Հոդված 27

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.
Եթե անձը կատարել է հանցագործություն և կա դրա ապացույցը, ապա նա պետք է զրկվի ազատությունից։

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.
Երբ անձը չի ենթարկվում դատարանին կամ դատարանի իրավաչափ կարգադրությանը, ուրեմն նա չի հարգում օրենքները և պետք է զրկվի ազատությունից։

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
Եթե անձը չի ենթարկվում ՀՀ Սահմանդրության օրենքներին, ապա պետք է նրան ազատությունից զրկել։

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
Եթե ապացուցված չէ անձի մեղավոր լինելը, ապա կարելի է ուղղակի սահմանափակել իր ազատությունը։

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.
Անչափահասը դեռ չկայացած և ձևավորվող մարդ է և նրան չի կարելի դաստիրակչական հսկողություն հանձնել։ Այս դեպքում ազատությունից թղ զրկվի հանձնողը, ոչ թե անչափահասը։

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.
Հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը ունեցողը կարող է սահմանափակել իր ազատությունը, իսկ վերևում նշված մնացացծները՝ զրկվել ազատությունից։

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
Պետք է զրկել ազատությունից, որովհետև չգիտես թե ինչ նպատակով է արել դա։

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:
Համամիտ եմ այս կետի հետ, քանի որ չի կարելի մարդուն զրկել ազատությունից առանց պատճառ կամ առանց այդ պատճառը իրեն ասելու։

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:
Այս կետի հետ համաձայն եմ, քանի որ ընտանիքը, ընկերները, ծանոթները կարող են անհանգստանալ, և իմ կարծիքով պարտավոր են իմանալ դրա մասին։

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
Եթե դատարանը որոշի, որ անմեղ է կամ ոչինչ չկարողանա անել, ապա այո, ազատությունից զրկված մարդը ազատ է։ Բայց կարելի է նրա ազատությունը սահմանափակել։

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
Համաձայն եմ, քանի որ լինում են դեպքեր, երբ անպատճառ մարդուն զրկում են ազատությունից և բաց թողնում միայն 24 ժամ անց։

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Այո, ոչ բոլորը կարող են լիովին կատարել իրենց քաղաքացիաիրավական պարտավորությունները։

Թեստային առաջադրանք իրավունքից

1. Ազգային ժողովն ո՞ր իշխանությունն է իրականացնում

Օրենսդիր

2․Ազգային ժողովը ո՞ր իշխանության վրա է վերահսկողություն իրականացնում

Գործադիր

3․Ազգային ժողովը կազմված է առնվազն քանի՞ պատգամավորից

Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից:

4․Ազգային ժողովը ո՞ր ընտրակարգով է ընտրվում:

Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: 

5․Ազգային ժողովը քանի՞ տարի ժամկետով է ընտրվում

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

6․Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն իրականացվում է թե՞ ոչ:

Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում:

7․Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները ո՞վ է նշանակում:

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

8․Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն ո՞ր ոլորտներում

Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

9․Պատգամավորը կարող է զբաղեցնել ի՞նչ պաշտոններ

Պատգամավորը կարող է զբաղվել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքներով։

10․Պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար կարո՞ղ է պատգամավորը հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել

Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

 11․Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում ինչպե՞ս կարող է հարուցվել

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: 

12․Պատգամավորի լիզորությունների դադարումը և դադարեցումը

Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

13․ԱԺ նախագահ ո՞վ կարող է լինել
Ազգային ժողովի կողմից:

14․ԱԺ նախագահը քանի՞ տեղակալ կարող է ունենալ

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է նրա երեք տեղակալ:

15․Ընդդիմադիր խմբակցության կազմից կարո՞ղ է ԱԺ տեղակալ ընտրվել

Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

16․ԱԺ-ն ինչպե՞ս է ընդունում պետական բյուջեն

Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ:

17․ԱԺ-ում պատգամավորները բացի բանավոր հարցերից, ուրիշ ինչպե՞ս կարող են միմյանց հարցեր ուղղել

Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

18․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում ռազմական դրություն հայտարարել

Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

19․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում արտակարգ դրություն հայտարարել

Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

20․Ո՞ր իշխանությանն է վերապահված վերացնել ռազմական կամ արտակագրգ դրությունները

Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական և արտակարգ դրությունները։

Սահմանադրական կարգի հիմունքները

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանը և այնտեղ ապրող ժողովուրդը անկախ են և ազատ:

Հոդված 13 Արտաքին քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Պետությունը վարում է արտաքին քաղաքականություն,որպեսզի այլ պետությունների հետ լինի բարիդրացիական հարաբերությունների մեջ

Հոդված 16 Ընտանիքի պաշտպանությունը
Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Ընտանիքը որպես ամեն պետության որոշիչ մասնիկներ ,գտնվում է պետության պաշտպանության տակ:

Հոդված 20 Հայաստանի Հանրապետության պետական լեզուն
ՀՀ-ի պետական լեզուն Հայերենն է

Հոդված 22 Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը
ՀՀ-ի մայրաքաղաքը Երևանն է

Հոդված 24 Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

ՀՀ-ում կյանքի իրավունք ունեն բոլորը,ոչ-ոք չի կարող մահապատժի ենթարկվել

Հոդված 33 Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

ՀՀ-ում բոլորը կարող են ազատ և գաղտնի հաղորդակցել.Գաղտնալսությունը հնարավոր է միայն այն դեպքում,երբ դատարանի թույլտվությամբ պետությունը փորձում է կանխել հանցագործի

ՄԱԿ և Հայաստան


1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները /UNDAF guidelines/, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկումկազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Վերջին 25 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝

  • Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում
  • Պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից
  • Վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը
  • Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը
  • Ընդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունը
  • Կրթությունը դարձրել է ավելի ներառական
  • Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:
  • Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար
  • 75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը 

2016-2020 թվականների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայելու, որպեսզի

  • 0-6 տարեկան խոցելի աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար հասանելի դառնան որակյալ, ներառական, առողջապահական և սնուցման ծառայությունները
  • Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից
  • Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգում
  • Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա
  • Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ
  • Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը
  • Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ

Այս օրակարգը կազմված է նպաստելու Հայաստանի 2014-2025 թվականների զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերին և ռազմավարություններին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես վստահելի գործընկեր, երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող անկախ դերակատար, աջակցում է, որպեսզի ամենախոցելի երեխաների խնդիրները ներառվեն պետական քաղաքականության մեջ՝ գործընկերներին հրավիրելով երեխաների իրավունքների վրա հիմնված օրակարգի շուրջ և տրամադրելով բարձր մակարդակի միջազգային մասնագիտական փորձ:

Աղբյուր: https://www.unicef.org/armenia/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6

ՅՈՒՆԵՍԿՈ

Ընդհանուր տեղեկություններ Յունեսկոյի մասին Հայաստանում

1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը` Սահմանադրությունը (Կանոնադրությունը), որն ուժի մեջ է մտել 1946 թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով:

Այսօր Կազմակերպությունն ունի 195 լիիրավ և 10 ասոցացված անդամ:

Համաշխարհային ժառանգության ցանկի ամենակարևոր նպատակն է պահպանել և հայտնի դարձնել յուրահատուկ օբյեկտները, և անկողմնակալության համար կազմված են եղել գնահատության չափանիշները:

Մշակութային չափանիշեր

• • I. Օբյեկտը մարդկային ստեղծագործական գլուխգործոց է։

• II. Օբյեկտը վկայում է մարդկային արժեքների տվյալ ժամանակահատվածում կամ որոշ մշակութային բնագավառում, ճարտարապետությունում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արվեստում, քաղաքների պլանավորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցության մասին։

• III. Օբյեկտը ունիկալ է կամ առնվազն բացառիկ՝ մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է։

• IV. Օբյեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմության զգալի մաս։

• V. Օբյկետը մարդկային ավանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի և ծովի ավանդական օգտագործումով, ելնելով մշակույթի (կամ մշակույթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների օրինակ, հատկապես եթե բնությունը դարձել է խոցելի անշրջելի փոփոխությունների ուժեղ ազդեցության պատճառով։

• VI. Օբյեկտը ուղղակիորեն կամ մասամբ կապված է իրադարձությունների կամ գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, համոզմունքների, գեղարվեստական և գրական հետ, և ունի համամարդկային նշանակություն։ (Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ ևս մեկ չափանիշի, կամ չափանիշների հետ։)

Բնածին չափանիշներ

• VII. Օբյեկտը մի բնական ֆենոմեն է կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածություն։

• VIII. Օբյեկտը Երկրի պատմության գլխավոր փուլերի նշանավոր օրինակ է, այդ թվում նաև անցյալի հուշարձան, ռելիեֆի զարգացման մեջ կատարվող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գեոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական յուրահատկությունների խորհրդանիշ։

• IX. Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է։

• X. Օբյեկտը ներառում է կարևորագույն կամ նշանավոր բնական միջավայր, դրա մեջ կենսաբանական բազմազանության, այդ թվում գիտության և պաշտպանման տեսակետից բացառիկ համաշխարհային արժեքների պահպանման համար։

Հետևյալ աղյուսակը բովանդակում է Համաաշխարհային ժառանգության օբյեկտները աշխարհագրական դասակարգման առումով՝

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕի Համաշխարհային ժառանգության ցանկ

1 Հաղպատավանք

2 Սանահինի Վանք

3 Զվարթնոց

4 Էջմիածնի Մայր Տաճար

5 Գեղարդի Վանք

Թեկնածուներ

1 Դվինի ավերակները

2 Երերույքի տաճարի ավերակները

3 Տաթևի վանական համալիր

4 Տաթևի անապատ

5 Որոտանի Հովիտ

Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի հոդվածների վերլուծում

Հ ո դ վ ա ծ  6

1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:

2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:

Այսինքն ամեն պետություն պարտավոր է հնարավորինս ապահովել երեխաների բարեկեցիկ կյանքը:

Հ ո դ վ ա ծ  11

1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:

Բոլոր պետությունները պարտավոր են հսկել երեխաների տեղափոխումները ծնողների հետ կամ համաձայնագրերով:

Հ ո դ վ ա ծ  16

1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:

2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:

Ամեն երեխա իրավունք ունի ունենալու իր անձնական կյանք միջամտության դեմ պայքարելու:

Հ ո դ վ ա ծ  25

Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:

Մասնակից պետությունները պարտավոր են վերահսկել երեխաների բուժումը և խնամքը:

Հ ո դ վ ա ծ  26

1. Մասնակից պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, ներառյալ՝ սոցիալական ապահովագրության նպաստներից օգտվելու յուրաքանչյուր երեխայի իրավունքը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքի լիակատար իրականացմանը հասնելու համար՝ համաձայն իրենց ներպետական օրենսդրության:

2. Այդ նպաստները, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են՝ հաշվի առնելով երեխայի ու այն անձանց միջոցներն ու հնարավորությունները, որոնք պատասխանատու են երեխային պահելու համար, ինչպես նաև երեխայի կողմից կամ նրա անունից նպաստներ ստանալու հետ կապված այլ նկատառումներ:

Մասնակից պետությունները պարտավոր են բոլոր երեխաներին ապահովել սոցիալական ապահովագրությամբ,եթե կա դրա կարիքը:

Հ ո դ վ ա ծ  32

1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանվելու իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել երեխայի կրթությանը կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցառումներ՝ սույն հոդվածի իրականացումն ապահովելու համար: Այդ նպատակով և, հաշվի առնելով այլ միջազգային փաստաթղթերի համապատասխան դրույթները, մասնակից պետությունները, մասնավորապես՝

(ա) սահմանում են աշխատանքի ընդունելու նվազագույն տարիք կամ նվազագույն տարիքներ,

(բ) նախատեսում են աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնակարգում,

(գ) սույն հոդվածի արդյունավետ իրականացումն ապահովելու համար նախատեսում են համապատասխան պատժամիջոցներ կամ այլ պատասխանատվության ձևեր:

Մասնակից պետությունները պարտավոր են վերահսկել,կազմակերպություններում երեխաների առկայությունը և նրանց աշխատանքի ծավալը:

Հ ո դ վ ա ծ  36

Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից:

Մասնակից պետությունները պարտավոր են ապահովել երեղայի բարեկեցիկ կյանքը:

Հ ո դ վ ա ծ  42

Մասնակից պետությունները պարտավորվում են պատշաճ և գործուն միջոցների գործադրմամբ Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին լայնորեն տեղեկացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Մասնակիցները պարտավոր են տեղեկացցնել և ներկայացնել բոլորին սույն կոնվենցիային:

Հ ո դ վ ա ծ  28-29

. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես.

(ա) մտցնում են պարտադիր և անվճար տարրական կրթություն,

(բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր ձևերի, ներառյալ՝ ընդհանուր և մասնագիտական կրթության զարգացումը, ապահովում են դրանց մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն տրամադրելը և կարիքի դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,

(գ) բոլոր համապատասխան միջոցներով ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,

(դ) ապահովում են կրթական և մասնագիտական տեղեկատվության և ուղեցույցների մատչելիությունը բոլոր երեխաների համար,

(ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երաշխավորելու համար, որ դպրոցական կարգապահությունն իրականացվում է երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և սույն Կոնվենցիային համապատասխան:

3. Մասնակից պետությունները խթանում և խրախուսում են միջազգային համագործակցությունը կրթությանը վերաբերող հարցերով, մասնավորապես, ամբողջ աշխարհում տգիտության և անգրագիտության վերացմանը և գիտատեխնիկական գիտելիքների և ուսուցման ժամանակակից մեթոդների մատչելիության հեշտացմանը նպաստելու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվում զարգացող երկրների կարիքներին:

1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.

(ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,

(բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,

(գ) երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,

(դ) երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու կյանքով ապրելուն նախապատրաստելը,

(ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:

2. Սույն հոդվածի կամ 28-րդ հոդվածի որևէ հատված չի կարող մեկնաբանվել որպես առանձին անձանց և մարմինների իրավունքների սահմանափակում՝ ստեղծելու և ղեկավարելու ուսումնական հաստատություններ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքները մշտապես պահպանելու և այդպիսի ուսումնական հաստատություններում տարվող կրթությունն այն նվազագույն նորմերին համապատասխանեցնելու պահանջները կատարելու պայմանով, որոնք կարող են սահմանվել պետության կողմից:

Ամեն երեխա հնարավորություն ունի ստանալ կրթություն և զարգացում: