Ուսումնասիրում ենք Արևմտահայերեն

Արևմտահայերենը իմ նախագծումԿարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցումՄասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներՀամագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտությունՆախատեսված ժամկետը՝ հոկտեմբերի 18-22

Ընթացքը՝ սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները։Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։Սովորած ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։

Դանիել Վարուժան. Ձոն

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.

— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,— Քեզի ընծա՜, հին հայրենիք—Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,

Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.—Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ—Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ—Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.

Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —Ան ծլած էր մոխրի մեջ իբրեւ կընյուն— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…— Քեզի ընծա՜, մայր կարեւերԵղեգնյա գըրչով օճախս երգեցի,Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Բանաստեղծության ընթացքում գրողը նստած իր եղեգնյա գրչով գրում էր և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատությունը շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք:Իսկ ամենավերջին տնում կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու տալիս մարտիկներին կոչ անելով «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս լսվող պայքարներից…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: