Այսօր բանգլադեշյան պլենների առաջին օրներ:Իմ դասընկերուհիները՝Տաթևը և Լիզան ներկայացնում էին 4-5 դասարանցիների ծրագրավորման խումբը և նրանց գործունեությունը:
Այսօրվա բուն թեմաներն էին նաև՝ App inventor ծրագիրը,և Լիզայի ու Տաթևի դասավանդման առաջին փորձը:
Ըստ աղջիկների App inventor ծրագիրը շատ հեշտ է թե՛ մեծերի ,թե՛ փոքրերի ուսուցման և օգտագործման համար:
Նախորդ ամռան նրանց առաջին օնլայն դասերին մասնակցել եմ նաև ես, և ինքս համոզվել,որ այն շատ հեշտ և հասանելի է,հատկապես Լիզայի և Տաթևի օգնությամբ:
App inventor -ը շատ է հետաքրքում կրտսրեր դպրոցի ծրագրավորման խմբի երեխաներին:Նրանք մեծ սիրով են աշխատում իրենց նախագծերի շուրջ և ստեղծում են իրենց խաղերը:
Քանի որ ներկայիս սերունդը շատ հետաքրքրված է օնլայն խաղերով ,նրանք ունենտերմինաբանության հիմնային գիտելիքներ :Դա նրանց շատ է օգնում նախագծային աշխատանքներում:
Աղջիկները պատմեցին,որ այս աշխատանքը թեև նոր ու անսովոր էր նրանց համար,բայց շատ հետաքրքիր էր:Երեխաների հետ շփման և աշխատանքի ընթացքում աղջիկները ստացան նոր փորձ և նոր գիտելիքներ:Փորձեցին իրենց ուժերը երեխաների հետ դժվար աշխատանքի մեջ և միասին կարողացան իրականացնել շատ նախագծեր հավելվածների տեսքով:
Ես ներկա եմ եղել իրենց դասերից մի քանիսին,և կարողեմ ասել որ երեխաների հետ աշխատանքը շատ դժվար է,հատկապես երբ որ երեխան կորցնում է խաղի և դասի միջև սահմանը:Պետք է շատ համբերություն և կամքի ուժ,որպեսզի հասնել աշխատանքի արդյունքին,որը Տաթևի և Լիզայի մոտ անկասկած ստացվեց: