Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
Իսահակյանը Իտալիայում՝Ռեալտոյի կամուրջի վրա հանդիպում է մի սևահեր,սևաչյա աղջկա,ով գերեց Իսահակյանին իր գեղեցկությամբ և հմայքով: Երբ աղջիկը հայացքը ուղղեց նրան,նա տեսավ աղջկա առեղծվածային ժպիտը: Իսահակյանը պատանեկության ժամանակներում դժվար փորձ է ունեցել ,և չի ցանկանում կրկնել անցյալը:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի… ասում է Իսահակյանը