Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ծաղկազարդը Արատեսում

Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ) գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է:

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները

«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ. 29։99)։

Ժողովրդի բազմությունը աղաղակում է ու ասում.

«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ.12։13)։

Նախագիծ

Ճամփորդության ժամկետը՝ մարտի 26-28

Պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան , Լիլիթ Յախինյան

Ճանապարհորդության ընթացքում ՝

Նպատակը՝

• Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:

• Քայլարշավ Արատեսով սեբաստացիների հետ:

• Ծառզարդարի տոն Արատեսում

• Արատեսը հիմա և առաջ ֆոտոշարքերի ստեղծում, փաթեթների ներկայացում

• 11 և 12-րդ դասարանցիները նկարահանում են երաժշտական տեսահոլովակ։

• Տարածքի խնամք, գարնան անցումային աշխատանքներ:

• հնարավոր խոտաբույսերի հավաքում, թեյի պատրաստություն

• Քաղաքական և սոցիալական խնդիրների վերհանումը Եղեգիսի Խոշորացված համայնքում։ Սամվել Թամազյան

08:30 շարժվում ենք Մայր դպրոցի երթուղիների կանգառից

<Երթուղին՝ ճանապարհի բաց լինելու դեպքում․ Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես (ճանապարհը փակ է, երթուղին Արարարտով)>

Երթուղին՝

• Երևան

• Երասխ

• Սևակավան

• Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից

• Արենիի շուկա

• Շատին

• Եղեգիսի կիրճ

• Հերմոն

• Արատեսի վանք

• Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես

• Հետադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։

Ճամփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի սովորողները։

Օրակարգ՝

Օր Առաջին

08:30 Մեկնում Մայր դպրոցից

Կանգառներով դեպի Արատես ժամանումը՝ 12:00

Տեղում տների կազմակրպում, մաքրություն, դասավորում, պատրաստում ճամբարին

14:00 սովորություն դարձած քայլք Արատեսում

Քայլքի ընթացքում կզրուցենք 2018 թվականի Արատեսից և լուսանկարահանման միջոցով կներկայացնենք նոր և ծաղկած Արատեսը։

16:00 Տարածքի աշխատանքներ, խնամք, նախապատրաստություն ծառզարդարին։

18:00 Քննարկում Սամվել Թամազյանի հետ։

20:00 միասնական զրույց բլոգային աշխատանքների շուրջ, Արատեսյան պատումների առաջին փուլ։

Օր երկրորդ

08:00 վերկաց

Մինչև 12:00 դեպի Արատեսի վանքեր, Ծառզարդարի տոն, տարածքի զարդարում, Արատեսին բարօրության մաղթանք։

13:00 Քայլք Արատեսով դեպի վեր՝ գարնանամուտի ազդարարում, հնարավոր խոտաբույսերի հավաք։

Արատեսում սովորողների հետ որոշել ենք տեսահոլովակ ներկայացնել, որտեղ կերգեն, կնկարահանեն ու կներկայացնեն սովորողները։ Արատեսը իր գեղատեսին հայացքով ամենահարմար վայրն է նման նախագծի։

Երեկոյան՝ աշխատանքներ մեդիափաթեթի շուրջ

Օր Երրորդ

08:00 վերկաց

Սենյակների մաքրություն, տարածքի կոկիկացում մյուս խմբերի համար փայտի պաշարի հավաքում։

11:00 մեկնում Արատեսից դեպի Երևան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: