- «Մագդաղինե»՝ ի՞նչ է նշանակում։
- Տողեր, որ ցույց են տալիս աղջկա բարոյականությունը։
- Տողեր, որ ցույց են տալիս աղջկա՝ այդ գործով զբաղվելու անհրաժեշտությունը։
- Տողեր, ուր հեղինակը ապացուցում է, որ բարոյականություն ասվածը խիստ հարաբերական բան է։
1․ Մագդաղինեն այս նովելում նշվում է Աստվածաշնչի մի հատվածից: Աստվածաշնչում հիշատակվում է մի անբարոյական կին, ով այս անունն էր կրում:
2․Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սեւ գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատեւ ջանքեն կհայտնվեր: Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կ’ավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը:
3․Երկու տարի առաջ մայրիկս մեռավ,- այս «իկս»-ին մեջ անհուն գորովանք մը ու թախիծ մը կա.- հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս. քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ, ամենքը ես կպահեմ:
4․ Այս հին դեպքը պատմելուս, անցյալները՝ բարձրաստիճան եկեղեցական մը, աստվածաբան ու կենցաղագետ մարդ, մանրամասն հասկցուց ինծի կրոնական պատճառները այս զլացումին: Հրապուրված աղջկան ու պոռնիկին զանազանությունը ըրավ. սա պարագային մեջ եկեղեցին ասանկ կտնօրինե, ըսավ ինծի, սա մյուս պարագային մեջ ալ անանկ: Բացատրություններ տվավ՝ որոնք նուրբ թվացին ինծի. վկայություններ բերավ որոնց դեմ ըսելիք մը չգտա: Իր փաստերը՝ բարբարոս ու վավերական՝ չհամոզեցին զիս: