Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի հոդվածների վերլուծում

Հ ո դ վ ա ծ  6

1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:

2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:

Այսինքն ամեն պետություն պարտավոր է հնարավորինս ապահովել երեխաների բարեկեցիկ կյանքը:

Հ ո դ վ ա ծ  11

1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:

Բոլոր պետությունները պարտավոր են հսկել երեխաների տեղափոխումները ծնողների հետ կամ համաձայնագրերով:

Հ ո դ վ ա ծ  16

1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:

2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:

Ամեն երեխա իրավունք ունի ունենալու իր անձնական կյանք միջամտության դեմ պայքարելու:

Հ ո դ վ ա ծ  25

Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:

Մասնակից պետությունները պարտավոր են վերահսկել երեխաների բուժումը և խնամքը:

Հ ո դ վ ա ծ  26

1. Մասնակից պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, ներառյալ՝ սոցիալական ապահովագրության նպաստներից օգտվելու յուրաքանչյուր երեխայի իրավունքը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքի լիակատար իրականացմանը հասնելու համար՝ համաձայն իրենց ներպետական օրենսդրության:

2. Այդ նպաստները, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են՝ հաշվի առնելով երեխայի ու այն անձանց միջոցներն ու հնարավորությունները, որոնք պատասխանատու են երեխային պահելու համար, ինչպես նաև երեխայի կողմից կամ նրա անունից նպաստներ ստանալու հետ կապված այլ նկատառումներ:

Մասնակից պետությունները պարտավոր են բոլոր երեխաներին ապահովել սոցիալական ապահովագրությամբ,եթե կա դրա կարիքը:

Հ ո դ վ ա ծ  32

1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանվելու իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել երեխայի կրթությանը կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցառումներ՝ սույն հոդվածի իրականացումն ապահովելու համար: Այդ նպատակով և, հաշվի առնելով այլ միջազգային փաստաթղթերի համապատասխան դրույթները, մասնակից պետությունները, մասնավորապես՝

(ա) սահմանում են աշխատանքի ընդունելու նվազագույն տարիք կամ նվազագույն տարիքներ,

(բ) նախատեսում են աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնակարգում,

(գ) սույն հոդվածի արդյունավետ իրականացումն ապահովելու համար նախատեսում են համապատասխան պատժամիջոցներ կամ այլ պատասխանատվության ձևեր:

Մասնակից պետությունները պարտավոր են վերահսկել,կազմակերպություններում երեխաների առկայությունը և նրանց աշխատանքի ծավալը:

Հ ո դ վ ա ծ  36

Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից:

Մասնակից պետությունները պարտավոր են ապահովել երեղայի բարեկեցիկ կյանքը:

Հ ո դ վ ա ծ  42

Մասնակից պետությունները պարտավորվում են պատշաճ և գործուն միջոցների գործադրմամբ Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին լայնորեն տեղեկացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Մասնակիցները պարտավոր են տեղեկացցնել և ներկայացնել բոլորին սույն կոնվենցիային:

Հ ո դ վ ա ծ  28-29

. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես.

(ա) մտցնում են պարտադիր և անվճար տարրական կրթություն,

(բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր ձևերի, ներառյալ՝ ընդհանուր և մասնագիտական կրթության զարգացումը, ապահովում են դրանց մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն տրամադրելը և կարիքի դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,

(գ) բոլոր համապատասխան միջոցներով ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,

(դ) ապահովում են կրթական և մասնագիտական տեղեկատվության և ուղեցույցների մատչելիությունը բոլոր երեխաների համար,

(ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երաշխավորելու համար, որ դպրոցական կարգապահությունն իրականացվում է երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և սույն Կոնվենցիային համապատասխան:

3. Մասնակից պետությունները խթանում և խրախուսում են միջազգային համագործակցությունը կրթությանը վերաբերող հարցերով, մասնավորապես, ամբողջ աշխարհում տգիտության և անգրագիտության վերացմանը և գիտատեխնիկական գիտելիքների և ուսուցման ժամանակակից մեթոդների մատչելիության հեշտացմանը նպաստելու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվում զարգացող երկրների կարիքներին:

1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.

(ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,

(բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,

(գ) երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,

(դ) երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու կյանքով ապրելուն նախապատրաստելը,

(ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:

2. Սույն հոդվածի կամ 28-րդ հոդվածի որևէ հատված չի կարող մեկնաբանվել որպես առանձին անձանց և մարմինների իրավունքների սահմանափակում՝ ստեղծելու և ղեկավարելու ուսումնական հաստատություններ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքները մշտապես պահպանելու և այդպիսի ուսումնական հաստատություններում տարվող կրթությունն այն նվազագույն նորմերին համապատասխանեցնելու պահանջները կատարելու պայմանով, որոնք կարող են սահմանվել պետության կողմից:

Ամեն երեխա հնարավորություն ունի ստանալ կրթություն և զարգացում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: