Հարևանների օր: Ֆրանսիացիներին անհանգստացնելու վախի լուծումը:(թարգմանություն)

Ուրախության պահեր նույն թաղամասում ապրող բնակիչների միջև:Այն նշվում է մայիս ամսին: Հիանալի հնարավորություն այն ֆրանսիացիների համար, ովքեր ունեն իրական շփման կարիք:

Ֆրանսիացիները և նրանց հարևանները

Մոտիկ ապրող և այնքան հեռու… Viavoice-ի հարցմանը համաձայն,որը հրապարակվել է 2014 թ. մայիսին,10 ֆրանսիացիներից գրեթե 8 -ը հարևանից ակնկալում են մի փոքր ընկերասիրություն:Այս խնդրանքը նախորդում է որևէ այլ ծառայության, օրինակ ՝ սարքավորումների ժամանակավոր վարձույթին, տնային տնտեսությանը օգնելուն կամ նույնիսկ նրանց բացակայության դեպքում ընտանի կենդանիների խնամքին: Արդյո՞ք այստեղից կարելի է անել ենթադրություն, որ ֆրանսիացիներին այդքան էլ դուր չեն գալիս հարևանական հարաբերությունները: Ոչ միշտ:Հարցվածների 41% -ը կամ ֆրանսիական հասարակության գրեթե կեսը պատասխանել են, որ «հարևանների միջև փոխանակման խնդիր չեն տեսնում»:Ուրեմն ո՞րն է խնդիրը:Հարցման ամենակարևոր տեղեկությունն այն է, որ ֆրանսիացիների 33% -ը «վախենում է անհանգստացնել»:Սա կրկնակի ավելի է, քան «ցանկության բացակայությունը»:Եվ հետո, ֆրանսիացիների 23% -ը նշում է «հնարավորությունների բացակայությունը»: Հենց այստեղ է գալիս Հարևանների օրը:

Մի փոքր պատմություն …
Ստեղծվել է 1999 թվականին, Փարիզի 17 -րդ թաղամասի բնակիչ Ատանասե Պերիֆանի կողմից, միջոցառումը նպատակ ունի համախմբել բնակիչներին հյուրասիրության կամ ճաշի շուրջ: Դա հարևաններին ավելի լավ ճանաչելու և մեկուսացման դեմ պայքարելու արդյունավետ միջոց էր: Արդյունքում 2015 թ. միջոցառմանը ներկա էին ավելի քան 1000 քաղաքապետարաններ, որոնց արդյունքում աճեց հետաքրքրված բնակիչների թիվը:Մինչ հարևանության օրը Փարիզում առաջին անգամ անցկացվել է 800 շենքերի 10 հազար բնակիչների հետ, անցյալ տարի այն ներգրավեց 8 միլիոն մարդ Ֆրանսիայում:Գործողության հաջողության ապացույցը այն է,որ այս միջոցառումները արդեն առաջարկում են անցկացնել Բելգիայում, Կանադայում, Թուրքիայում և հարյուրավոր եվրոպական քաղաքներում:

Հարևանների օր 2016

2016 -ին երեկույթը կանցկացվի ուրբաթ օրը մայիսի 27 -ին: 2010 թվականից ընտրված օրը համակարգված կերպով ուրբաթ է լինում: Բայց մինչ այդ ամսաթիվը երեքշաբթի օրը տեղի ունեցավ հարևանների օրը: Օրվա փոփոխությունը խնջույքի կազմակերպումն ավելի հեշտ է դարձնում բոլոր այն բնակիչների համար, ովքեր չեն աշխատում հանգստյան օրերին և ովքեր կարող են հետագայում օգուտ քաղել կիսվելով այս պահի մասին:

Կազմակերպեք հարևանների օր

Եթե ​​ցանկանում եք կազմակերպել այս միջոցառումը ձեր հարևանությամբ, ոչինչ ավելի պարզ չի կարող լինել: Հարկավոր է միայն վերցնել ձեր պաստառը քաղաքապետարանից կամ ասոցիացիայի կայքից:Ասոցիացիան մի քանի խորհուրդ է տալիս ՝ միջոցառումը հաջողակ դարձնելու համար: Ամենաօգտակարներից ՝ կազմակերպությունների մեջ հարևաններին ներգրավելը, առաջադրանքների բաժանումը, բոլորին խնդրելը ուտելու կամ խմելու բան բերել:Մեկ այլ կարևոր կետ ՝ հաղորդակցություն: Գովազդեք ձեր շուրջը. Փակցրեք պաստառը անցման վայրերում (շենքի դահլիճ, խանութներ և այլն), փոքրիկ գրառումներ դրեք ձեր հարևանների փոստարկղերում, ասեք ձեր ծանոթ մարդկանց այդ մասին:

Հոլովումներ

Օր, աղջիկ, կրակ, տարի, արքա, տիկին, հորեղբայր, նախամարդ, դար, ժամանակ, ամուսին, ձի, ուռենի, թագուհի, լուսաբաց, ամիս

վա- օր, տարի, ամիս

ի- կրակ, դար, ժամանակ, լուսաբաց, արքա

Իշխանին վրդովվում էին այն լուրերը, թե շինականները նորից լքում են իր կալվածքները։

Իշխանին վրդովվում էին այն լուրերը ։

Շինականները նորից լքում են իշխանի կալվածքները։

Ինքնաստուգում

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

Հայերեն,ձյուներդ,լույսը,յոթ,ճյուղից,Հայաստան,այտերս,այրվում,այդպես,հյուրընկալ,մանկության,քարայծի,բարությունը,համբերությունն,այս,նայի,աղբյուր,այնպիսի,հարստություն։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակյութ, անասնաբույժ, մեղվաբույծ,համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,հույսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

պայթյուն,հայություն,մայրություն,այժմյան,կայունություն,հարյուրամյա,լայնություն,վայրագություն,յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:

Ակունք-2 ձ 3 բ

բարձունք-2 ձ 5 բ 

խճանկար-4 ձ 5 բ
Անդունդ-2 ձ 4 բ
Հրաժեշտ-3 ձ 5 բ
Պայթյուն-2 ձ 5 բ
Դաստիարակ-4 ձ 5 բ
Մանրէ-2 ձ 3 բ
Սրբատաշ-3 ձ 5 բ
Հյուլե-2 ձ 3 բ
Անընդհատ-3 ձ 5 բ
Սրընթաց- 3 ձ 5 բ
Մերթընդմերթ-3 ձ 8 բ
Մտավոր-3 ձ 4 բ
Դազգահ-2 ձ 4 բ

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզիակ, Սուքիաս, կրեա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասեան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիսնոս, անցեալ, Ազարիա, Անանյա, Եղիա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,
Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելիա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարյան,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացեոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Առաջադրանք 19.03

Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլում էին լեռն ի վեր ձգված օձապտույտ նեղլիկ

արահետով

և ամեն քայլափոխին փնչում:

ձգել

ուտել

արահետ

քայլել

Գավառական այդ քաղաքում տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկ էին ` ամերիկահայերը,որոնք իրենց հետ բերել էին միայն արտաքին տարազ,մի քանի անգլերեն բառ և ծամածռած բերաններ։

Ծամածռել,վերադառնալ,քաղաք,ինքը

Շատ դառնություններ էին կյանքի թողել ,ճանապարհին՝երեսիս փակված դռներ,ծաղր ու հեգնանք, կյանքով լի ժպիտներ,կատակով քոզարկված չարախուսություններ:

քողարկել,կյանք,արհամարանք,փակել

Բայց մի անգամ գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ. ձորահովիտը լցվեց ծաղիկներով և ձորնել կոչվեց Ծաղկաձոր:

լցնել,գարուն,կոչել,ձոր

գորգապատ,տաղանդաշատ,վկայագիր,դողդոջ,փեսատես,ավանդապահ

վիշապագորգ

բազմատաղանդ

դատավկա

սրտադող

տնփեսա

գաղտնապահ

Մայրենիի օրեր

• Երկիւղ թերահաւատութեան է նշանակ

Երկյուղը թերահավատության նշան է

Նեղութիւնք զհամբերութիւն գործեն։

Նեղությունները համբերություն են կերտում

• Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք։

Շատ են կանչվածները, բայց սակավ՝ ընտրյալները

Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։

Բոլոր չար բաները մարդու միտքն են մտնում տգիտությունից

• Տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ։

Տվեք կայսրինը՝ կայսերին և Աստծունը՝ Աստծուն

• Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը

Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։

Մարգարեն իր գավառում պատիվ չունի

• Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ

Իմ վկայությունը ճշմարիտ է, քանզի գիտեմ թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում

• Իմաստուն կանայք շինեցին տունս, իսկ անզգամքն ձեռօք իւրեանց կործանեցին

Իմաստուն կանայք տներ շինեցին, իսկ անզգամներն իրենց ձեռքերով կործանեցին։

• Վա՛յ որ պահէ զագահութիւն չար ի տան իւրում։

Վայ նրան, ով չար ագահությունը պահում է իր տանը

• Մի՜ նիւթեր բարեկամի քում չարիս, որ հեցեալ եւ յուսացեալ իցէ ի քեզ։

Դավեր մի՛ նյութիր քո բարեկամի դեմ, որ հույսը դրել է քեզ վրա

Մեր նոր աշխարհը

Մինչև 2020 թվականի սկիզբը,մենք բոլորս կարծես թե ապրում էինք ամենասովորական կյանքով:Ունեինք մեր առօրյան,ուսումը,աշխատանքը,շփումը,ընկերների հետ,ճամփորդությունները և ճամբարնները:Ամեն ինչ հանգիստ և սովորական էր թվում, մինչ վարակի մասին առաջին լուրերը:Բոլորին թվում էր,թե ոչ լուրջ բան է,որ ամեն ինչ շատ արագ կկարգավորվի:Հիմա,ինչպես նկատում ենք շատ բան չի փոխվել:Բոլորս զերծ ենք մնում ամեն ինչից,զրկվել ենք ճամփորդություններից և մեծ հավքներից,համերգներից:Ամբողջ աշխարհը մեկ ակնթարթում փակվեց իրենց տանը,զրկվեց սովորական առօրյաից:Ոչ մի բան չէր մնում,բացի սրտատրոփ լուրեր սպասելուց:
Վերադառնալ մեր նախորդ կյանքին ,կարծում եմ հնարավոր չէ:Նախորդ առօրյաի սովորությունները կվերականգնվեն շատ ամիսներ անց,բայց աշխարհը,երկիր մոլորակի կյանքը՝ոչ:Տուժեցին համաշխարհային տնտեսությունը,տուրիզմը և այլն:Այս ամենի վերականգման համար հարկավոր է համբերություն և մեծ աշխատանք:
Հիմա արդեն իրավիճակը մի փոքր մեղմացել է:Փորձում եմ հեշտ տանել այս ամենը:Արդեն հաճախում ենք դպրոց,շփվում ենք միմյանց հետ:
Ամբողջ սրտով ուզում եմ հավատալ,որ այս ամենը մի օր կավարտվի,և մենք կլսենք <<մենք ամբողջությամբ հաղթահարեցինք թագավարակը>> լուրը:

Ավետիք Իսահակյան/Մեկը չեղավ, որ իմանար վշտերս

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Personne ne connaissait mon chagrin

Personne ne connaissait mon chagrin.
Il guérira mes blessures d’une main douce.
Il n’y avait personne pour caresser mes roses,
Donnez-moi un arôme doux, donnez-moi une couleur rose sur mes chansons.


Je donnerai ma vie avec un baiser de mon coeur
Quelqu’un pour me comprendre et m’aimer !
Qu’est-ce que «sacré», «inestimable» dans le pays?
Plutôt que de mourir que d’être désintéressé.


Mais j’ai beaucoup aimé et pleuré dans ma vie.
Il n’y avait personne pour me pleurer,
Un cœur aimant aspire, aspire
Il n’y avait personne pour caresser mes roses