան, այդ երեք երկրի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1,848 մլրդ դոլար կամ ընդհանուր արտաքին առևտրի շուրջ 42 տոկոսը:
2015 թվականի տվյալներով Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը հետևյալն է.
Արտահանման երկիր Տոկոս Ներմուծող երկիր Տոկոս
Ռուսաստան 15,2 Ռուսաստան 29,1
Չինաստան 11,1 Չինաստան 9,7
Գերմանիա 9,8 Գերմանիա 6,2
Իրաք 8,8 Իրան 6,1
Վրաստան 7,8 Իտալիա 4,6
Կանադա 7,6 Թուրքիա 4,2
Բուլղարիա 5,3
Իրան 5,3

Պահանջարկ

Պահանջարկ, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

Առաջարկի և պահանջարկի օրենքը տնտեսագիտության վերլուծությունների մեջ կիրառվում է որպես ինֆլյացիան, բիզնեսի գործընթացները, հարկերի ազդեցությունը գնահատելու գործիք: Ցանկացած ապրանքի պահանջարկը սովորաբար կախված է գնից: Իհարկե կան նաև այլ գործոններ, որոնք ազդում են ապրանքի պահանջարկի ձևավորման վրա, բայց քանի որ գները շուկայական տնտեսության պայմաններում ունեն որոշիչ դեր և առանցքային տեղ են զբաղեցնում, պետք է քննարկել՝ ինչպես են գներն ազդում պահանջարկի ձևավորման վրա:

Ցանկացած գնի պարագայում շուկայական տնտեսության պայմաններում ձևավորվում է որոշակի քանակի պահանջարկ, և այս գների և պահանջարկների տարբեր համակցությունների խմբավորումը ձևավորում է մի կոր, որը կոչվում է պահանջարկի կոր: Այն ցույց է տալիս, թե ինչպես է որոշակի ժամանակահատվածի ընթացքում փոխվում ապրանքի պահանջարկը դրա գնի փոփոխման համընթաց՝ պահանջարկի վրա ազդող այլ գործոնները հաստատուն պահելու պարագայում:

Ապրանքի գնի փոփոխությունը բերում է պահանջարկի կորի երկայնքով պահանջված քանակի փոփոխության: Այլ փոփոխականների փոփոխությամբ պայմանավորված պահանջարկի մեծության փոփոխությունն առաջացնում է պահանջարկի կորի տեղաշարժ:
Պահանջարկի կորը տեղաշարժող գործոններից են, օրինակ, սպառողների եկամուտները: Երբ սպառողները սկսում են ավելի շատ եկամուտ ունենալ, նրանց մոտ ավել փող է հայտնվում, և ենթադրվում է, որ տվյալ ապրանքի պահանջարկը սկսում է աճել: Երբ մարդիկ սկսում են ավելի շատ սպառել տվյալ ապրանքը, կորը տեղաշարժվում է դեպի աջ:

Ապրանքի պահանջարկի ձևավորման վրա ազդող հաջորդ գործոնը բնակչության թիվն է: Բնակչության թվի աճի դեպքում ենթադրվում է, որ աճում է նաև ապրանքի պահանջարկը, ինչը ևս նպաստում է գծապատկերի մեջ կորի՝ դեպի աջ տեղաշարժվելուն:

Ապրանքի գնի փոփոխությունը բերում է առաջարկի կորի երկայնքով պահանջված քանակի փոփոխության: Այլ փոփոխականների փոփոխությամբ պայմանավորված առաջարկի մեծության փոփոխությունն առաջացնում է առաջարկի կորի տեղաշարժ:

Ազատ շուկայի պայմաններում ապրանքների գները և քանակը որոշվում են առաջարկի և պահանջարկի կորերի հատմամբ: Պակասորդն առաջարկի նկատմամբ պահանջարկի մեծ լինելն է: Երբ պակասորդ կա, սպառողները չեն կարողանում տվյալ պահի գնով իրենց ցանկացած քանակով ապրանքներ գնել: Ավելցուկը պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելի մեծ լինելն է: Երբ ավելցուկ կա, արտադրողները չեն կարողանում տվյալ պահի գնով վաճառել իրենց ցանկացած քանակով ապրանքներ: Հավասարակշռությունը մի վիճակ է, երբ չկան փոփոխության բերող արտաքին գործոններ:


Փող

Փողը համընդհանուր վճարման միջոց է, որը կարող է փոխանակվել ապրանքներով ու ծառայություններով: Փողը նաև արժեքի չափ է, շրջանառության, վճարման, կուտակման միջոց:  Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն: Նյութը, որից պատրաստում են փողը, պետք է լինի որակապես համասեռ (նույնարժեք դրամի առանձին նմուշները չպետք է միմյանցից տարբերվեն)՝1. բաժանելի և միավորելի (մանրելուց և մեծացնելուց փողի հատկությունները չպետք է փոխվեն), 2. պահպանելի (երկար ժամանակ պահելիս չպետք է փոխի իր ֆիզիկական և քիմիական հատկությունները), 3. դյուրակիր (փոքր ծավալում պետք է պարունակի մեծ արժեք), 4. ճանաչելի (հեշտ ու արագ որոշվի տեսակը),5. անվտանգ (պաշտպանված լինի կեղծումից): Մեր օրերում համակարգիչների և արբանյակային կապի շնորհիվ բանկերը մի արժույթը մյուսով փոխանակելիս ամեն օր հսկայական գումարներ են տեղափոխում աշխարհով մեկ:1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում:

Հնում առևտուր անելիս մարդիկ մի ապրանքը փոխանակել են մեկ այլ ապրանքով. այսպիսի փոխանակությունը կոչվում է բնական ապրանքափոխանակում՝ բարտեր: Աստիճանաբար ապրանքների վճարման միջոց են դարձել առավել օգտագործելի մթերքները (աղ, հացահատիկ), առարկաները (թանկարժեք քարեր), կենդանիները (ոչխար, կով) և այլն: Ժամանակի ընթացքում դրանք փոխարինվել են ոսկով ու արծաթով, որոնք չեն արժեզրկվում, գեղեցիկ են և չեն ժանգոտվում: Առաջին դրամները հատվել են մ. թ. ա. VII դարում, Լիդիայում (պետություն էր Փոքր Ասիայի արևմուտքում), այնուհետև՝ Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարսկաստանում, մ. թ. ա. V դարից՝ Հայաստանում: Մետաղե դրամները Հայաստանում տարածվել են հելլենիստական դարաշրջանի սկզբից: Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկական շուկա: Այդ շրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:Մ. թ. ա. III դարի վերջին Ծոփքի հայոց թագավորները հատել են սեփական դրամներ: Հայտնի են Արշամի, Աբդիսարեսի և Քսերքսեսի պղնձե դրամների նմուշներ: Հայկական դրամներ հատվել են Արտաշիսյան թագավորության շրջանում՝ մ. թ. ա. II–I դարերում. գրեթե բոլորի նմուշները պահպանվել են: Տիգրան Բ Մեծի դիմապատկերով դրամներ են հատվել Տիգրանակերտում, Արտաշատում, Ասորիքի մայրաքաղաք Անտիոքում և Դամասկոսում: Հայոց Արշակունի թագավորների դրամանմուշները մեզ չեն հասել: Լոռու թագավորությունում (XI դարի 2-րդ կես) հատվել են հայերեն գրերով պղնձե դրամներ:Միջին դարերում հայկական դրամներ հատվել են նաև Կիլիկյան Հայաստանում (XI–XVI դարեր): Դրանք հայերեն գրությամբ (նշված են Հայոց թագավորի անունը և դրվագման վայրը՝ պետության մայրաքաղաք Սիսը), դիմապատկերներով, կշռային չափերով և անվանումներով արծաթե ու պղնձե, հազվադեպ՝ ոսկե դրամներ են:XVII դարից սկսել են գործածվել թղթադրամները: Սկզբում թողարկվել են միայն խոշոր արժողության թղթադրամներ, ավելի ուշ եվրոպական երկրներում հայտնվել են նաև փոքր արժեքի թղթադրամներ, որոնք շրջանառվում են նաև այսօր:Փողերը հիմնականում պահվում են բանկում, բանկը կատարում է նաև վճարումներ. բանկում հաշիվ ունեցողների լրացրած չեկով համապատասխան գումար է փոխանցում ստացողի հաշվին: Բանկը նաև տոկոսներ է վճարում հաշվետիրոջը՝ նրա փողերը այլ մարդկանց վարկով տրամադրելու դիմաց, որի համար վերջիններս, իրենց հերթին, որոշակի տոկոսներ են վճարում բանկին:Բանկում հաշիվ ունեցողը կարող է իր գնումների համար վճարել վարկային քարտով: Այն փոքրիկ պլաստիկե քարտ է, որի մագնիսական ժապավենի վրա գրանցված են տիրոջ տվյալները: Վերջինս վճարելիս ներկայացնում է վարկային քարտը և ստորագրում հաշիվ, որտեղ նշված է վճարվելիք գումարի չափը: Խանութն այդ հաշիվն ուղարկում է բանկ, որը վճարում է գնումների համար և ամեն ամիս հաշիվ ներկայացնում վարկային քարտի տիրոջը՝ քարտում եղած գումարի չափի մասին:

Բանկերի և նրանց գործունեության մասին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող եւ գործող բանկերի, նրանց եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի) գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման եւ դադարման, ինչպես նաեւ բանկային գործունեության վերահսկողության կարգը եւ պայմանները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը եւ բանկերի գործունեության իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այդ թվում՝ դուստր բանկերը), նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաեւ օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:

Հոդված 3. Օրենքի հիմնական խնդիրները

Սույն օրենքի հիմնական խնդիրը ՝

բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը եւ բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:

Հոդված 4. Բանկ եւ բանկային գործունեություն

1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:

2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը եւ ավանդն ընդունողի անունից եւ ռիսկով դրանք տեղաբաշխելը՝ վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու եւ (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:

Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է :

Հոդված 5. Բանկային ավանդ

1. Բանկային ավանդ է համարվում բանկ ներդրված այն ավանդը, որը, համաձայն գործարքի պայմանների,

ա) ենթակա է վերադարձման հատուցմամբ կամ առանց հատուցման՝ գումարը տրամադրողի (ավանդատուի) առաջին իսկ պահանջով կամ ավանդատուի եւ բանկի միջեւ համաձայնեցված ժամկետում.

բ) չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ.

գ) չի տրամադրվել որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում, կամ որպես պարտավորության ապահովման միջոց:

2. Բանկային ավանդ է համարվում նաեւ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ նման այլ հաշիվը, ինչպես նաեւ

բանկային ավանդի վրա հաշվարկված, բայց ավանդատուին չվճարված տոկոսները կամ այլ հատուցումը:

Հոդված 6. «Բանկ» բառի օգտագործումը

1. «Բանկ» բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառի օգտագործման իրավունքը վերապահվել է օրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «բանկ» բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը բանկային գործունեությանը չի վերաբերում:

2. Բանկերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Հոդված 7. Բանկային միություններ եւ ասոցիացիաներ

Բանկերն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու եւ բանկերի այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բանկային միություններ եւ ասոցիացիաներ եւ անդամակցել դրանց: Բանկային միություններն ու ասոցիացիաները չեն կարող բանկային գործունեություն իրականացնել: Բանկային միությունները եւ ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցման պահից տասնօրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին:

Հոդված 8. Փոխկապակցված անձինք

1. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

ա) նրանցից մեկը մյուսի դուստրն է.

բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին տնօրինող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) տնօրինում են մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

գ) նրանցից մեկի խորհրդի անդամների, տնօրենների կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց մեծամասնությունը հանդիսանում են մյուս անձի խորհրդի անդամներ, տնօրեններ կամ նման պարտականություններ կատարող այլ անձինք:

2. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն:

Հոդված 9. Նշանակալից մասնակցություն

Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝

ա) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելին, եթե տվյալ անձը բաժնետիրական ընկերություն է.

բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակիցն ունի տասը տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ անձը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է.

գ) մասնակցի ձայնը գերազանցում է տվյալ իրավաբանական անձի մասնակիցների ձայների ընդհանուր թվի տասը տոկոսը, եթե տվյալ անձը կոոպերատիվ է:

Հոդված 10. Դուստր բանկ

Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով բանկը համարվում է դուստր, եթե մեկ այլ անձ ունի՝

ա) տվյալ բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելին, եթե տվյալ բանկը բաժնետիրական ընկերություն է.

բ) տվյալ բանկի կանոնադրական հիմնադրամում՝ հիսուն տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ բանկը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է:

Հոդված 11. Բանկերի ինքնուրույնությունը

1. Արգելվում է որեւէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա՝ նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետեւանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Կառավարությունը եւ բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը եւ բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:

4. Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օրտագործումը եւ տնօրինումը, այդ թվում՝ գույքի վերագնահատումը:

Հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Աղխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.

  • աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)
  • աշխատանքի վայրը
  • կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը
  • պայմանագրում նշվում է համախառն վարձատրությունը
  • պայմանագրում նշված լիաժամկետ աշխատանքային դրույքի վարձատրությունը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել
  • աշխատանքը սկսելու ամսաթիվը (եթե նշված չէ, ապա որպես այդպիսին ընդունվում է պայմանագրի ստորագրման ամսաթիվը)
  • աշխատանքային ժամի, այսինքն դրույքի չափը 

Անորոշ տևողությամբ պայմանագիր

Աշխատողի տեսանկյունից առավել շահավետ պայմանագիր է, քանի որ բնութագրվում է սահմանափակ ժամանակահատվածի բացակայությամբ: 

Այս պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի համաձայնությամբ, նշանակված օրվանից: Եթե կողմերը նման որոշում են կայացնում, ապա պետք է գրավոր տեղեկացնեն միմյանց այդ որոշման վերաբերյալ: Գործատուն նաև պարտավոր է նշել պայմանագրի լուծարման պատճառը: 

Ծանուցման ժամկետը կախված է աշխատողի աշխատանքային ստաժից տվյալ գործատուի մոտ և կազմում է՝

  • 2 շաբաթ, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից քիչ
  • 1 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից ավել
  • 3 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է  առնվազն 3 տարի 

Պայմանագրի դադարեցումը չի կիրառվում հղի կանանց, հիվանդների (անաշխատունակության թերթիկով), արձակուրդում եղած կամ այլ հարգելի պատճառներով բացակայող աշխատոշների դեպքում: 

Անորոշ տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: 

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։

    Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։

Աշխատանքի ազատության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի 57-րդ հոդվածի համաձայն`

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։
  2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք։ Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով։
  3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է։ Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք։ Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք։ Մանրամասները սահմանվում են օրենքով։
  4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
  5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է։ Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
    1. այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
    2. զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
    3. յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ[6]։

Բարոյագիտություն

Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական կերպարը ներառում է բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:

Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկա տերմինը երբեմն օգտագործվում է նաև որոշակի սոցիալական խմբի բարոյական և բարոյագիտական նորմերի համակարգի նշանակման համար:

Էթիկայի հիմնական խնդիրները

• Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրը

• Կյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրը

• Արդարության հիմնախնդիրը

• Պատշաճության հիմնախնդիրը

Էթիկական արժեքների դասակարգումը

• Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),

• Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),

• Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը):