Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հռչակագիրը

Գրավոր  վեր հանե՛ք հռչակագրի ամենակարևոր դրույթները:Գնահատե՛ք այդ փաստաթղթի կարևորությունը անկախության կերտման գործընթացում:

1990 թվականին Հայաստանում բացվել էր նորընտիր գերագույն խորհուրդը։ Նստաշրջանը սկսվում է հուլիսի 20ից։ Օգոստոսի 4ին Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է գերագույն խորհրդի նախագահ, իսկ խորհրդի նախագահ ՝ Վազգեն Սարգսյանը։ Եվ այս դեպքերից հետո վերջ է դրվում Խորհրդային միությանը իսկ 1990 թվականի օգոստոսի 23-ին ըդունվում է հռչակագիրը գերագույն խորհրդի կողմից։ Այն ունի 12 հոդված որտեղ նշվում են Հայաստանի քաղաքական — տնտեսական — մշակութային զարգացումները։

Քաղաքականում ասվում է, որ սկիզբ է դրվել Հայաստանի երրորդ հանրապետությանը։

Իսկ հատուկ հոդվածում նշվում է որ հռչակագրի կետերը և օրենքները ավելի ծանրակշիռ են քան ԽՍՀՄ ի օրենքները։ 

Տնտեսականում ասվում է, որ հողը, ընդերքը պատկանում է հայ ժողովրդին։

Նաև կար հատուկ կետ նվիրված զինված ուժերին, ըստ որի ԽՍՀՄ ը պետք է Հայաստանին զորք բերեր պետք եղած ժամանակ։

Մշակութային բաժնում ասվում է որ հայերի պետական լեզուն հայերենն է և ամբողջ գործավաությունը պետք է կատարվի պետական լեզվով։

Եկեղեցին վերականգնում է իր դիրքերը։

Մինչև Սահմանադրության ընդունումը գլխավոր փաստաթուղթն էր Հայաստանում։

Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին

Ֆաշիզմի դեմ մղվող պայքարին ակտիվ մասնակցություն ցույց տվեց նաև հայ ժողովուրդը։

Պատերազմի տարիներին 1 միլիոն 320 հազար բնակչություն ունեցող Խորհրդային Հայաստանից բանակ զորակոչվեցին մոտ 600 հազար հայորդիներ[189][190]։ Նրանցից կազմավորվեցին 76, 89, 261, 390, 408 և 409-րդ դիվիզիաները[191]։ Հայկական դիվիզիաները և խորհրդային բանակի այլ զորամիավորումներում ծառայող հայերը մարտնչում էին բոլոր ռազմաճակատներում և զորատեսակներում՝ ցամաքային, տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն։ Նրանք Կարմիր բանակի մյուս զորամիավորումների հետ կռվեցին Կովկասի պաշտպանության համար, իսկ հետագայում մասնակցեցին Ռուսաստանի տարածքների, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձբալթիկայի, Բալկանների, Լեհաստանի, Կենտրոնական Եվրոպայի և Գերմանիայի ազատագրմանը։ Միակ դիվիզիան, որ մասնակցեց Բեռլինի գրոհին 89-րդ դիվիզիան էր՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Պատերազմի զոհվեցին ավելի քան 250 հազար հայորդիներ։

Հայ ժողովրդի 107 անձնուրաց զավակներ արժանացան ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը դարձան կրկնակի հերոսներ։ 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան Առաջին ռազմաճակատի հրամանատարն էր։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան)։ Ընդ որում Խորհրդային Միությունում առաջինը Հ. Իսակովին շնորհվեց ռազմածովային ուժերում եղած ամենաբարձր կոչումը։

Պատերազմին եռանդուն մասնակցություն ունեցավ նաև սփյուռքահայությունը։ Նրանք ԽՍՀՄ դաշնակիցների բանակում մարտնչում էին գերմանա-իտալական ֆաշիստների և ճապոնական բանակի դեմ՝ պատերազմի բոլոր թատերաբեմերում։ Միայն ամերիկյան բանակի շարքերում պատերազմին մասնակցեց 18.5 հազար հայ։ Բազմաթիվ հայեր մասնակցում էին Դիմադրության շարժմանը[նշում 1]։ Սփյուռքահայությունն ակտիվ մասնակցեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար միջոցների հանգանակմանը և բազմաթիվ այլ միջոցառումների։Թեև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեզոք էր և չեր մասնակցում ռազմական գործողություններին, այդուհանդերձ Թուրքիան Գերամանիայի դաշնակից։ Պատերազմի ավարտին, երբ Գերմանիան արդեն փաստացի պարտվել էր, հայ մտավորականությունը սփյուռքում և Հայաստանում բարձրացրեց Արևմտյան Հայաստանի շրջանների Խորհրդային Հայաստանին վերդարձնելու հարցը։ 1945 թվականի մարտի 19-ին ԽՍՀՄ կառավարությունը չեղյալ է հայտարարում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված չեզոքության պայմանագիրը, իսկ նույն տարվա հունիսին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմը ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանին ներկայացնում է տարածքային պահանջներ։ Թուրքիան սկզբից դիմում է Մեծ Բրիտանիային, իսկ այնուհետև ԱՄՆ-ին՝ օգնության համար։

1960թ Սովետական Հայաստանում սկսվեց ինքնագիտակցության զարթոնք

Քաղաքական բռնություն

Քաղաքական բռնությունը քաղաքական ճնշման ձևերից մեկն է՝ մարդկանց վիճակի վատթարացման գիտակցած տեսքով, որն իրականացվում է անհիմն պատճառներով պատժի տեսքով, օրինակ՝ գնդակահարման միջոցով։

Ըստ որոշ հաշվարկների՝ 1930-ական թվականներին Հայաստանում բռնության են ենթարկվել շուրջ 15000, որոնցից մեկ երրորդը՝ 5000 հոգի գնդակահարվել են։

Ներկայցնել որևէ քաղաքական գործչի,մտավորականի,հասարակական անձի ով զոհ է դարձել բռնաճնշումների ժամանակ:

Բացի ընդիմադիր մտավորականության, բռնաճնշումների էին ենթարկվում նաև պետական գործիչները։ Օրինակ՝ այդպիսի ճակատագրի արժանացավ Աղասի Խանջյանը, ով 1930-1936 թթ․ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարն էր։ 1932 թվականին Խանջյանի դեմ ազգայնականության մեղադրանք է առաջադրում, քանի որ մեկ տարի առաջ նա դեմ էր արտահայտվել Ստալինի որոշմանը, ըստ որի Բերիան նշանակվում է Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար։

Ըստ պաշտոնական վարկածի, որը հրապարակել է Անդրկովկասյան տարածքային կոմիտեն հուլիսի 11-ին՝ Խանջյանը ինքնասպանություն է գործել Թբիլիսի գործուղման ժամանակ սեփական քաղաքական սխալներից ճնշված։ 

Ըստ ձեզ ինչն էր ստիպոիմ ԽՍՀՄ ղեկավարությանը գնալ նման քաղաքականության ճանապարհով:

Քանի որ Սովետական միության կազմավորման առաջին տարիներին որոշ հանրապետությունները չնայած նրան որ արդեն «սովետականացվել» էին, դեռ կար ընդիմադիր զանգված, որոնք համաձայն չէին նոր հաստատված ռեժիմի հետ։ Հիմնականում այդ ընդիմադիր զանգվածների շարքերում էին մշակույթային, հոգևոր և քաղաքական մտավորականություններն էր, որոնք մեծ վտանգ էին ներկայացնում այն ժամանակ դեռ չկայացած Սովետական միության համար։ 

Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում

1920-1950-ականներին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք ընդգրկել են Հայաստանի ողջ բնակչությունը, այդ թվում հանրապետության ղեկավարներին, հոգևորականությանը, մտավորականությանը և ունևոր գյուղացիներին։ Բռնաճնշումները ընդգրկում էին հակահեղափոխական գործունեության, լրտեսության, հակախորհրդային քարոզչության կասկածանքով մարդկանց հետապդնումները, ինչպես նաև գույքի պետականացմանը, բնակչության բռնի տեղահանմանը խոչընդոտող կուլակների հետապնդումները։

Բռնաճնշումները, որոնք գագաթնակետին էին հասել 1936-1938 թվականներին (Մեծ տեռոր կամ եժովշչինա), իրականացվում էին ՆԳԺԿ մարմինների մասնակցությամբ` համաձայն վերադաս մարմինների հրահանգների։

այաստանում ստալինյան բռնաճնշումների ամբողջական ուսումնասիրությունը հնարավոր դարձավ 1990-ականների սկզբներին ՀՀ ԱԱՆ արխիվը բացելուց հետո։ Այն կատարվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի առաջին նախագահ Հուսիկ Հարությունյանի օրոք (ով 1949 թվականի հունիսի 14-ին ընտանիքի անդամների հետ աքսորվել էր Հայաստանից)։ Այդ աշխատանքներն առավել ակտիվացան ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, ում պապը 1937 Մեծ տեռորի զոհերից էր։ Մասնավորապես, հրապարակվեցին բազում հոդվածներ, տպագրվեցին գրքեր, նկարահանվեցին փաստագրական ֆիլմեր և այլն[1]։

Սանձազերծված ստալինյան բռնաճնշումների ուսումնասիրությունը Հայաստանում փաստացի սկսվել է 1990-ականների սկզբներին, երբ բացվել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության համապատասխան արխիվը։ Այդ տարիներին եղան բռնության ենթարկված բազմաթիվ անձանց մասին հրապարակումներ (Հր. Ավետիսյանի, Ա. Վիրաբյանի, Ա. Սաքանյանի, Ա. Հովհաննիսյանի, Կ. Խալատովայի, Ստ. Ղարիբջանյանի, Դ. Գասպարյանի և այլոց հոդվածները), սակայն երևույթն ամբողջությամբ այդպես էլ չներկայացվեց։ Հրապարակվել են նաև այդ ժամանակաշրջանի Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող արժեքավոր փաստաթղթեր։

1937-1938 Մեծ տեռորը Հայաստանում

1920-ականների ԽՍՀՄ ներքաղաքական կյանքի հիմնական հետևանքներ էր Լև Տրոցկու վտարումը երկրից և տրոցկիզմի ջախջախումը։ Սակայն մենատիրական իշխանության գնացող Ստալինը այլևս կանգ չէր առնում։ Նա, օգտագործելով անգամ երկրի տնտեսական ծանր վիճակը իր նպատակներին հասնելու համար, արդեն 1929 թվականի վերջին և հատկապես 1930-ականների սկզբներին համատարած կոլեկտիվացման ծրագրի իրագործմանը զուգահեռ իրագործեց առաջին զանգվածային բռնությունները երկրում։ Տնտեսական խնդիրները վարչարարական միջոցներով լուծելուն զոհ գնացին հարյուր հազարավոր մարդիկ, միաժամանակ տեղի էին ունենում առաջին քաղաքական դատավարությունները, որոնցով, մեկը մյուսի հետևից Ստալինը ասպարեզից հեռացնում էր իր հնարավոր քաղաքական մրցակիցներին։

Հասկանալի պատճառներով 1930-ականներին Հայաստանում կատարված իրադարձությունները դեռևս ըստ հարկի ուսումնասիրված չեն։ Առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդային բռնատիրական տարիներին փակ էին տվյալ ժամանակահատվածին վերաբերվող բազմաթիվ արխիվային փաստաթղթերը։ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից ի վեր շատ արխիվներ (ՀՀ ԱԱՆ-ի, ՆԳՆ-ի, ՀՔԿՓԿՊԱ-ի և ՊԿՊԱ-ի նախկինում գաղտնի արխիվները), որոնք հնարավորություն են տալիս հանգամանորեն և հիմնավոր լուսաբանել Հայաստանի նորագույն պատմությոան այդ ժամանակահատվածը։

Զոհերի թիվը
1930-ականների սկզբին ԽՍՀՄ-ում, ինչպես նաև խորհրդային ռուսական լծի տակ գտնվող Հայաստանում, ծավալվեց համատարած կոլեկտիվացման շարժումը, որի ընթացքում էլ ծայր առան զագնվածային բռնությունները։ Դրանք, որոշ ընդմիջումից հետո, առավել լայն և դաժան բնույթ ստացան 1937-1938 թվականներին, ստանալով Մեծ տեռոր անվանումը, երբ վերջնականապես ձևավորվեց Ստալինի մենատիրական համակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ում 1930-ականների բռնաճնշումների քանակի գնահատականը չափազանց տարբեր է, սակայն ըստ վերջին տարիների հրապարակումների, որոնք հենվում են արխիվային տվյալների վրա, այդ թիվը հասնում է 6-7 միլիոն մարդ

ՀՀ -ի դրությունը 1920թթ և 2020թթ-ին

1920 թթ-ին,երբ ձևավորվել էր ՀՀ առաջին հանրապետությունը,Հայաստանը կանգնել էր բազմաթիվ դժվարությունների առաջ՝սով,արտագաղթ,ընտանիքների և բնակիչների անպաշտպանություն:
Կառավարությունը փորձում էր վերականգնել որոշ տարածքներ Սևրի պայմանագրով:
Հիմա ևս կա տարածքային խնդիր:

Վարում էին արտաքին քաղաքականություն, ստեղծվել են պատվիրակություններ՝
Հայոց ազգային պատվիրակություն,որը պաշտպանում է արևմտահայերի շահերը,
ՀՀ պատվիրակություն պաշտպանում է հենց ՀՀ-ի շահերը

Ներկա պահին արտաքին քաղաքականությունը բացակայում է: Երկրում հետպատերազմյան քաոս է տիրում:Անցկացվում է կառավարության փոփոխում,որը իմ կարծիքով ավելի կբերի անկման:

Պատերազմների գլխավոր պատճառները 21րդ դարում

Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով: (c)wikipedia

Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ցանկությունն է օգտագործել զինված պայքար ՝ տարբեր արտաքին և ներքին քաղաքական նպատակներին հասնելու համար:

Տնտեսական օգուտ
Հաճախ պատերազմները ծագում են այն ժամանակ, երբ մի երկիր ցանկանում է տիրապետել այլ երկրի հարստությանը:
Կարող են լինել այլ պատճառներ, բայց ինչպիսին էլ որ դրանք լինեն, բոլոր պատերազմներում միշտ ցանկալի է տնտեսական շահ, նույնիսկ եթե հակամարտության կողմերը խոսում են այլ պատճառների մասին:

Նոր տարածքների միացում
Տարածքները կարող են լինել բուֆերային գոտիներում երկու պատերազմող պետությունների միջև:
Անուղղակի պատերազմ է մղվում նաև բուֆերային գոտիների շուրջ, որը ոչ թե հենց պատերազմող պետությունների, այլ պատերազմող երկրների և երրորդ կողմերի միջև է:Այսպիսի դրություն է հիմա Հայաստանում:

Յուրաքանչյուր երկիր աջակցում է հակառակորդներից մեկին ՝ կախված նրանից, թե որն է ավելի շատ իր շահերից բխող:

Կրոն
Կրոնական հակամարտությունները շատ խոր արմատներ ունեն: եթե տարաձայնությունները գոյություն ունեն վաղուց, բայց հակամարտությունն սկսում է անսպասելիորեն և բռնի կերպով :
Կրոնական պատերազմները կարող են ունենալ նաև այլ պատճառներ ՝ ազգայնականություն կամ վրեժխնդրություն:

Ազգայնականություն
Ազգայնականությունը փորձ է ապացուցելու, որ ձեր ազգն ու երկիրը ավելի լավն է, քան մեկ այլ, և ուժի օգնությամբ: Սա հաճախ ասոցացվում է ներխուժման հետ:

Վրեժխնդրություն
Պատմական անարդարություն ընկալվողը պատժելու ցանկությունը ձգտում է լինել նման դեպքերում պատերազմ սկսելու հիմնական սկիզբը

ԱՄն-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը», — հայտարարել է Բայդենը՝ այդպիսով դառնալով Ամերիկայի առաջին նախագահը, որը 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի սպանություններն անվանեց Ցեղասպանություն>>

Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրներ

Այսպիսով Հայոց Ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ն: Այդ լուրը լսելով բազմաթիվ հայեր շատ ոգևորվեցին,կարծելով,որ դա Հայաստանին մեծ բան կտա:Սակայն դա ուղղակի հիշեցումներ ամբողջ աշխարհին կատարվածի մասին:

Այսօր ԱՄՆ-ն գերտերություն է,և միգուցե այլ երկրները և նրանց ներկայացուցիչները նույնպես հետևեն նրա օրինակին:

Տիգրան Հայրապետյան համառոտ կենսագրություն

Տիգրան Արտյուշայի Հայրապետյան ծնվել է մարտի 18-ին 1964թ, Երևանում: Եղել է հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան։
Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։
Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Ինչու և ինչպես դառնալ դիվանագետ

Դիվանագիտություն:Շատերը ընտրելով այս մասնագիտության ճյուղը, հրապուրված են լինում մասնագիտության հետաքրքրությամբ, և ինչու չէ նաև գեղեցիկ կյանքով արտասահմանում։ Սակայնդեպի այդ մասնագիտությունը տանող ճանապարհը շատ դժվարանցանելի է ։ Այսօրվա հայ դիվանագետների համար շքեղ կյանքը այդքան էլ հեշտ չի տրվում։ Դիվանագիտությունը բյուդջետային աշխատանք է, եթե չես օգտվում պետության շահերից։

Դիվանագիտությունը դա շատ պարտաճանաչ և ծանր աշխատանք է,որի համար պետք է օժտված լինել՝բարձր կուլտուրայով,լայն մտահորիզոնով,անալիտիկ մտածելակերպով և այլն:

Անհրաժեշտ է համակարգել և մշակել ուսման ծրագիրը պետական մակարդակով:

Հայ ազատագրական պայքարի նոր փուլը

Ազատագրական պայքարի սկզբին նպաստեեցին երկու գործոն՝ արտաքին և ներքին ։Հայկական հողերի մեծ մասը նվաճված էր Օսմանյան կայսրության կողմից ,հայ ժողովուրդը հեշտ չէր կարող տանել։ Կայսրությունը թուլացել էր և դա հայերի համար մեծ հնարավորություն էր ,պայքարներին դրվում է սկիզբ։
1677 թվականին Էջմիածնում կազմակերպվում է գաղտնի ժողով ,Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ ,այնտեղ քննարկվում են հենց ազատագրական պայքարները և որոշում է կայացվում փորձել աջակցություն ստանալ դրսից ,քանի որ միայնակ հնարավոր է պարտություն կրեինք։
Եվրոպա մեկելու նպատաով Կոստանդնուպոլիս է ուղարկվում պատվիրակություն,որի գլխին կանգնած է լինում հենց Հակոբ Ջուղայեցին,նրանց հետ է մեկնում նաև Իսրայել Օրին ։Ճանապարհորդության ընտացքում մահանում է Հակոբ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադառնում է Հայաստան ,կորցնելով գլխավորին,սակայն նրանց հետ չի վերադառնում Օրին։Նա շարունակում է ճանապարհը դեպի Պոլիս ,ապա Եվրոպայի երկրներ(Իտալիա,Ֆրանսիա, Գերմանիա)։Եվրոպայում է անցկացնում հետագա քսան տարին փնտրելով աջակցություն։Գերմանիայում նրա խնդրանքին պատասխանում է կայսր-ընտիր իշխան Հովհան Վիլհելմը ,ով հավաստիացնում է ,որ կօգնի ու Օիին ուղարկում է հետ հայրենիք։

Հայաստան վերադառնալուց հետո 1699-ին, նա հրավիրում է ժողով Անգեղակոթում,որտեղ որոշվում է Իսրաելին ուղարկել Եվրոպական քաղաքներ բանակցություններ վարելու համար ։ Իսրայել Օրին կազմում է երեսունվեց կետից բաղկացած Պֆալցյան ծրագիր ու ներկայացնում է Հովհան Վիլհելմին,ով տալիս է իր համաձայնությունը ,սակայն ուղարկում է Ավստրիա և Ֆլորենցիա ,որպեսզի հաստատեն Հայաստանին հասանելիք օգնությունը։Օրին այդպես էլ հաջողության և օգնություն չի հասնում եվրոպական երկրներում ,քանի որ Ավստրիան չի հասատատում ծրագիրը։Անհաջողությունից հետո ՝1701-ին մեկնում է Ռուսաստան ,բանակցում Պետրոս առաջինի հետ,ներկայացնում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի ազատագրման ծրագիրը ՝ Մոսկովյան ծրագիրը ,բայց քանի որ Պետրոս առաջինը գտնվում էր պատերազմական իրավիճակում՝Հյուսիսային պատերազմ,նա խոստանում է օգնել պատերազմից հետո,իսկ Օրուն ուղղարկում է Պարսկաստան տեղի իրավիճակին ծանոթանալու համար։Պարսկաստանից հետ դառնալու ճանապարհին ,Ռուսաստանի հետ բանակցելու նպատակով Իսրայել Օրուն է միանում Եսաի Հասան Ջալալյանը ,սակայն 1709 թվականին Օրին մահանում է ,իսկ իր պատվիրակությունը վերադառնում Հայաստան։

Ձեր կարծիքով հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը  պետք է կապեին Եվրոպայի, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/

Իմ կարծիքավ ավելի շահավետ և սպասելի կլիներ փորրձել և ստանալ օգնություն Եվրոպայից,քանի որ Ռուսաստանը արդեն իսկ պատերազմական վիճակում էր գտնվում:

Մերոնք

Չկա մի ընտանիք, որի ճակատագիրը չէր անցնի Հայրենական մեծ պատերազմի փորձությունների միջով:

Իմ նախապապի հորը, Հայոց ցեղասպանության ժամանակ բռնել են թուրքերը,կտրել են նրա կոկորդը և գցել են Արաքս գետը: Հրաշք է կատարվել,նա ողջ է մնացել և կարողացել է փախչել:

Տարիներ անց նրա որդին,Արմենակը սովորում է ռազմական ուսումնարանում:1939 թվականին մասնակցել է Սովետա-ֆիննական պատերազմին: Իսկ հետո միանգամից Հայրենական պատերազմին:Մինչև 1944 թվականը նա կռվում էր, երբ նա վիրավորվեց Կուրսկի մերձակայքում, նա ստացավ հաշմանդամություն և այլևս չկարողացավ կռվել, նա տեղափոխվել էր Տամբով քաղաքի հիվանդանոց: Այնտեղ հանդիպել է իր ապագա կնոջը:

Պատերազմից հետո վերադարձավ հայրենիք,Էջմիածին շրջանի «Ապագա» գյուղ: Արմենակը ունեցել է 4 որդի,և մահացել է 2001 թվականին:

Արմենակ Հարությունի Ավետիսյանի պարգեւատրումները: