Աուդիտ

աշխատողներ (Ավագ դպրոց)՝ ուսումնասիրությունների համակարգումը Արմինե Կարտիկյանի

Ավագ դպրոցում ամեն տարի ավելանում է սովորողների քանակը, ինչպես նաև դասարանների քանակը։

2019թ — 18 դասարան

2021թ — 22 դասարան

2022թ — 23 դասարան

Դասարանների ավելացման հետ միասին պահանջ կա նաև ուսուցչի, իսկ 21-ր, երբ մասնագիտական կողմնորոշումը որոշիչ է դառնում, դպրոցներում ևս կարևորում են այդ ուղղությունն ու կարիք է լինում տարբեր մասնագետների։  Կրթահամալիրում ուսուցիչների թիվն ավելանում է հենց մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում, ինչպես նաև համարժեք է սովորողների թվի ավելացման հետ։

Այսպիսով ներկայացնենք, թե ինչ փոփոխություններ են եղել երեք տարիների ընթաքցում, ուսուցիչների շրջանակում։

  • Հայոց լ և գրականություն
  • 2019-6
  • 2021-6
  • 2022-7
  • Մաթեմատիկա
  • 2019-6
  • 2021-7
  • 2022-7
  • Բնագիտություն
  • 2019-6
  • 2021-6
  • 2022-6
  • Պատմություն և Հասարակագիտություն
  • 2019-5
  • 2021-9
  • 2022-9
  • Օտար լեզուներ
  • 2019-10
  • 2021-11
  • 2022-13
  • Երգ
  • 2019-5
  • 2021-5
  • 2022-7
  • Տեխնոլոգիա
  • 2019-3
  • 2021-6
  • 2022-7
  • Արվեստ
  • 2019-3
  • 2021-6
  • 2022-6
  • Ֆիզիկական կրթություն
  • 2019-6
  • 2021-7
  • 2022-9

2021 թվականից 9-րդ դասրանները դարձել են «9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրով» օղակ։ Սովորողների համար կարևոր էր վերոնշյալ մասնագիտական կողմնորոշումը, որի շրջանակում աշխատում են 3 դասավանդող։

Ուսուցիչների թիվը բավականին ավելացել է երեք տարիների ընթացքում։

Կրթահամալիրում մատուցվող կրթական ծառայությունները բազմավեկտոր են և ժամանակի պահանջով բավականին ծախսատար։

Եթե հաշվարկենք, թե ամեն մասնագետ իր առանձին ծառայությունները մատուցելով ինչքան օգուտ է տալիս կրթահամալիրին, ապա կարող ենք փաստել, որ մասնագետին վճարվող աշխատավաչձը կարող է համարժեք չլինել ծառայություններին։

Առաջարկներ՝

• Կհամաձայնեմ ընկերներիս հետ, կառաջարկեմ, որ պայմանագրով որոշված ուս վճարները ավելացվեն։ Վճարների ավելացվելու շնորհիվ մասամբ կլուծվեն նաև աշխատավարձների և աշխատանքի ճիշտ գնահատման խնդիրները։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы