Մայիսի 31-ից մեկնարկեց մեր կրթահամալիրի ամառային ճամբարը։ Այս ֆորմատի դասընթացները դեռևս նոր են մեր բոլորիս համար:
Առաջին օրվա ընդացքում փորձեցինք խաղալ հոգեբանական թեստ պատասխանելով «Ո՞վ եմ ես, ի՞նչ երազանքներ ունեմ և ի՞նչ եմ անում դրանց հասնելու համար» հարցերին:
խաղի միջոցով էլ ավելի լավ հասկացանք միմյանց, ճանաչեցինք իրար նաև այլ կողմերից:
Խաղից հետո նաև ունեցանք քննարկում մեր դասընկերուհու թարգմանած մուլտֆիլմի շուրջ:
Հաջորդը օրը լիովին նվիրեցինք Սուռեալիզմ մշակութայիկ շարժմանը ։ Ուսումնասիրեցինք այն, խաղեր խաղացինք այդ թեմայով, ինչպես նաև քննարկում ունեցանք և օրը վերջացրեցինք սեփական կարծիք կազմած սուռեալիզմի մասին։
Երրորդ օրը մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթին։ Մեր թիմը ներկայացավ <<Դե Ժա Վու>> անվան ներքո։ Այս խաղի ընթացքում զարգացրեցինք մեր թմային աշխատանքը, մարզեցինք մեր ուղեղները և հավաքեցինք 6 միավոր սեփական քրտինքով։
Երրորդ օրը մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթին։ Մեր թիմը ներկայացավ <<Դե Ժա Վու>> անվան ներքո։ Այս խաղի ընթացքում զարգացրեցինք մեր թմային աշխատանքը, մարզեցինք մեր ուղեղները և հավաքեցինք 6 միավոր սեփական ուժերով:
Շաբաթվա վերջին օրը մասնակցություն ունեցանք 《Ցտեսություն ֊ցնծություն》նախագծում, իսկ օրվա մնացած մասը անցկացրեցինք հետագա նախագծերի պլանավորման վրա։