• Երկիւղ թերահաւատութեան է նշանակ
Երկյուղը թերահավատության նշան է
Նեղութիւնք զհամբերութիւն գործեն։
Նեղությունները համբերություն են կերտում
• Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք։
Շատ են կանչվածները, բայց սակավ՝ ընտրյալները
Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։
Բոլոր չար բաները մարդու միտքն են մտնում տգիտությունից
• Տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ։
Տվեք կայսրինը՝ կայսերին և Աստծունը՝ Աստծուն
• Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը
Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։
Մարգարեն իր գավառում պատիվ չունի
• Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ
Իմ վկայությունը ճշմարիտ է, քանզի գիտեմ թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում
• Իմաստուն կանայք շինեցին տունս, իսկ անզգամքն ձեռօք իւրեանց կործանեցին
Իմաստուն կանայք տներ շինեցին, իսկ անզգամներն իրենց ձեռքերով կործանեցին։
• Վա՛յ որ պահէ զագահութիւն չար ի տան իւրում։
Վայ նրան, ով չար ագահությունը պահում է իր տանը
• Մի՜ նիւթեր բարեկամի քում չարիս, որ հեցեալ եւ յուսացեալ իցէ ի քեզ։
Դավեր մի՛ նյութիր քո բարեկամի դեմ, որ հույսը դրել է քեզ վրա