Սեպտեմբերի 11ին Ֆրանսերենի և Իսպաներենի խմբերով որոշեցինք գնալ մեկ օրյա ճամփորդության դեպի Գյումրի:
Մեկնումը՝ Սասունցի Դավիթ կայարանից արագընթաց գնացքով: Գնացքներով շատ եմ ճամփորդել,շատ եմ սիրում,մանավանդ երբ ընկերներիս հետ եմ:
Մեր այցելությունների ծրագիրը շատ հետաքրքիր ու հագեցած էր:Հասնելուն պես այցելեցինք Իտալիաjի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին:Մի փոքր զրույցից հետո արդեն իսկ հիացաց էի մնացել նրանից:Նա այնքան սիրով ու մոտիվացիայով էր լցվաց,սիրում էր հայաստանը,ինչպես իր հարազատ երկիրը:Նա արժանի է հարգանքի,քանի որ շատ մեծ գործունեություն է ծավալել Գյումրիում:
Հանդիպումից հետո մի փոքր նկարվեցինք Վիլլա Կարսի տարածքում: Ամեն փոքր դետալ շատ հետաքրքիր ու հրապուրիչ էր: Հյուրանոցի տարածքում կար նաև Կերամիկայի թանգարան: Թանգարանի ցուցադրությունը ֆոտոշարքում:
Հաջորդ մեր այցելելու վայրը դա Արեգակ ներառական փուռն էր:
Փռի հիմնադրողներից լսեցինք իրենց պատմնություն,ինչ ճանապարհով են անցել:
Սնվելուց անմիջապես հետո շրջեցինք քաղաքով,շատ լուսանկարներ արեցինք:
Հաջորդը այցելեցինք Սթիլ գրաֆիկայի թանգարանը:
Բոլորս հիացած էինք մնացել: Բոլոր թանգարանների ու ժամանակակից արվեստի սիրահարներին խորհուրդ եմ տալիս:
Վերջում այցելեցինք Արտակ Թադևոսյանի արվեստանոց: Լսեցինք նրա կյանքի և գործունեության պատմությունը,հիացած մնացի նրա աշխատանքներով:
Այսպես և ավարտվեց մեր ճամփորդությունը,ետդարձի ճանապարհը անցավ երգերով,հաճելի շփումով:
Շնորհակալ եմ բոլորին հատկապես մեր ուսուցիչներին,այս հրաշալի ճամփորդության համար:
Ֆոտոշարք՝