Բնական աղետներ

Ցունամի (նշանակում է՝ ծովախորշի ալիք), հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։

Պատկեր:Samoa tsunami animation 20090929 samoa a.ogv

2009 թվականի Սեպտեմբերի Սամոայի ցունամինՑունամիի տարածումը Հնդկական օվկիանոսով

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ-ի, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Վերջին տարիների ավերիչ ցունամիները

  • 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում, հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերովը, այս մեկն առաջացել է գիշերվա ժամը 00։58-ինտեղի ունեցած 9.3 մագնիտուդով հզոր երկրաշարժից, որի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. Ինդոնեզիայում՝ 180 հազար մարդ, Շրի-Լանկայում՝ 31-39 հազար մարդ, Հնդկաստանում՝ 12 հազար մարդ, Թայլանդում՝ ավելի քան 5 հազար մարդ։ Ցունամիի ալիքները հասան մինչև Աֆրիկա՝ զոհեր եղան Սոմալիում և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ։

Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա ցունամի։

  • 2011 թվականի մարտի 11 Ճապոնիայում, Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա։ Երկրաշարժն ու նրան հետևած ցունամին դարձան Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ։ Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած։

Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198–309 միլիարդ դոլար։
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար։

Աղբյուր՝ Վիկիպեդիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: