Մեր նոր աշխարհը

Մինչև 2020 թվականի սկիզբը,մենք բոլորս կարծես թե ապրում էինք ամենասովորական կյանքով:Ունեինք մեր առօրյան,ուսումը,աշխատանքը,շփումը,ընկերների հետ,ճամփորդությունները և ճամբարնները:Ամեն ինչ հանգիստ և սովորական էր թվում, մինչ վարակի մասին առաջին լուրերը:Բոլորին թվում էր,թե ոչ լուրջ բան է,որ ամեն ինչ շատ արագ կկարգավորվի:Հիմա,ինչպես նկատում ենք շատ բան չի փոխվել:Բոլորս զերծ ենք մնում ամեն ինչից,զրկվել ենք ճամփորդություններից և մեծ հավքներից,համերգներից:Ամբողջ աշխարհը մեկ ակնթարթում փակվեց իրենց տանը,զրկվեց սովորական առօրյաից:Ոչ մի բան չէր մնում,բացի սրտատրոփ լուրեր սպասելուց:
Վերադառնալ մեր նախորդ կյանքին ,կարծում եմ հնարավոր չէ:Նախորդ առօրյաի սովորությունները կվերականգնվեն շատ ամիսներ անց,բայց աշխարհը,երկիր մոլորակի կյանքը՝ոչ:Տուժեցին համաշխարհային տնտեսությունը,տուրիզմը և այլն:Այս ամենի վերականգման համար հարկավոր է համբերություն և մեծ աշխատանք:
Հիմա արդեն իրավիճակը մի փոքր մեղմացել է:Փորձում եմ հեշտ տանել այս ամենը:Արդեն հաճախում ենք դպրոց,շփվում ենք միմյանց հետ:
Ամբողջ սրտով ուզում եմ հավատալ,որ այս ամենը մի օր կավարտվի,և մենք կլսենք <<մենք ամբողջությամբ հաղթահարեցինք թագավարակը>> լուրը:

Ավետիք Իսահակյան/Մեկը չեղավ, որ իմանար վշտերս

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Personne ne connaissait mon chagrin

Personne ne connaissait mon chagrin.
Il guérira mes blessures d’une main douce.
Il n’y avait personne pour caresser mes roses,
Donnez-moi un arôme doux, donnez-moi une couleur rose sur mes chansons.


Je donnerai ma vie avec un baiser de mon coeur
Quelqu’un pour me comprendre et m’aimer !
Qu’est-ce que «sacré», «inestimable» dans le pays?
Plutôt que de mourir que d’être désintéressé.


Mais j’ai beaucoup aimé et pleuré dans ma vie.
Il n’y avait personne pour me pleurer,
Un cœur aimant aspire, aspire
Il n’y avait personne pour caresser mes roses

«Սասնա ծռեր» էպոսի վերադարձը»

Էպոսի բովանդակությունը

Էպոսում գործում են վիպական հերոսների չորս հիմնական սերունդ, որոնք միմյանց հետ կապված են ազգակցական կապերով: «Սասնա ծռերը» բաղկացած է 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Էպոսի առաջին հերոսները Սանասարն ու Բաղդասարն էին, նրանք հայոց Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի զավակներն էին: Ծովինարը հայրենի հողը լքելուց առաջ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր էր խմել Կաթնաղբյուրից: Լիքը բռից ծնվում է խոշորակազմ և ուժեղ Սանասարը, իսկ կիսատ բռից՝ փոքրակազմ Բաղդասարը: Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:

Սանասարին հաջորդում է իր որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Մեծ Մհերին նաև ասում էին Առյուծաձև Մհեր, քանի որ գոտեմարտել էր հսկա առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Վիպասացները նկարագրում էին, որ ինչպես նժույգին հեծած Սանասարը «մեկ սար էր սարի վրա», այնպես էլ նրա որդի Մհերը «խոջա ամրոց էր նստած ձիու վրա»: Մհերը նաև մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից:

Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տեր լինի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:

Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր էպոսի առանցքային կերպարը: Էպոսում հենց Դավիթի կերպարի միջոցով են արտահայտվել հայ ժողովրդի վեհ գաղափարները, խոր հույզերն ու բոլոր նվիրական իղձերը: Հենց Դավիթն էր, ով կռվելով կրտսեր Մըսրա Մելիքի հսկայական զորքի դեմ, սրի մեկ հարվածով սպանում է նրան և Սասունն ազատում է հարկերից և արաբների իշխանությունից: Դավիթն ունենում է մեկ որդի՝ Փոքր Մհերը, որին մահից առաջ անիծում է, քանի որ մենամարտի էր բռնվել իր հետ՝ չիմանալով որ իր հայրն է:

Դավիթը Մհերին անիծում է, որ անմահ լինի և անժառանգ: Փոխարինելով հորը՝ Փոքր Մհերը քաջաբար պատերազմում է Դավիթի թշնամիների հետ և լուծում հոր վրեժը: Եվ իհարկե, կատարվում է հոր տված անեծքը և «Սասնա ծռեր»-ի վերջին հերոսն, այդպես էլ անժառանգ ծերանալով, փակվում է Ագռավաքարում և պատգամում.

Քանի աշխարք չար է,

Հողն էլ ղալբցեր (ծուլացելէ,

Մեջ աշխարքին ես չեմ մնա:

Որ աշխարք ավերվիմեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա

որ էլնենք էդտեղեն:

Եվ այսպես էլ Փոքր Մհերը, անժառանգ մնալով, ավարտում է հայկական հերոսավեպը:

Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:

Աղբյուր՝ armgeo.am

Էպոսի առանձնահատկությունները

Բոլոր էպոսներում,ինչպես նաև Սասնա Ծռերում ցուցադրում են պետական խնդիրներ:Այս էպոսում պետականության խորհրդանիշը համարվում է բերդը:Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Սասնա ծռեր» էպոսը մեզ ուսուցանում է հսկայական տեղեկություններ հայ ժողովրդի ապրելակերպի, ընտանիքի և հասարակության մեջ փոխհարաբերությունների, կրոնի, ծիսական արարողակարգերի և հավատալիքների մասին:

Սասունցի Դավթի արձան

Սասունցի Դավթի արձանը հիմնադրվել է 1959 թթ,քանդակագործը Երվանդ Քոչարն է,ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլիանվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին։ «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։

Աղբյուր՝ armgeo.am

Աշխարհին մաքրություն է պետք

Ներկա պահին,երբ ամբողջ աշխարհը ստիպված է մնալ տանը,աշխարհը,կարելի է ասել,մաքրվում է.քանի որ մարդկային գործոնը պասիվ է:

Անշուշտ,Երկիր մոլորակը ունի մաքրության անհրաժեշտություն:
Մարդը,լինելով բնության մասնիկ,կարող է հասկանալ ,թե ինչն է բարելավում բնությունը,իսկ ինչը կործանում:


Տեխնիկական և տեխնոլոգիական գործոն,սպառման մակարդակ,մարդածին գործոնը,մարդկային գործոն ,կարող եմ անվերջ թվարկել պատճառներ,որոնք գնալով ազդում են բնության ոչնչացման վրա:


Կան շատ համախմբած ընկերություններ,որոնք պայքարում են բնության աղտոտման վրա, բայց նրանք ,կարելի է ասել,չեն կարողանում հասնել արդյունքի ,քանի որ մարդիկ դեռ չեն գիտակցում այս խնդրի լրջությունը:


Հիմա, վստահ կարելի է ասել ,որ աղտոտման մատճառներից մեկը մարդն է: Ներկա պահին բնությունը,կարծես թե վերածնունդ է ապրում ,և որոշ չափով փորձում սկսել նորից:Մաքուր է օդը,քիչ են մեքենաները,ինքնաթիռները,քչացել է շմոլ գազի քանակը:Քիչ է նաև աղբի քանակը,մաքրվում են ջրանցքները և գետերը:Քչացել է նաև որսը:

Պետք չէ բաց թողնել այս , պահը և այսուհետ փորձել օգտակար լինել բնությանը:

Համո Սահյան 1914 – 1993

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Գրական գործունեություն
Առաջին շրջան

Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965): Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա…
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Երկրորդ շրջան
Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.

…Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ
Ինչ կաչերով էլ ականջս շահեն,
Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,
Ինչ համերով էլ կաշառեն լեզուս,
Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք
Քո շշուկներն են կրկնելու նորից


MoMA Ժամանակակից արվեստի թանգարան

Հիմնադրվել է 1929-ին. Մանհեթենում գտնվող Միջին Արվեստի Թանգարանը (MoMA) առաջին թանգարանն էր, որը նվիրված էր ժամանակակից դարաշրջանին: Այսօր MoMA—ն հարուստ և բազմազան հավաքածուներ է առաջարկում , ժամանակակից և ժամանակակից արվեստի համայնապատկերային ակնարկ ՝ 1880-ականների նոր եվրոպական նկարչությունից և քանդակից մինչև այսօրվա կինոնկար, ձևավորում և կատարողական արվեստ: Ութ տպագրության և մեկ նկարի նախնական նվերից հավաքածուն աճել է `ներառելով ավելի քան 150,000 նկարներ, քանդակներ, գծանկարներ, տպագրում, լուսանկարներ, ճարտարապետական ​​մոդելներ և գծանկարներ, ձևավորման առարկաներ. մոտավորապես 22,000 կինոնկար և չորս միլիոն կինոնկարներ; և, իր գրադարանում և արխիվներում, ավելի քան 300,000 գիրք, նկարիչների գրքեր և պարբերականներ, և ընդարձակ անհատական ​​ֆայլեր ավելի քան 70,000 նկարիչների վրա: Հավաքածուի ուշադրության կենտրոնում ներառված են Քլոդ Մոնեի ջրային շուշաններ, Վինսենթ վան Գոգի «Աստղային գիշեր» և Պաբլո Պիկասոյի Les Demoiselles d’Avignon- ը, ինչպես նաև Էնդի Ուորհոլի, Էլիզաբեթ Մյուրեյի, Սինդի Շերմանի և այլոց վերջին գործերը:

Ահա ամենահայտնի նկարները՝

Կարծում եմ սա շատ լավ միտք է,օնլայն թանգարանները լավ հնարավորություն են այն մարդկանց,ովքեր հնարավորություն չունեն ճամփորդելու և այցելելու թանգարաններ:
Բայց միևնույնն է,տեսնել և այցելելը իրական կյանքում,դա ուրիշ զգացողություն է:

<> ժողովածույի մասին

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917 թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

1917, փետրվար – Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը։ Ավարտում է «Ծիածանը» շարքը, որը լույս է տեսնում նույն թվին։ Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս – Կարինե Քոթանճյանին»։ Կարինե Քոթանճյանը իր հուշերում գրում է. «Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»։ Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին։ Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց։ Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկոլ, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ։ Մեծ էր Եղիշեի ուրախությունը։ Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրապարակել «Ծիածանը»։

Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման եւ իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը:

«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը»«Ոսկին»«Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:

Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է, երբլուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, որին հաջորդում է արեւի ոսկին՝ առավոտը: Ոսկին իրական աշխարհի լույսն է, որը, սակայն, «խոցում է ասեղի նման»: Սիրո փոխադարձ կապը գտնելու ընթացքում մարում է արեւի ոսկին, եւ իջնում է «Մի տըրտում մշուշ մանուշակագույն»: Մանուշակագույնը «երազում ապրած» գիշերվա վերհուշ է ու նաեւ՝ այրած երազների մոխիր:

Գրքի հաջորդ՝ «Հրաժեշտի երեկոն» եւ «Գազելներ» շարքերը շարունակում են հատկապես «Մանուշակագույն» բաժնի տրամադրությունները եւ վերջնական ավարտի հասցնում սիրո պատմությունը: Անորոշության միջից՝ որպես հոգու փրկության վերջին կայան, կանչում է Ամենտի անվանված այլաշխարհային եզերքը: Իսկ դա արդեն վերջն է ամեն մի երկրային գոյության եւ վերջնական միաձուլումը Հավերժի երկրում, որը նաեւ մահվան երկիրն է: Մահը դառնում է ավարտվող սիրո միակ հնարավոր շարունակության խորհրդանշան: Մահը նաեւ դառնում է հավերժության մեջ մարելու,

հավերժությանը ձուլվելու խորհրդանշան: Մահվան միստիկայի պանծացումը, խորհրդապաշտության բանարվեստի բոլոր բնորոշ տարրերով, «Ծիածանում» վերածվում է հոգիների երկնաշխարհային միաձուլման: Գողգոթայի՝ խաչելության պատկերով ավարտվում է տեւական երազների այն տենչը, որը կեցության այլ մոլորակ է որոնում: Ամբողջ ժողովածուն տխուր հրաժեշտ է սիրած աղջկան:

«Ծիածան» շարքի տրամադրությունների շարունակությամբ առանձնանում են«Հեռացումի խոսքեր» (1917) եւ «Տաղ անձնական» (1919) բանաստեղծությունները:

Մարդկային կյանքի խառնիճաղանջ քաոսի մեջ, այդ քաոսի եւ իր անհատական կյանքի հարաբերությունները պարզելու հետ մեկտեղ, Չարենցը երգում է իր թանկ ու նվիրական սերը, իր սրբազան կարոտը, ինչն ապրեցրել է նրան եւ դարձել կյանքի գլխավոր իմաստը: 20-ամյա բանաստեղծը «hեռացումի խոսքեր» է ասում կյանքի մեծ փորձից ծնված ցավով ու տառապանքով.

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես

Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել,

Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.

Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

Կարճ ժամանակ անց, երբ Չարենցը դուրս եկավ մեծ աշխարհ եւ մտավ նրա փոթորկոտ տարերքի մեջ, վերջին անգամ «Տաղ անձնականում» վերհիշեց իր հին կարոտները: Երկրային կյանքի պատկերումով ու երկնային կարոտների տեսիլքով նա ավարտեց իր հոգեւոր ճամփորդությունների այս ցավատանջ հանգրվանը:

2․ Կարդա՛Կապույտի,  Ոսկու,  Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե  ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:
Ծիածանի երեք գույներից կապույտը՝ երկինքն էր,կապույտ թախիծն էր,հոգու կարոտը,արցունքները:Ոսկին՝ արևն էր,երջանկությունը,այդ անմար հույսը:Իսկ մանուշակագույնը ՝ կարծես մայրամուտի և մութ,խորը երեկոյի միջև միջին ոսկին լինի,ճանապարհը որը միավորում է այդ երկուսին,այն մշուշ էր,մոխրացած երազ էր…

3․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով  հերոսին:

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ–ոսկին Արևի — Նրա…

Այս հատվածում Չարենցը ամեն կերպ փորձում է բարելավել հերոսուհու տրամադրությունը,ուրախցնի նրան և ժպիտ բերի:

Եղիշե Չարենց

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում:
Շատերին հետաքրքրում էր մի հարց՝որտեղից Չարենցին պարսկական անձնագիր,բանն այն է,որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1914-ից Չարենցը եղել է զինծառայող.Սկզբից սանիտար, հետո շարքային զինվոր:

1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս… ու առևտրական գործակալ… Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:

1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:

1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:

Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:

Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Թուրքական ավերածությունները ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:

1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:

Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: …Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: …Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:

1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը:

Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:

1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:

Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:

1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:

1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:

1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն… իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:

Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.

— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:

1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:

Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում…

— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…

Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

<<Չարենց>> մականունի մասին

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:


2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:


Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Այս բանաստեղծության մեջ Չարենցը պատմում է իր դժվար կյանքի մասին, թե ինչպես է նա ստիպված լքում իր հայրենի երկիրը: Կարոտը, անարդարությանը խեղդում էին Չարենցին:Իրոք, շատ դժվար է թողնել հարազատ երկիրը եւ ապրել օտար միջավայրում:

Չարենցի այլ ստեղծագործություններ:

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915

Հնչում են օրերը,կանչում են
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

Հովհաննես Թումանյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։ 

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ 

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Թումանյանի քառյակներից

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917, Հունվարի 16

    Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
    Լիքն ակունքով հազարավոր.
    Իմ զայրույթը լիքն է սիրով,
    Իմ գիշերը` լիքն աստղերով։

    1917, Փետրվարի 9

      Քանի՜ մահ կա իմ սրտում,
      Թափուր գահ կա իմ սրտում.
      Չէ՛, դու էլ ես մահացու.
      Մահի ահ կա իմ սրտում։

      1917, Նոյեմբերի 7

        Կյանքից հարբած անցավոր,
        Ահա դարձյալ անցավ օր,
        Դու վազում ես դեպի մահ —
        Մահը բռնում հանցավոր։

        1917, Նոյեմբերի 10

        Создайте свой веб-сайт на WordPress.com
        Начало работы