- Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
- Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
- Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
- Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը:
1-Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշներն են՝ինքնավերականգնումը,քանի որ մարդը իր գործունեությամբ վնասում է այն:Կարևոր է էներգիայի շրջանառությունը:
2-

3-Բնական էկոհամակարգերի վրա էական ազդեցություն ունենում են հիմնականում մարդկային գործողությունները:
Մարդու գործունեության հեևանքով ստեղծվում են յուրատեսակ էկոհամակարգեր ` ագրոէկոհակարգեր: Ագրոէկոհամակարգը գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար մարդու կողմից ստեղծված և կանոնավոր հսկվող էկոհամակարգն է: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները և այլն: Ագրոէկոհամակարգերում մշակաբույսերի հերթափոխը կատարվում է մարդու ցանկությամբ, որն անցանկալի ազդեցություն է թողնում ոչ կենսական բաղադրիչների, հատկապես հողի բերրիության վրա: Բնական էկոհամակարգերում էներգիայի աղբյուրն Արեգակն է: Ագրոէկոհամակարգի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են լրացուցիչ էներգիայի աղբյուրներ` մարդու կամ կենդանիների ֆիզիկական աշխատանք, վառելանյութի տարբեր տեսակներ, պարարտանյութեր, լրացուցիչ լուսավորում, պեստիցիդներ, թունաքիմիկատներ:
4
Էներգիայի հոսքի պակասելու դեպքում էկոհամակարգը կթուլանա, կփոքրանա և կարող է նաև վերանալ;
Ֆոսֆորի բացակայության դեպքում բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորական պարարտանյութեր։ Մեծ քանակությամբ ածխածին են պարունակում բուսական ու կենդանական օրգանիզմները: Բույսերի համար ածխածնի հիմնական աղբյուրը ածխաթթու գազն է, քանի որ բույսերն իրենց զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերն արևի ճառագայթների ազդեցությամբ սինթեզում են (այդ շարժընթացը կոչվում է լուսասինթեզ) ածխաթթու գազից և ջրից, իսկ կենդանիներն ածխածինն ստանում են բույսերից` դրանցով սնվելով: Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում: Մթնոլորտը համարվում է ազոտի անսպառ շտեմարան: Նրանում ազոտի պարունակությունը կազմում է 78%: