Եղիշե Չարենցի ստեղծագործության տեսակները

1.

  • տրիոլետ
  • սոնետ
  • ռուբայաթ
  • գազել

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

Սոնետ (sonettosonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։

 Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։Գազել, ղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزل, թուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

2. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը: Չարենցն շարքը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին:

Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում:

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում:

Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը: 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։

Արմենուհին` նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանի քույրը, դաշնակցական դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր, Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի հարսը:

Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, նա առանց վարանելու ու սեփական անձի մասին մտածելու, նախկին դաշնակցական գործչի կնոջն աշխատանքի տեղավորեց պետական հիմնարկում։ Արմենուհուն տրվեց հրատարակչական բաժնի քարտուղարի պաշտոնը:

Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։

3. Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները, փորձիր վերլուծել:

Արմենուհի Տիգրանյանին 

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:

4. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները, մեկնումեկը վերլուծիր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: